Category: Infocom

  • Դատարանի որոշման հիման վրա Ամենայն Հայոց կաթողիկոսի նկատմամբ կիրառված խափանման …

    ⛪️ Դատարանի որոշման հիման վրա Ամենայն Հայոց կաթողիկոսի նկատմամբ կիրառված խափանման միջոցը պետք է վերացվի։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է նրա պաշտպան Արա Զոհրաբյանը։
    🗣 «Այսօր՝ 10.04.2026թ., Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քրեական դատարանը (դատավոր Անի Դանիելյան) որոշում է կայացրել Ամենայն հայոց կաթողիկոսի պաշտպանի բողոքը բավարարելու մասին»,- գրել է նա։
    ⚖️ Քննիչը մերժել է Գարեգին Բ կաթողիկոսի՝ երկրից բացակայելու արգելքը հեռացնելու մասին պաշտպանի միջնորդությունը։ ✝️ Կաթողիկոաը չի կարողանա մասնակցել Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա 2-րդի հուղարկավորությանը, որի համար նրան հարևան երկրից հրավեր էին ուղարկել։…

  • Գաբալայում մեկնարկել է «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության հերթական հայ-ադրբեջ…

    🇦🇲🇦🇿 Գաբալայում մեկնարկել է «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության հերթական հայ-ադրբեջանական կլոր սեղան-քննարկումը։ Այս մասին հայտնել է «Հայկական խորհրդի» նախագահ Արեգ Քոչինյանը:
    🔸 Նա նշել է, որ քննարկման առանցքում են խաղաղության գործընթացի ներկա վիճակը, «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության մասնակիցների կողմից իրենց երկրներում իրականացված գործողությունները և դրանց արդյունքները, տարածաշրջանում տիրող իրավիճակը։
    📌 Քննարկումները կշարունակվեն մինչև ապրիլի 12-ը։
    Photo

  • ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը մեկնել է Իսլամաբադ՝ Իրանի հետ բանակցությունների։ «Կ…

    🇺🇸✈️ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը մեկնել է Իսլամաբադ՝ Իրանի հետ բանակցությունների։
    🗣 «Կարծում եմ՝ դրանք դրական կլինեն։ Ինչպես ԱՄՆ նախագահն է ասել՝ եթե իրանցիները պատրաստ են բարեխիղճ կերպով բանակցել, ապա մենք պատրաստ ենք ձեռք մեկնել։ Եթե նրանք փորձելու են խորամանկել մեզ, ապա կտեսնեն, որ բանակցող խումբը դա չի ընդունի»,- ասել է Վենսը:
    🇮🇷 Իրանական պատվիրակությունը արդեն Պակիստանում է: Ըստ Իրանի գերագույն առաջնորդի ներկայացուցիչ Աբդուլ Մաջիդ Հաքիմ Իլահիի՝ բանակցությունները կարող են տևել երկու-երեք օր։
    🗣 «Կարծում եմ՝ երկշաբաթյա հրադադարը կարող է բավարար չլինել բանակցություններում վերջնական արդյունքի հասնելու համար։ Եթե Իսլամաբադում հանդիպմանը համաձայնություն ձեռք բերվի, ապա հրադադարի ժամկետը հարկավոր կլինի երկարաձգել»,- ասել է նա: |armenpress.am|

  • Գլխավոր դատախազը մերժել է կիրառել իր բացառիկ լիազորությունն ու փոխել 18-ամյա Դա…

    🔸 Գլխավոր դատախազը մերժել է կիրառել իր բացառիկ լիազորությունն ու փոխել 18-ամյա Դավիթ Մինասյանի կալանքը:
    🗣 Այդ մասին «Ազատությանը» հայտնել է փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը:
    Դավիթ Մինասյանի մոտ հաստատվել է փակ գանգուղեղային տրավմա, ուղեղի ցնցում։

  • Հայաստանում է Էստոնիայի ԱԳ նախարար Մարգուս Ցահքնան. երեկ բացվել է Հայաստանում Է…

    🇦🇲🇪🇪 Հայաստանում է Էստոնիայի ԱԳ նախարար Մարգուս Ցահքնան. երեկ բացվել է Հայաստանում Էստոնիայի դեսպանատունը:
    🔸 Արարատ Միրզոյանը ասուլիսի ժամանակ նշել է՝ ի դեմս Էստոնիայի՝ ԵՄ-ում ունենք շատ հուսալի և վստահելի գործընկեր:
    🔸 Ցահքնան էլ, կարևորելով Հայաստանի հետ հարաբերությունները, անդրադարձել է նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին՝ նշելով. «Խաղաղության ուղին Հայաստանի և Ադրբեջանի միջև հույժ կարևոր է որպես նախապայման ժողովրդի բարգավաճման, բիզնեսի և առևտրի զարգացման համար»:

  • Շիրակի մարզում տեղի ունեցած վթարի զոհերի թիվը հասել է 6-ի. նրանցից 2-ը երեխաներ…

    ◾️ Շիրակի մարզում տեղի ունեցած վթարի զոհերի թիվը հասել է 6-ի. նրանցից 2-ը երեխաներ են:
    🗣 Այդ մասին հայտնում է ՀՀ ԱՆ-ն:
    📣 «Մյուս տուժածների առողջական վիճակը գնահատվում է ծանր և ծայրահեղ ծանր: Գտնվում են վերակենդանացման բաժանմունքում»,- ասվում է հաղորդագրության մեջ:
    Շիրակի մարզի Աղին բնակավայրի մոտակայքում մեքենաները կողաշրջվել են․ մահացել է հինգ քաղաքացի, իսկ երեք երեխա տեղափոխվել է բժշկական կենտրոն։

  • Ապրիլի 10-12-ը Ադրբեջանում տեղի կունենա հերթական երկկողմ կլոր սեղանը Հայաստանի …

    🇦🇲🇦🇿 Ապրիլի 10-12-ը Ադրբեջանում տեղի կունենա հերթական երկկողմ կլոր սեղանը Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ։
    📣 Այս մասին հայտնում է Հայկական խորհուրդը՝ կից հրապարակելով լուսանկարներ:
  • «Միասնության թևեր» նախաձեռնությունը և «ՀայաՔվե»-ն դադարեցրել են համագործակցությ…

    «Միասնության թևեր» նախաձեռնությունը և «ՀայաՔվե»-ն դադարեցրել են համագործակցությունը:
    🔸 «Անցած ժամակաշրջանում երկու կազմակերպությունների ղեկավար մարմինների և անդամների կողմից կատարվել է մեծ ծավալի աշխատանք՝ միասնական քաղաքական ծրագիր մշակելու և նոր քաղաքական բևեռ ձևավորելու նպատակով։
    🔸 Միևնույն ժամանակ, մի շարք առանցքային ծրագրային հարցերում մեզ դեռևս չի հաջողվել միասնական դիրքորոշում ձևավորել, ուստի մենք որոշում ենք կայացրել ներկա փուլում այս ձևաչափով ավարտելու համատեղ աշխատանքը»,- ասվում է երկու կողմերի հայտարարությունում:
    🗳 Ընտրություններին համատեղ մասնակցելու նպատակով «ՀայաՔվեն» միացել է «Միասնության թևերին»։ 📣 «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանն ու «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման համակարգող Ավետիք Չալաբյանը այսօր ստորագրեցին համագործակցության…

  • Վարուժան Ավետիսյանի որդու՝ Դավիթ Ավետիսյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապն…

    👨‍⚖️ Վարուժան Ավետիսյանի որդու՝ Դավիթ Ավետիսյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը դադարեցվել է՝ հայտնում են ԱԺԲ-ից:
    📌 2023թ. հուլիսի 3-ին Վարուժան Ավետիսյանի դուստրը՝ Անի Ավետիսյանը, գրել էր. «Ականատեսի խոսքով եղբայրս մոտեցել է վարչապետ կոչեցյալին և վերջինիս տիկնոջը (Նիկոլ Փաշինյանին ու Աննա Հակոբյանին՝ խմբ․)՝ իր բողոքի ձայնը բարձրացնելու նպատակով: Այնուհետև եղբորս քաշքշել են և բռնի ուժով բերման ենթարկել ու տարել անհայտ ուղղությամբ»:
    Վարուժան Ավետիսյանի որդու՝ Դավիթ Ավետիսյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել։

  • Զատկական հրադադար ՌԴ-ի և Ուկրաինայի միջև: Ըստ Կրեմլի՝ այն ուժի մեջ կմտնի շաբաթ …

    🇷🇺🇺🇦 Զատկական հրադադար ՌԴ-ի և Ուկրաինայի միջև: Ըստ Կրեմլի՝ այն ուժի մեջ կմտնի շաբաթ ժամը 16:00-ից մինչև կիրակի կեսգիշեր:
    🔸 Վլադիմիր Պուտինը նախօրեին է հայտարարել 32-ժամյա հրադադարի մասին Զատկի կապակցությամբ, իսկ նրա ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկին արձագանքել է, որ Կիևը կհետևի հրադադարին:
    📌 ՌԴ-ում և Ուկրաինայում ուղղափառ հավատքի օրացույցի համաձայն՝ Սուրբ Զատիկն այս տարի նշվում է ապրիլի 12-ին։ |azatutyun.am|