Category: Infocom

  • Ոստիկանությունը Լոռու մարզում 10 քաղաքացու է ձերբակալել և ներկայացրել նախաքննակ…

    👮‍♂️ Ոստիկանությունը Լոռու մարզում 10 քաղաքացու է ձերբակալել և ներկայացրել նախաքննական մարմին: Նրանք, Ներքին գործերի նախարարության խոսնակի փոխանցմամբ, կասկածվում են քարոզչությանը խոչընդոտելու մեջ:
    🔹 Միջադեպը տեղի է ունեցել Տաշիր խոշորացված համայնքի երկու բնակավայրերում՝ Մերձավան և Նորաշեն գյուղերում, որտեղ քարոզարշավ էր իրականացնում ծնունդով լոռեցի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:
    🔸 Տեսանյութերից մեկում երևում է, թե ինչպես են ՔՊ-ական ավտոերթին մի խումբ մարդիկ դիմավորում «Սամվե՛լ, վարչապե՛տ» վանկարկումներով ու երգով: «Ուժեղ Հայաստան»-ի ղեկավար Սամվել Կարապետյանը Տաշիրից է: |azatutyun.am|

  • Իսրայելի զինված ուժերն այսօր հայտարարել են, որ Գազային նախորդ օրը հասցրած օդայի…

    🇮🇱🇵🇸 Իսրայելի զինված ուժերն այսօր հայտարարել են, որ Գազային նախորդ օրը հասցրած օդային հարվածով սպանել են «Համաս»-ի ռազմական թևի ղեկավար Իզզ ալ-Դին ալ-Հադդադին:
    📌 Գազայում «Համաս»-ի խոսնակն ավելի ուշ հայտարարել է, որ ալ-Հադդադը մահացել է, սակայն չի մանրամասնել պատճառը: |azatutyun.am|

  • Իրանը պատրաստել է և շուտով կներկայացնի Հորմուզի նեղուցում նավագնացության վերահս…

    🇮🇷 Իրանը պատրաստել է և շուտով կներկայացնի Հորմուզի նեղուցում նավագնացության վերահսկողության մեխանիզմ։ Այս մասին հայտարարել է ԻԻՀ ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության խորհրդարանական հանձնաժողովի ղեկավար Էբրահիմ Ազիզին։
    🗣 «Իրանը, իր ազգային ինքնիշխանության իրավունքի և միջազգային առևտրի անվտանգության ապահովման շրջանակներում, պատրաստել է Հորմուզի նեղուցում նավագնացության մոնիթորինգի մասնագիտական ​​մեխանիզմ՝ սահմանված երթուղով, այն շուտով կներկայացվի», – գրել է Ազիզին X սոցիալական ցանցում։| shantnews.am |

  • Թուրքիան շարունակում է հավատարիմ մնալ Եվրամիությանը միանալու իր նպատակին։ Այս …

    🇹🇷 🇪🇺 Թուրքիան շարունակում է հավատարիմ մնալ Եվրամիությանը միանալու իր նպատակին։ Այս մասին հայտարարել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
    🗣 «Չնայած այն հանգամանքին, որ Թուրքիայի դեմ ժամանակ առ ժամանակ կիրառվել են միջոցներ՝ որոշները հակասական, որոշները՝ բացահայտ խտրական, մենք հավատարիմ ենք մնում մեր անդամակցության առաջարկին», — Ղազախստանից վերադառնալուց հետո ինքնաթիռում լրագրողներին ասել է Էրդողանը։
    📌 Թուրք առաջնորդի խոսքով՝ Անկարան ԵՄ անդամակցությունը դիտարկում է ոչ թե որպես մրցակցության գործիք, այլ որպես հնարավորություն՝ ամրապնդելու ինչպես Թուրքիան, այնպես էլ Եվրամիությունը։| shantnews.am |

  • Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն ընդունել է մշակույթի մի խումբ գործիչների, ո…

    ⛪️ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն ընդունել է մշակույթի մի խումբ գործիչների, ովքեր այցելել էին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին՝ իրենց զորակցությունը, որդիական սերն ու հավատարմությունը հայտնելու Սուրբ Եկեղեցուն և Ամենայն Հայոց Հայրապետին։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռից։
    🔸 Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հայաստանում ստեղծված հասարակական-քաղաքական իրավիճակին, ներհասարակական կյանքում արձանագրվող ցավալի զարգացումներին ու մարտահրավերներին, ինչպես նաև Եկեղեցի-պետություն հարաբերությունների ներկա մտահոգիչ ընթացքին։

  • «Մեզ ասում են՝ ինչու եք պատերազմի զոհերի թիվը ավելացնում, հատկապես մի պաշտոնյա …

    🔶 «Մեզ ասում են՝ ինչու եք պատերազմի զոհերի թիվը ավելացնում, հատկապես մի պաշտոնյա կա, Հայաստանի ամենից թքող պաշտոնյան, մարդկանց երեսին թքող»։ Այս մասին Վեդիում քարոզարշավի ժամանակ ասել է «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
    🗣 «Իմ հարցը հետևյալն է․ երբ այդ երիտասարդներին զորակոչել եք, ցուցակներ ունեցե՞լ եք, թե ոչ, մարդիկ անուն ազգանուն ունեցե՞լ են, թե ոչ, դագաղները, որ հետ են եկել, համարներով են եկել, հիմա ասում ենք՝ հրապարակեք, հարգեք այդ մարդկանց հերոսությունը, տպագրեք, մի հուշամատյան սարքեք, թող բոլորը իմանան՝ ինչ է եղել։
    📌 Եթե մենք սխալվում ենք քանակի մեջ ներողություն կխնդրենք։ Ժողովուրդ, որը չի հարգում իր հերոսներին, հերոսներ երբեք չի ունենում»,-ասել է նա։ |tert.am |
    📣 44-օրյա պատերազմի հետևանքով հայկական կողմից զոհվել է 3,833 մարդ, Արմավիրում հանրահավաքի ժամանակ հայտարարել է Ալեն Սիմոնյանը։ 🗣 «Սրանք հաստատված թվեր են, հարուցված են քրեական գործեր»,- նշել է նա՝ հավելելով, որ անհայտ կորած է 160 մարդ: 🔸 Սիմոնյանը ընդդիմությանը…

  • «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավի 9-րդ օրը վարչապետ Նիկոլ Փաշ…

    🔶 «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավի 9-րդ օրը վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրապետության հրապարակում հանդիպեց ալկոհոլի ազդեցության տակ մեքենա վարելու պատճառով վարորդական իրավունքից զրկված քաղաքացիների հետ։
    📌 Փաշինյանը հայտարարեց, որ այդ քաղաքացիները վարորդական իրավունքը վերականգնելիս նոր քննություն չեն հանձնի։
    🗣 «Հիմա ձեր վարորդական իրավունքները 1 տարի անց հենց վերականգնվեն, քննություն չեք հանձնի, բայց այդ տարվա համար տվյալ վարորդներին տրվում է 6 բալ՝ 13-ի փոխարեն։ Այդ մեկ տարվա ընթացքում, եթե վարորդական իրավունքից չզրկվեք, հաջորդ տարի կրկին կունենաք 13 բալ։ Կա մի բայց․ եթե այդ բալերը ինչ-ինչ պատճառներով զրոյանան, ապա այլ տարբերակ չկա, քան քննություն հանձնելը»,- ասաց Փաշինյանը։ |civilnet.am|

  • «Փարպեցի փողոցում տեղի ունեցած խուլիգանության դեպքի բոլոր հանգամանքները պարզելո…

    👮‍♂️ «Փարպեցի փողոցում տեղի ունեցած խուլիգանության դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ ՆԳՆ ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ»,- հայտնում են ՆԳՆ-ից։
    📌 Հաղորդվում է, որ տուժած անձինք չկան:
    🔻 Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ մայիսի 16-ին ժամը 01:50-ի սահմաններում Փարպեցի փողոցում վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ հնչել են կրակոցներ։ |armenpress.am|

  • «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը Հայաստանի հանրային հեռուստաընկերության դեմ հայ…

    ⚖️ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը Հայաստանի հանրային հեռուստաընկերության դեմ հայց է ներկայացրել դատարան։
    🔹 Կուսակցության կարծիքով՝ հեռուստաընկերությունը զրպարտություն է տարածել՝ լուրերի թողարկման մեջ նշելով, որ ընդդիմության միասնական թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն է։
    🔸 Կուսակցությունը պահանջում է հրապարակայնորեն հերքել տեղեկությունները և հայտնել, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածուն կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանն է։
    📌 Հայցը դատարան է ներկայացվել երեկ՝ 2026թ. մայիսի 15-ին և դեռ վարույթ ընդունելու հարցը որոշված չէ։ |hetq.am|

  • Հայաստանը հրաշալի պատկերացնում է Եվրոպական միությանը և Եվրասիական տնտեսական միո…

    🇦🇲🇷🇺 Հայաստանը հրաշալի պատկերացնում է Եվրոպական միությանը և Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ) միաժամանակ անդամակցելու անհնարինությունը։ Այս մասին «ՏԱՍՍ»-ի թղթակցի հետ հարցազրույցում հայտարարել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
    🗣 «Մենք քաջ գիտակցում ենք, որ Հայաստանը չի կարող միաժամանակ լինել թե՛ ԵԱՏՄ, թե՛ ԵՄ անդամ, և ակնհայտ է, որ ապագայում մեզ անհրաժեշտ կլինի համապատասխան որոշում կայացնել։ Ընդ որում, այդ հարցի վերաբերյալ որոշումը, անշուշտ, կկայացնեն Հայաստանի քաղաքացիները։ Այս պահին նման անհրաժեշտություն չկա»,- նշել է ՀՀ փոխվարչապետը։ |news.am|