Category: Infocom

  • Եգիպտոս կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պա…

    🇦🇲🇪🇬 Եգիպտոս կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մասնակցել է «EDEX 2025» միջազգային ցուցահանդեսի բացման արարողությանը, որին ներկա էր Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսին:
    🤝 Պաշտպանության նախարարը հանդիպել է նաև Եգիպտոսի պաշտպանության նախարար, գեներալ Աբդել Մագիդ Սակրի հետ: Կողմերը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հնարավորություններին առնչվող մի շարք հարցեր: Անդրադարձել են նաև միջազգային ու տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցերի:
    [ՀՀ ՊՆ]
  • Նոր քրեական գործ է հարուցվել երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներա…

    ❗️Նոր քրեական գործ է հարուցվել երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի դեմ․ հայտարարվել է միջպետական հետախուզում։
    📌 Գեներալ-մայորը մեղադրվում է կաշառք տալու և պատերազմի ժամանակ իշխանազանցության ու իշխանությունը չարաշահելու հոդվածներով:
    🔸 Քննչականը գեներալին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարան, որը, սակայն, մերժվել է: Այսինքն՝ Հայաստան վերադառնալուց հետո նրան չեն կալանավորի: Դատախազությունը կբողոքարկի այս որոշումը: |azatutyun.am|

  • Պարտադիր ժամկետային զինծառայող Ն.Գ.-ին ինքնասպանության հասցնելու դեպքի առթիվ նախ…

    ❗️Պարտադիր ժամկետային զինծառայող Ն.Գ.-ին ինքնասպանության հասցնելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը ավարտվել է. ՔԿ
    🔸Պարզվել է, որ Ն.Գ.-ն չի պահպանել մեկ այլ զինծառայող Ա.Ղ.-ին տրված՝ զինվորական ծառայության պարտականություններից չբխող և բացառապես վերջինիս ազդեցությամբ ու հեղինակությամբ պայմանավորված խոստումը, ինչի հետևանքով Ա.Ղ.-ն նվաստացրել է նրա պատիվն ու արժանապատվությունը: Արդձունքում զինծառայողը ինքնասպանություն է գործել՝ կախվելու եղանակով:
    🔸Բացի այդ, Ա.Ղ.-ն մարտական հերթապահության ընթացքում թույլ տրված թերացումների համար պարտադիր ժամկետային մի քանի զինծառայողներից պարզաբանումներ է պահանջել, կատարված կարգապահական խախտումների համար բռնություն է գործադրել հինգ զինծառայողի նկատմամբ:
    📌 Պարտադիր ժամկետային զինծառայողի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։

  • ԵԱՀԿ նախարարների խորհուրդը որոշեց փակել Մինսկի խումբը։…

    ԵԱՀԿ նախարարների խորհուրդը որոշեց փակել Մինսկի խումբը։

  • Ահազանգ է ստացվել, որ փլուզվել է Երևանի Շիրակի փողոցում գտնվող դաշնամուրի չգործ…

    📌 Ահազանգ է ստացվել, որ փլուզվել է Երևանի Շիրակի փողոցում գտնվող դաշնամուրի չգործող գործարանի արտաքին պատը։
    📌 Ըստ նախնական տվյալների՝ մասամբ փլուզվել է եռահարկ շինությունը [տնտեսական ապրանքների և սննդի պահեստի հատվածը]․ կա տուժած։
    [ՆԳՆ փրկարար ծառայություն]

  • Առավոտյան ժամը 09։00-ի դրությամբ՝ ձյուն է տեղում Արթիկի, Ճամբարակի, Տավուշի տար…

    ❄️ Առավոտյան ժամը 09։00-ի դրությամբ՝ ձյուն է տեղում Արթիկի, Ճամբարակի, Տավուշի տարածաշրջաններում:
    🌫 Ապարանի, Սպիտակի, Մասիսի, Արմավիրի, Գորիսի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Տիգրանաշենի և Դիլիջանի ոլորաններում և Մեղրիի լեռնանցքում մառախուղ է, տեսանելիությունը՝ 70-100մ:
    🔸 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
    [Ճանապարհային դեպարտամենտ]

  • Հոնկոնգի բնակելի համալիրում բռնկված խոշոր հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է …

    📌 Հոնկոնգի բնակելի համալիրում բռնկված խոշոր հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 44-ի, 45 մարդ տեղափոխվել է հիվանդանոց: 279 մարդ անհետ կորած է համարվում, իսկ 900-ը տեղափոխվել են ութ տարբեր ապաստարաններ։ 🏢 Համալիրը ներառում է 8 շենք, որտեղ ապրում է ավելի քան…

  • Նոյեմբերի 29-ին, ժամը 18։59-ին տեղեկություն է ստացվել, որ Ուրասար և Կաթնաղբյուր…

    🔥 Նոյեմբերի 29-ին, ժամը 18։59-ին տեղեկություն է ստացվել, որ Ուրասար և Կաթնաղբյուր բնակավայրերի միջակայքում նկատվել է ծուխ։
    📌 Պարզվել է, որ այրվում է խոտածածկ տարածք։

    🔸 Նոյեմբերի 30-ին Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված են մեծ թվով փրկարար ուժեր, էկոպարեկեր, «Լոռե» փրկարարական ջոկատի կամավորներ և բնակիչներ։
    [ՆԳՆ փրկարար ծառայություն]

  • Ակնկալում ենք, որ Գարեգին Բ Կաթողիկոսը կամովին հանգստյան կկոչվի և այդ կերպ հնարա…

    ❗️Ակնկալում ենք, որ Գարեգին Բ Կաթողիկոսը կամովին հանգստյան կկոչվի և այդ կերպ հնարավոր կլինի նոր ընտրություններ կազմակերպել։ Այս մասին նշված է Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպած եպիսկոպոսների նոր հայտարարության մեջ, որը տարածվել է իշխանական լրատվամիջոցներում։ 📌

  • Ստամբուլի Սուրբ Աստվածածին հայկական հայրապետական եկեղեցում տեղի է ունեցել պատար…

    ❗️⛪️ Ստամբուլի Սուրբ Աստվածածին հայկական հայրապետական եկեղեցում տեղի է ունեցել պատարագ՝ Հռոմի Լևոն XIV պապի մասնակցությամբ, որը Թուրքիա էր այցելել Նիկեայի Ա տիեզերական ժողովի 1700 ամյակի առիթով։
    🗣 «Այս այցը ինձ հնարավորություն է տալիս շնորհակալութjուն հայտնելու Աստծո պատմության ընթացքին հայ ժողովրդի քաջարի քրիստոնեական վկայության համար, հաճախ՝ ողբերգական հանգամանքների մեջ», — ասել է Լևոն XIV-ը՝ Ն.Ա.Տ. Սահակ Բ. Պատրիարքի հետ հանդիպման ժամանակ։ Հռոմի Պապը նաև երախտագիտություն է հայտնել երկու եկեղեցիների մեջ տիրող եղբայրական կապերի համար: