📣Իրական տեղեկություն չունենք Ռուբեն Վարդանյանի առողջական վիճակի վերաբերյալ․ Ռուբեն Վարդանյանի տիկին Վերոնիկա Զոնաբենդ 🗣 «Նրա առողջական վիճակի մասին կարող ենք դատել միայն նրա ձայնով։ Ռուբենին, բարեբախտաբար, դեռ թույլ են տալիս զանգահարել շաբաթը մեկ անգամ, երբեմն երկու անգամ՝ 10 րոպեով։ Այս ողջ ընթացքում, բացառությամբ միայն մի քանի շաբաթների, Ռուբենը պահվել է մենախցում։ Նա գրեթե ամբողջությամբ մեկուսացված է, ինտերնետից օգտվելու հնարավորություն չունի։ Արտաքին աշխարհի հետ նրա միակ կապը նրա ընկերների եւ այն մարդկանց նամակներն են, ովքեր ցանկանում են նրան զորակցել», — ասել է Վերոնիկա Զոնաբենդը։ 📌 Վերոնիկա Զոնաբենդի հետ «Մեդիամաքս»-ի հարցազրույցը կայացել է նախքան դեկտեմբերի 18-ը, երբ Բաքվում պետական մեղադրողը Ռուբեն Վարդանյանի համար ցմահ ազատազրկում է պահանջել։
🚗 Երևանի Մամիկոնյանց փողոցում «Opel» մակնիշի ավտոմեքենայում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ․ կա մեկ տուժած․ վերջինս հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։ 🧑🚒 Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։49-ին, մարվել՝ 13։58-ին։ [Փրկարար ծառայություն]
🇺🇸🚫 Դոնալդ Թրամփի հանձնարարությամբ կասեցվել է «գրին քարտի» խաղարկության ծրագիրը: 💬 ԱՄՆ ներքին անվտանգության նախարար Քրիստի Նոեմը հայտարարել է, որ այս ծրագիրն է թույլ տվել Բրաունի համալսարանում հրաձգության մեջ կասկածվողին մուտք գործել ԱՄՆ. «Այս սարսափելի անձին երբեք չպետք է թույլատրվեր մուտք գործել մեր երկիր»: 📌 2025թ. «գրին քարտի» խաղարկությանը դիմել է մոտ 20 միլիոն մարդ, որից ընտրվել է 130 հազարը։ Հաղթելուց հետո, սակայն, նրանք դեռ պետք է անցնեն մանրակրկիտ ստուգում՝ ԱՄՆ մուտք գործելու թույլտվություն ստանալու համար։ |azatutyun.am|
🇮🇷🇺🇸 Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ [բանակցություններում] ԱՄՆ-ի առաջադրած «նվաստացուցիչ պայմանները» անընդունելի են, և Իրանը չի հանդուրժի ո՛չ նվաստացում, ո՛չ էլ թուլություն։ 🔸 Նա ընդգծել է, որ Իրանը չի ձգտում առճակատման, միջուկային զենք չի մշակում և պատրաստ է ցանկացած տեսակի ստուգման, սակայն նախկինում ԱՄՆ-ի կողմից խափանված համաձայնությունները ցույց են տվել, որ Վաշինգտոնը կարող է դիմել պատերազմի՝ խախտելով բանակցությունները։ |news.am|
❗️Մայր Աթոռի բակում ընթացող հավաքի ժամանակ վատացել է Արագածոտնի թեմի Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր Վրթանես քահանայի ինքնազգացողությունը։ 🚑 Առաջին օգնություն ցուցաբերելուց հետո նրան հոսպիտալացրել են, հաղորդում է «Ազատությունը»։
⛪️ Մայր տաճարում ժամերգությունն ավարտվեց, եւ Կաթողիկոսը ուղեկցորդների հետ վերադարձավ Վեհարան։ Եկեղեցու դռները փակվեցին։ 📌 Սակայն Սբ․ Էջմիածնի բակում շարունակում են մնալ Գարեգին Բ-ի ե՛ւ աջակիցները, ե՛ւ նրա հեռացումը պահանջողները։ Ոստիկանության մեծաթիվ ուժերը եւս շարունակում են ծառայություն իրականացնել տարածքում։
📣 Մայր Աթոռում հավաքված են Կաթողիկոսի հեռացումը պահանջողները և նրա աջակիցները։ 👮 Ինչպես հայտնում է «Ազատության» թղթակիցը, ոստիկանությունը շղթա է կազմել հրաժարականը պահանջող և աջակից խմբերի միջև։ Առաջին խումբը վանկարկում է «Հեռացիր», երկրորդը՝ «Վեհափառ»։