Category: Infocom

  • 150 դրամի հակառակ կողմը․ որքա՞ն կարժենա տեղափոխությունը նոր երթուղային ցանցի ներ…

    150 դրամի հակառակ կողմը․ որքա՞ն կարժենա տեղափոխությունը նոր երթուղային ցանցի ներդրման դեպքում

    Մեկ երթեւեկության համար նոր՝ 150-դրամանոց տոմսի ներդրումից հետո թեպետ տպավորություն է, որ այս՝ «Մեկ ուղեւորություն» տեսակի տոմսը մինչ փոփոխությունները գործած տոմսից թանկ է ընդամենը 50 դրամով եւ յուրաքանչյուր տարի թանկանալու է միայն 10 դրամով, այդուհանդերձ հաշվի չի առնվում եւ հանրությանն էլ ամբողջապես չի պարզաբանվում այն հանգամանքը, որ նոր տրանսպորտային համակարգի ամբողջական ներդրման եւ, հետեւաբար, տրանսպորտային ցանցի հիմնային փոփոխության պարագայում ուղեւորները մի կետից մյուսը գնալու համար ավելի հաճախ են տեղփոխ անելու կարիք ունենալու։
    Արդյունքում Ա կետից Բ կետ տեղափոխվելը, եթե այդ կետերը հիմնական երթուղիների շրջակայքում կամ հարեւան թաղամասերում չեն, տարեկան, եռամսյակային, ամսական, շաբաթական փաթեթներից չօգտվողների համար հիմնականում արժենալու է 300 դրամ։
    Նյութում ներառված է նաև «Ինֆոքոմի» մոդելավորած՝ Երևանում ներդրվելիք նոր երթուղային ցանցի քարտեզը, որով կարելի է հասկանալ՝ ապագայում կկարողանա՞ք երթևեկել առանց տեղփոխի, թե ոչ։
    Կարդալ ավելին և օգտագործել քարտեզը

  • Դատարանը գնդապետ Նվեր Մարտիրոսյանին չթույլատրեց գործուղման մեկնել Հունաստան Այս…

    Դատարանը գնդապետ Նվեր Մարտիրոսյանին չթույլատրեց գործուղման մեկնել Հունաստան
    ⚖️ Այսօր 44-օրյա պատերազմի ժամանակ Հադրութում 73-հոգանոց վաշտի անձնակազմի զոհվելու գործով դատաքննության ժամանակ գործով մեղադրյալ, ՊԲ օպերատիվ բաժնի նախկին պետ Նվեր Մարտիրոսյանի պաշտպան Աշոտ Թորոսյանն այսօր միջնորդեց ժամանակավորապես դադարեցնել Նվեր Մարտիրոսյանի խափանման միջոցը՝ երկրից չբացակայելու արգելքը, հիմք ընդունելով ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետից դատարանին ուղղված դիմումը։
    📄 ԳՇ պետը, մասնավորապես, գրություն է ուղարկել դատարանին՝ նշելով, որ անհրաժեշտություն կա փետրվարի 24-28-ը ՀՀ ԶՈՒ ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության օպերատիվ վարչության պետ, գնդապետ Նվեր Մարտիրոսյանին ՀՀ ՊՆ հանձնախմբի կազմում գործուղել Հունաստան։ ԳՇ պետը նշել է, որ գործուղումը ՀՀ ԶՈՒ կերպափոխման ծրագրերի իրագործման շրջանակում է, եւ այդ համատեքստում կարեւորել է Նվեր Մարտիրոսյանի հմտություններն ու գիտելիքները։ Դատարանը, սակայն, լսելով կողմերին՝ չբավարարեց միջնորդությունը։
    🗣 Միջնորդության քննարկումից հետո դատարանը հարցաքննեց տուժող ճանաչված 8 ծնողների։

  • Չեղարկել եմ իմ ուղևորությունը Սաուդյան Արաբիա, ես այնտեղ չեմ գնա: Իմ ուղևորությ…

    🗣 Չեղարկել եմ իմ ուղևորությունը Սաուդյան Արաբիա, ես այնտեղ չեմ գնա: Իմ ուղևորությունը տեղափոխել եմ մարտի 10-ին, հայտարարել է Զելենսկին:
    📌 «Ուկրաինան չի հրավիրվել Էր Ռիադում ռուս-ամերիկյան բանակցություններին, այդ հանդիպումն անակնկալ էր Կիևի համար»,- ասել է նա։ |tert.am|

  • Անկարայում հանդիպել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն ու Ուկրաինայի նախագահ Վ…

    🇹🇷🇺🇦 Անկարայում հանդիպել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն ու Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Փակ հանդիպման օրակարգում եղել են երկու երկրների միջև համագործակցության ամրապնդման քայլերը։
    🤝 Թուրքիա կատարած պաշտոնական այցի ընթացքում Ուկրաինայի նախագահը մասնակցել է Անկարայում Ուկրաինայի նոր դեսպանատան բացման արարողությանը։ |azatutyun.am|

  • Պարույր Հայրիկյանն իշխանության հեռացման պահանջով հանրահավաք է կազմակերպել Հանրա…

    🪧 Պարույր Հայրիկյանն իշխանության հեռացման պահանջով հանրահավաք է կազմակերպել Հանրապետության հրապարակում։
    📌 Մինչ հանրահավաքի մեկնարկը Հայրիկյանը ելույթ ունեցավ Ազատության հրապարակում, ապա մասնակիցները երթով շարժվեցին դեպի Հանրապետության հրապարակ։
    🗣 «Եթե մարդիկ մտածում են, որ այս իշխանությունները վատն ու չարն են, ապա ինչու են ուզում մեկ տարի սպասել մինչև հերթական ընտրությունները։
    🔸 Հավատացնում եմ՝ երկու, ամենաուշը՝ երեք ամիս հետո մենք կունենանք ընտրություններ, նոր սահմանադրությամբ, որը մեզ հնարավորություն կտա խելապակաս վարչապետ ունենալու դեպքում, ներկայացուցչական մարմնի՝ ԱԺ-ի միջոցով նրան զսպելու կարողականություն», — ելույթում նշեց Հայրիկյանը։ |news.am|

  • Այսօր Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հանդիպել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպ…

    🤝 Այսօր Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հանդիպել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ:
    📌 Ավելի քան մեկ ժամ տևած զրույցի ընթացքում շոշափվել են հայ-ռուսական հարաբերություններին, Հայաստանի ներքին իրավիճակին և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:
    [ՀՀ առաջին նախագահի մամուլի խոսնակ Արման Մուսինյան]

  • Ուկրաինայի անդամակցությունը Եվրամիությանը Կիևի ինքնիշխան իրավունքն է, քանի որ դ…

    🇷🇺 Ուկրաինայի անդամակցությունը Եվրամիությանը Կիևի ինքնիշխան իրավունքն է, քանի որ դա տնտեսական, ոչ թե ռազմական միավորում է. ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկով
    🗣 «Դա ցանկացած երկրի ինքնիշխան իրավունքն է, մենք խոսում ենք ինտեգրացիոն և տնտեսական գործընթացների մասին, և այստեղ, իհարկե, ոչ ոք որևէ երկրի որևէ բան չի կարող թելադրել, մենք դա չենք պատրաստվում անել։
    📌 Բայց մենք բոլորովին այլ դիրքորոշում ունենք անվտանգային, պաշտպանական կամ ռազմական դաշինքների հետ կապված հարցերում։ Այնտեղ արդեն այլ հարց կա, եւ դա բոլորին քաջ հայտնի է», — ասել է Պեսկովը։

  • Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյ…

    ❗️Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանը երկու ամսով կալանավորվել է։ Տիրան Խաչատրյանը կալանքը կրելու է «Վարդաշեն» ՔԿՀ-ում: Այս մասին հայտնում է նրա պաշտպանական խումբը։ 🗣 «Տիրան Խաչատրյանին առաջադրված մեղադրանքի…

  • ՀՀ վարչապետի որոշմամբ Ռոբերտ Աբիսողոմոնյանը նշանակվել է արտաքին գործերի նախարար…

    ՀՀ վարչապետի որոշմամբ Ռոբերտ Աբիսողոմոնյանը նշանակվել է արտաքին գործերի նախարարի տեղակալ։

  • Թեհրանում հանդիպել են Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը և Իրանի առաջին փոխնախագահ …

    🇮🇷🇦🇿 Թեհրանում հանդիպել են Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը և Իրանի առաջին փոխնախագահ Մոհամմադ Ռեզա Արեֆի հետ։
    🚧 Ադրբեջանական կողմի հաղորդագրության համաձայն՝ դիտարկվել է ավտոմոբիլային ու երկաթուղային հաղորդակցությունների հաստատման, Իրանի տարածքով Ադրբեջանից դեպի Նախիջևան տրանսպորտային ենթակառուցվածքի կառուցման, Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի զարգացման և այլ համատեղ նախագծերի իրականացման ընթացքը։
    📍 Ադրբեջանի վարչապետը Թեհրանում է՝ մասնակցելու Կասպիական երրորդ տնտեսական համաժողովին։ |factor.am|