Category: Infocom

  • Աշխարհազորին կփոխարինեն տեղական պաշտպանական ուժերը: ԱԺ-ն 61 կողմ, 35 ձեռնպահ ձա…

    ‼️ Աշխարհազորին կփոխարինեն տեղական պաշտպանական ուժերը: ԱԺ-ն 61 կողմ, 35 ձեռնպահ ձայներով երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին նախագծերի փաթեթը:
    💬 Պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը նախագծի քննարկման ժամանակ հայտնել է. «Օրինագծով առաջարկում է դեռ 2020-ին հիմնադրված աշխարհազորը փոխարինել տեղական պաշտպանության ուժերով: Օրինագծով սահմանվում են դրանց խնդիրները, դերը, ղեկավարման սկզբունքնրեը և կառուցվածքը: Նոր համակարգի ղեկավարը կլինի բանակային կորպուսի հրամանատարը»:
    🔸 Ըստ օրինագծի հեղինակների՝ տեղական պաշտպանության ուժերը կդառնան զորամասերի կազմում գործող աջակցող ստորաբաժանումներ։
    🔸 Սարգսյանի խոսքով Տեղական պաշտպանության ուժերը կհամալրվեն կամավորության սկզբունքով՝ տվյալ համայնքում հաշվառված, պատերազմական ժամանակի հաստիքներին չկցագրված, պահեստազորի երկրորդ խմբում ներառված կամ զինվորական հաշվառումից հանված անձանցով։ Նրանց հետ կկնքվեն պայմանագրեր, որոնք, սակայն, չեն համարվի զինվորական ծառայության պայմանագրեր։

  • Ոստիկանությունը 24/7 ռեժիմով հասանելիություն կունենա պետական և տեղական ինքնակառ…

    Ոստիկանությունը 24/7 ռեժիմով հասանելիություն կունենա պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, ավտոկայանատեղիների, օդանավակայաններ, պետական սահմանի անցման կետերի՝ դրսի կողմից տեղադրված տեսահսկման համակարգերին:
    🗳 Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ 61 կողմ, 29 ձեռնպահ և 7 դեմ ձայներով ընդունեց օրենքների նախագծերի փաթեթը:

  • ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունը հայտարարում է՝ դեմ են քվեարկելու ՀՀ-ի՝ ԵՄ-ին ան…

    🗣 ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունը հայտարարում է՝ դեմ են քվեարկելու ՀՀ-ի՝ ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին նախագծին․ խմբակցությունից նշում են՝ այն Հայաստանի համար շոշափելի և իրական վտանգներ է պարունակում 🔸 «Կարևոր ենք համարում նշել, որ «օրինագիծը»…

  • ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մեկնարկին վերաբերող օրենքի նախագծի քննարկման ժամա…

    🇦🇲🇪🇺 ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մեկնարկին վերաբերող օրենքի նախագծի քննարկման ժամանակ նախաձեռնող խմբի լիազոր ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը հայտարարեց՝ Հայաստանը շատ արժեքավոր է Եվրոպական միության համար․ «Եվ Եվրոպական միությունն էլ Հայաստանի կարիքն ունի…

  • ԱԱԾ-ն բացահայտել է անօրինական միգրացիայի կազմակերպման հերթական դեպքը: Պարզվել է,…

    ԱԱԾ-ն բացահայտել է անօրինական միգրացիայի կազմակերպման հերթական դեպքը:
    🔍 Պարզվել է, որ Երևան քաղաքում գործող տուրիստական գործակալություններից մեկի սեփականատեր և տնօրեն Ա.Դ.-ն և նույն ընկերության աշխատակից Ե.Խ.-ն, նախնական համաձայնությամբ, խմբի կազմում շահադիտական նպատակով՝ 3300 եվրո գումարի դիմաց, օտարերկրյա պետություն մուտքի և օտարերկրյա պետությունում գտնվելու պատշաճ թույլտվություն ստանալու համար կեղծ փաստաթուղթ և կեղծ տեղեկություն ներկայացնելով, կազմակերպել են Տավուշի մարզի բնակչուհի Ս.Թ.-ի անօրինական միգրացիան:
    ⚖️ Ե.Խ-ն կալանավորվել է, իսկ Ա.Դ-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը:

  • Քիմիկների զորամասի գործով դատարանում հարցաքննվեց 44-օրյա պատերազմի ժամանակ Եղվ…

    ⚖️ Քիմիկների զորամասի գործով դատարանում հարցաքննվեց 44-օրյա պատերազմի ժամանակ Եղվարդի զինկոմիսարիատի բաժնի պետ Արարատ Մանուչարյանը։ Նա այն գնդապետն է, որ հրաժարվել է քիմիկներին Կիրի հանք ուղեկցելու առաջարկից, քանի որ Ագարակում դիրքերը առաջ տալու խնդիր է ունեցել։
    🗣 Քիմիկների հրամանատար, մեղադրյալ Արսեն Աբգարյանի պաշտպանը նկատեց․ «Դուք հրաժարվում եք, համայնքապետն ասում է՝ բենզին չունեմ, վարորդը ճանապարհի կեսն է ուղեկցում։ Ըստ Ձեզ՝ ինչո՞վ է պայմանավորված այս խուսափումը, ի՞նչ է տեղի ունեցել, որ դուք գիտեիք»։
    ❗️ Տուժողի իրավահաջորդ Անահիտ Ադոյանն էլ հիշեցրեց փրկված մի զինվորի այն խոսքերը, թե հարձակումից հետո, երբ ինքը պատսպարված է եղել, լսել է, որ ինչ–որ մեկը եկել, ասել է՝ «Կամո–Կամո, ոնց պայմանավորվել էինք, ապրանքը տեղ հասավ»։ Նա կասկած հայտնեց, որ իր խոսքով այդ «շպիոնը» հենց Արարատ Մանուչարյանն է եղել։
    📎 Կարդալ ավելին

    Ինչո՞ւ է գնդապետ Արարատ Մանուչարյանը հրաժարվել ուղեկցել քիմիկներին․ վկայի հարցաքննությունը՝ դատարանում

  • Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհի շինարարական աշխատանքներով պայմանավորվա…

    🚧 Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհի շինարարական աշխատանքներով պայմանավորված՝ փետրվարի 12-ին՝ ժամը 15.00-ից 18.00-ի սահմաններում, կատարվելու են պայթեցման աշխատանքներ։
    [«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամ]

  • Հնդկաստան կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն …

    🇦🇲🇮🇳 Հնդկաստան կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը փետրվարի 11-ին հանդիպել է Հնդկաստանի պաշտպանության նախարար Ռաջնաթ Սինգհի հետ:
    🤝 Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Հնդկաստան համագործակցության ընդլայնման հնարավորությունները: Նախարարներն անդրադարձել են նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող հարցերի։ [ՀՀ ՊՆ]

  • 2025-ի հունվարի 1-ի դրությամբ Հայաստանից մեկնել է 26,397 բռնի տեղահանված արցախց…

    📈 2025-ի հունվարի 1-ի դրությամբ Հայաստանից մեկնել է 26,397 բռնի տեղահանված արցախցի, վերադարձել՝ 14,871-ը:
    🔸 Այսինքն, 2020-ի և հատկապես 2023-ի սեպտեմբերի բռնի տեղահանությունից հետո այս տարվա հունվարի 1-ի դրությամբ Հայաստանից հեռացել և (դեռ) չի վերադարձել 11,526 արցախցի։
    Տվյալները ՍիվիլՆեթին տրամադրել է Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ)։

  • Մեկնարկել ՀՀ ազգային ժողովի հերթական նիստը: Քննարկվելու է նաև Հայաստանի՝ ԵՄ-…

    ❗️ Մեկնարկել ՀՀ ազգային ժողովի հերթական նիստը: 🇦🇲🇪🇺 Քննարկվելու է նաև Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մեկնարկին վերաբերող օրենքի նախագիծը: 💬 «Հայաստանի Հանրապետությունը, արտահայտելով Հայաստանի Հանրապետության ժողովրդի կամքը, խնդիր դնելով Հայաստանի…