Category: Infocom

  • Գարիկ Մուրադյանը նշանակվել է ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար: Համապատասխան հր…

    Գարիկ Մուրադյանը նշանակվել է ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար:
    ✍️ Համապատասխան հրամանագիրը ստորագրել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը:

  • ՆԳՆ ոստիկանության Օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել քաղաքացի եւ հայտնել, …

    ՆԳՆ ոստիկանության Օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել քաղաքացի եւ հայտնել, որ թունավորում ստացած երեխային պետք է արագ տեղափոխել բժշկական կենտրոն։
    🔸 Գարեգին Նժդեհի-Արշակունյաց խաչմերուկում այդ պահին ծառայություն իրականացնող պարեկները րոպեների ընթացքում մոտեցել են երեխային և ծնողների հետ միասին տեղափոխել հիվանդանոց։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում։
    [ՆԳՆ ոստիկանություն]

  • ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հանդիպել է Սաուդյան Արաբիայի Զարգացման հ…

    🇦🇲 🇸🇦 ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հանդիպել է Սաուդյան Արաբիայի Զարգացման հիմնադրամի գլխավոր տնօրեն Սուլթան բին Աբդուռահման Ալ Մարշադի հետ։
    🤝 Հանդիպման ընթացքում քննարկվել են հիմնադրամի կողմից Հայաստանում ներդրումներ կատարելու հնարավորությունները՝ ընդգծելով փոխադարձ հետաքրքրությունը ներդրումային համագործակցության խորացման, ինչպես նաև համատեղ ծրագրերի իրականացման ուղղությամբ։
    [Էկոնոմիկայի նախարարություն]

  • Աբովյան քաղաքում դանակահարություն է տեղի ունեցել։ Նոյեմբերի 10-ին, ժամը 17.17-ի…

    Աբովյան քաղաքում դանակահարություն է տեղի ունեցել։
    📌 Նոյեմբերի 10-ին, ժամը 17.17-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել քաղաքացի եւ հայտնել, որ Աբովյան քաղաքի կինոյի շենքի հատվածում դանակահարված քաղաքացի կա, որն արնահոսում է։ Այս մասին «Ինֆոքոմին» հայտնել է ՀՀ ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը։
    🚔 «Մեկնել են խմբեր ոստիկանության տարբեր ստորաբաժանումներից։ Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի հանգամանքները պարզելու և բացահայտելու ուղղությամբ»,- նշեց Սարգսյանը։

  • Այսօր համացանցում տարածվել է Ամուլսարի հանքի տարածքում շինարարական աշխատանքների…

    💧 Այսօր համացանցում տարածվել է Ամուլսարի հանքի տարածքում շինարարական աշխատանքների արդյունքում խմելու ջրի աղտոտման վերաբերյալ տեսանյութ։
    ⚖️ Տեսանյութի հիման վրա Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում հարուցվել է վարչական վարույթ։ Վարույթի շրջանակներում իրականացվող գործողությունների ավարտից հետո կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։
    [Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին]

  • Նոյեմբերի 10-ից «Երքաղլույս» ընկերությունն իր տնտեսումների հաշվին Երևանում արտա…

    💡 Նոյեմբերի 10-ից «Երքաղլույս» ընկերությունն իր տնտեսումների հաշվին Երևանում արտաքին լուսավորության ցանցը միացնում է նաև առավոտյան ժամը 06:30-ից մինչև լուսաբաց:
    🔸 Նշենք, որ Երևան քաղաքի արտաքին լուսավորության ցանցը միացվում էր համաձայն գործող ռեժիմի՝ ժամը 18:10-ին և անջատվում ժամը 04:00-ին:
    [Երևանի քաղաքապետարան]

  • ՀԾԿՀ-ն կքննարկի ՀԷՑ-ի՝ էլեկտրաէներգիայի բաշխման լիցենզիան դադարեցնելու հարցը: Հ…

    💡 ՀԾԿՀ-ն կքննարկի ՀԷՑ-ի՝ էլեկտրաէներգիայի բաշխման լիցենզիան դադարեցնելու հարցը: Համապատասխան որոշումը, որի նախագիծն արդեն հրապարակվել է, կքննարկվի հանձնաժողովի նոյեմբերի 13-ի նիստում:
    Փաստաթղթում նշվում է, որ ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը գրություններ է ներկայացրել հանձնաժողով, ըստ որոնց՝ 2025-ի հունվարին ՀԷՑ-ի ավտոմատացված հաշվառման համակարգը խափանվել է, ջնջվել են ՀԷՑ-ի էլեկտրաէներգիայի հաշվառման ավտոմատացված համակարգերի տվյալները՝ 2018-ից սկսած։
    Որպես երկրորդ հիմք հանձնաժողովը ներկայացրել է ՀԷՑ-ի թերհավաքագրումներն ու հավելագրումները։
    Որպես երրորդ հիմք ՀԷՑ-ի լիցենզիան կասեցնելու համար նշվել է ընկերության կողմից «Տաշիր գրուպ»-ի մեջ մտած այլ ընկերությունների համար ֆինանսական երաշխիքների տրամադրումը։ |azatutyun.am|

  • Ձերբակալվել է Խոյ համայնքի Գեղակերտ գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն, «Քաղաքացիակա…

    Ձերբակալվել է Խոյ համայնքի Գեղակերտ գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Անուշ Համբարձումյանը:

  • Փաշինյանը հայտնում է՝ բանակցային թղթերը կհրապարակվեն մինչև տարվա վերջ, և «տեսան…

    🗣 Փաշինյանը հայտնում է՝ բանակցային թղթերը կհրապարակվեն մինչև տարվա վերջ, և «տեսանելի կդառնա», որ բոլոր առաջարկները եղել են «թոկը կարճացնելու մասին»:
    💬 ՀՀ վարչապետը պնդում է, որ Քոչարյանի և Սարգսյանի վերջին օրերի հայտարարությունները վերահաստատում են, որ Ղարաբաղի հարցը «հայտնի ուժերի ձեռքին եղել է թոկ ՀՀ-ն «մոտակա ծառից» կապելու համար», և այդ սցենարում Ղարաբաղի կոնֆլիկտը պետք է ավարտվեր Հայաստանի պետականության կորստով, իսկ ՀՀ-ն կարողացել է դուրս գալ այդ սցենարից։
    🔸 «[Նախկին նախագահներն] առաջարկում են վերադառնալ այդ սցենարին, որն ի սկզբանե գրվել և իրագործվել է «Լենին, պարտիա, Գորբաչով» կարգախոսի և մեծ հավանականությամբ ՊԱԿ (КГБ) հովանու ներքո։ Ու քանի որ ակնհայտորեն սրանց հնարավորությունները զրոյական են, փորձ է արվում ձևավորել «երիտլենինպարտիագորբաչովականների կոհորտա» հին КГБ-ականների հովանու ներքո: Սպասվող արդյունքը՝ 0+0=0»,- գրել է Փաշինյանը:
    📌 Նա նշել է, որ ԼՂ ժողովուրդը Կառավարության աջակցությամբ պետք է տնավորվի ՀՀ-ում, և իրենք շարունակելու են դա իրագործել։

  • «Մենք Հայաստանի հետ կարգավորման գործընթացը իրականացնում ենք Ադրբեջանի հետ համաժ…

    🇦🇲🇹🇷🇦🇿 «Մենք Հայաստանի հետ կարգավորման գործընթացը իրականացնում ենք Ադրբեջանի հետ համաժամանակյա ձևով»,- այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ Ադրբեջանից վերադարձի ընթացքում։
    📌 Նա ասել է, թե ավելի քան 30 տարվա անկայունությունից հետո բացվել է մշտական խաղաղության և անվտանգության պատուհան. «Խաղաղության գործընթացի արագ ավարտը կդարձնի Ադրբեջանին ոչ միայն պատերազմի հաղթողը, այլև տարածաշրջանում խաղաղության ճարտարապետը»,- հավելել է Թուրքիայի նախագահը։