Category: Infocom

  • Գաբալայում «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում Ադրբեջանի և Հայաստան…

    🇦🇲🇦🇿 Գաբալայում «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում Ադրբեջանի և Հայաստանի քաղհասարակության ներկայացուցիչների հանդիպմանը մասնակցել է նաև Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։
    🔻 Ինչպես հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը, հանդիպման ընթացքում Հաջիևը մտքեր է փոխանակել մասնակիցների հետ, ինչպես նաև պատասխանել հայկական պատվիրակության հարցերին։ |news.am|
    🇦🇲🇦🇿 Գաբալայում մեկնարկել է «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության հերթական հայ-ադրբեջանական կլոր սեղան-քննարկումը։ Այս մասին հայտնել է «Հայկական խորհրդի» նախագահ Արեգ Քոչինյանը: 🔸 Նա նշել է, որ քննարկման առանցքում են խաղաղության գործընթացի ներկա վիճակը, «Խաղաղության…

  • ՀՀ ՆԳՆ ոստիկանության գվարդիայի «Հյունդայի» մակնիշի ավտոբուսի մասնակցությամբ տեղ…

    📌 ՀՀ ՆԳՆ ոստիկանության գվարդիայի «Հյունդայի» մակնիշի ավտոբուսի մասնակցությամբ տեղի ունեցած ՃՏՊ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ:
    🔻 Ոստիկանության գվարդիայի ավտոբուսի՝ ՀՀ վարչապետի ավտոշարասյանն ուղեկցելու մասին տարածված տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը, քանի որ ՀՀ ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողները նշված տրանսպորտային միջոցով ուղևորվել են Լոռու մարզ՝ ծառայություն իրականացնելու։
    [ՔԿ խոսնակ Կիմա Ավդալյան]
    🏥 Ոստիկանության «Հոնդա» ավտոբուսի և «Նիսան»-ի վթարից բուժօգնության դիմած 12 անձինք դուրս են գրվել ԲԿ-ից։ Այս մասին հայտնել է ՀՀ առողջապահության նախարարի խոսնակ Մարիամ Ծատրյանը։ |factor.am|

  • Ոչ աշխատանքային օրով Դավիթ Մինասյանի գործով վարույթն իրականացնող մարմինը հայտար…

    👨‍⚖️ Ոչ աշխատանքային օրով Դավիթ Մինասյանի գործով վարույթն իրականացնող մարմինը հայտարարեց նախաքննության ավարտի մասին: Այս մասին հայտնում է Ծաղկազարդի պատարագի ժամանակ միջադեպից հետո ձերբակալված Դավիթ Մինասյանի պաշտպան Լուսինե Մարտիրոսյանը։
    🗣 «Այս գործողությունը վկայում է այն մասին, որ նրանց նպատակն է կանխելու ապրիլի 17-ին վերաքննիչ դատարանի որոշմամբ Դավիթ Մինասյանին ազատ արձակելու հնարավորությունը»,- գրել է նա Ֆեյսբուքում։
    🔸 Գլխավոր դատախազը մերժել է կիրառել իր բացառիկ լիազորությունն ու փոխել 18-ամյա Դավիթ Մինասյանի կալանքը: 🗣 Այդ մասին «Ազատությանը» հայտնել է փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը:

  • Ոստիկանության «Հոնդա» ավտոբուսի և «Նիսան»-ի վթարից բուժօգնության դիմած 12 անձի…

    🏥 Ոստիկանության «Հոնդա» ավտոբուսի և «Նիսան»-ի վթարից բուժօգնության դիմած 12 անձինք դուրս են գրվել ԲԿ-ից։ Այս մասին հայտնել է ՀՀ առողջապահության նախարարի խոսնակ Մարիամ Ծատրյանը։ |factor.am|
    ‼️🚔 Ապրիլի 11-ին Քուչակ-Ապարան ճանապարհին միմյանց են բախվել ՆԳՆ ոստիկանության «Հոնդա» ավտոբուսը և «Նիսսան» մեքենան։ ◼️ Ըստ նախնական տվյալների՝ մահացել է 1, իսկ բուժօգնության դիմել՝ 12 անձ։ 📌 Նախաձեռնվել է քրեական վարույթ։ [ՀՀ ՆԳՆ ոստիկանություն]

  • Ադրբեջանն այսօր դիզելային վառելիք կուղարկի Հայաստան։ Այս մասին հայտնում են ադրբ…

    🇦🇿 Ադրբեջանն այսօր դիզելային վառելիք կուղարկի Հայաստան։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
    🛢 Նշվում է, որ ընդհանուր առմամբ կուղարկվի 15 երկաթուղային վագոն, որը պարունակում է 887 տոննա դիզելային վառելիք։ |factor.am |

  • Կադաստրի պետական կոմիտեի նախկին նախագահ Մանուկ Վարդանյանը մեղադրվում է պատմությ…

    ⚖️ Կադաստրի պետական կոմիտեի նախկին նախագահ Մանուկ Վարդանյանը մեղադրվում է պատմության և մշակույթի հուշարձաններն անհատույց Հայ Առաքելական եկեղեցուն հանձնելու համար:
    📌 Ըստ մեղադրանքի՝ Մանուկ Վարդանյանը կոմիտեի աշխատակազմի իրավաբանական և օրենսդրության մշակման բաժնի 1-ին կարգի մասնագետի հետ դիտավորությամբ չեն կատարել իրենց ծառայողական պարտականությունը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանք:
    🧑‍⚖️ Վարդանյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել գրավը։ |hetq.am|

  • Իրանի և ԱՄՆ-ի բանակցողները ժամանել են Պակիստան՝ խաղաղության բանակցություններ ան…

    🇵🇰 Իրանի և ԱՄՆ-ի բանակցողները ժամանել են Պակիստան՝ խաղաղության բանակցություններ անցկացնելու նպատակով։ Այս մասին հայտնում է BBC-ն։
    🇮🇷 Իրանի պատվիրակության ղեկավար Մուհամմադ Բաղեր Ղալիբաֆը հայտարարել է, որ իր բանակցողները «բարի մտադրություններ» ունեն, սակայն չեն վստահում ԱՄՆ-ին։
    🇺🇸 ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը ավելի վաղ զգուշացրել էր, որ ամերիկացիները տեղի չեն տա, եթե Իրանը «փորձի խաղալ իրենց հետ»։

  • Ապրիլի 11-ին Քուչակ-Ապարան ճանապարհին միմյանց են բախվել ՆԳՆ ոստիկանության «Հոնդ…

    ‼️🚔 Ապրիլի 11-ին Քուչակ-Ապարան ճանապարհին միմյանց են բախվել ՆԳՆ ոստիկանության «Հոնդա» ավտոբուսը և «Նիսսան» մեքենան։
    ◼️ Ըստ նախնական տվյալների՝ մահացել է 1, իսկ բուժօգնության դիմել՝ 12 անձ։
    📌 Նախաձեռնվել է քրեական վարույթ։
    [ՀՀ ՆԳՆ ոստիկանություն]

  • [ԱՄՆ-ի հետ] մենք միջպետական պայմանագրի համաձայնեցման փուլում ենք գտնվում, Հուսո…

    🇦🇲🇺🇸 [ԱՄՆ-ի հետ] մենք միջպետական պայմանագրի համաձայնեցման փուլում ենք գտնվում, Հուսով ենք, որ հնարավորինս շուտ կթևակոխենք հաջորդ՝ շինարարական փուլ։ Այս մասին ասել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը՝ արձագանքելով TRIPP-ի վերաբերյալ Պետդեպի մեկնաբանությանը.
    🔸 «Եվ հենց այստեղ է, որ մենք կունենանք նաև երրորդ գործընկերների կարիքը։ Իհարկե, պայմանագիրը երկկողմ է լինելու, և նախագիծը մեծ հաշվով ամբողջությամբ երկկողմ է՝ Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև։ Սակայն և՛ շինարարության փուլում ենք գործընկերների կարիքը ունենալու, և՛, ամենայն հավանականությամբ, նաև այդ համակարգերի կառավարման փուլում»,- նշել է նա։
    📌 Միրզոյանը հավելել է, որ նախագիծը բխում է բազմաթիվ երկրների շահերից՝ սկսած Չինաստանից մինչև Պորտուգալիա, ինչպես նաև հարևան երկրներ։
    [ՀՀ արտաքին գործերի նախարարություն]
    🇺🇸🇦🇲🇦🇿 TRIPP-ը շարունակում է մնալ Միացյալ Նահանգների առաջնահերթություններից մեկը, քանի որ այն ունի Հարավային Կովկասում և դրանից դուրս խաղաղությունն ու բարեկեցությունը խթանելու ներուժ։ Այս մասին հայտնել է ԱՄՆ պետդեպարտամենտը՝ ի պատասխան «Արմենպրես»-ի հարցման:…

  • Շիրակի մարզում ավտովթարից տուժած 1 և 3 տարեկան տղաների վիճակը ծայրահեղ ծանր է, …

    ❗️ Շիրակի մարզում ավտովթարից տուժած 1 և 3 տարեկան տղաների վիճակը ծայրահեղ ծանր է, նրանք միացված են արհեստական շնչառական ապարատին (ինտուբացված):
    🔸 8-ամյա աղջկա առողջական վիճակը գնահատվում է ծանր, հայտնել է առողջապահության նախարարի խոսնակ Մարիամ Ծատրյանը:
    📌 Նա նշել է, որ երեխաների մոր՝ 28-ամյա կնոջ վիճակը ծայրահեղ ծանր է: |azatutyun.am|
    ◾️ Շիրակի մարզում տեղի ունեցած վթարի զոհերի թիվը հասել է 6-ի. նրանցից 2-ը երեխաներ են: 🗣 Այդ մասին հայտնում է ՀՀ ԱՆ-ն: 📣 «Մյուս տուժածների առողջական վիճակը գնահատվում է ծանր և ծայրահեղ ծանր: Գտնվում են վերակենդանացման բաժանմունքում»,- ասվում է հաղորդագրության…