Category: Infocom

  • Սևանի տարածաշրջանի ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառու…

    🧊 Սևանի տարածաշրջանի ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է։
    ‼️ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
    [Ճանապարհային դեպարտամենտ]

  • ՀՀ-ն ներկայացնող ծանրամարտիկ Վարազդատ Լալայանը երկամարտի 467 կգ արդյունքով (215…

    🏆 ՀՀ-ն ներկայացնող ծանրամարտիկ Վարազդատ Լալայանը երկամարտի 467 կգ արդյունքով (215+252 կգ) ոսկե մեդալ է նվաճել Բահրեյնում աշխարհի առաջնության գերծանր քաշայինների պայքարում՝ արժանանալով աշխարհի չեմպիոնի կոչմանը:
    📌 Այս քաշային կարգում հանդես եկած հայազգի Գոռ Մինասյանը, որը ներկայացնում է Բահրեյնը, երկամարտում գրանցել է 455 կգ արդյունք (210+245) և գրավել 4-րդ հորիզոնականը։

  • Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի անդամ Վարազդատ Լալայանը Բահրեյնում …

    🏋️‍♀️ Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի անդամ Վարազդատ Լալայանը Բահրեյնում ավարտին մոտեցող աշխարհի առաջնության գերծանր քաշայինների կարգում փոքր ոսկե մեդալ է նվաճել պոկում վարժության արդյունքներով:
    🔸 Այս քաշային կարգում վարժության փոքր արծաթե մեդալին արժանացել է Բահրեյնը ներկայացնող հայ ծանրորդ Գոռ Մինասյանը՝ 211 կգ արդյունքով: |armsport.am|

  • Էստոնիան պատժամիջոցներ է սահմանել Վրաստանի 14 պաշտոնյաների նկատմամբ, այդ թվում՝…

    🇪🇪🇬🇪 Էստոնիան պատժամիջոցներ է սահմանել Վրաստանի 14 պաշտոնյաների նկատմամբ, այդ թվում՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի նկատմամբ։ 🗣 «X»-ի իր էջում գրել է Էստոնիայի ԱԳ նախարար Մարգուս Ցահկնան՝ կոչ անելով ԵՄ մյուս երկրներին արձագանքել և քայլեր ձեռնարկել Վրաստանի…

  • Գերմանիայի խորհրդարանի երկու նախկին պատգամավորներ Ակսել Ֆիշերը և Էդուարդ Լինտնե…

    🇩🇪🇦🇿 Գերմանիայի խորհրդարանի երկու նախկին պատգամավորներ Ակսել Ֆիշերը և Էդուարդ Լինտները կներկայանան Մյունխենի Բարձրագույն շրջանային դատարան, այսպես կոչված, «ադրբեջանական գործի» շրջանակում կաշառակերության մեղադրանքով, հայտարարել է դատարանի ներկայացուցիչը։
    🔸 Հետաքննության տվյալներով 2010թ. ԵԽԽՎ-ում աշխատող Լինտները 2016թ. 19 կեղծ ընկերությունների միջոցով ստացել է մի քանի միլիոն եվրո։ Այդ գումարի մի մասը նա փոխանցել է մյուս պատգամավորներին, որոնք պետք է ազդեին իրեն անհրաժեշտ որոշումների ընդունման վրա, կարծում են քննիչները։
    🔸 Ֆիշերը, որը նույնպես 2010թ. աշխատում էր ԵԽԽՎ-ում, Ադրբեջանին ձեռնտու ելույթներ է ունեցել և գաղտնի փաստաթղթեր ուղարկել։ Փոխարենը 21,800 եվրոյի կաշառք է ստացել:
    📌 Երկու կասկածյալներն էլ հերքում են մեղադրանքը: |tert.am|

  • Դեկտեմբերի 15-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակու…

    🇦🇲🇫🇷 Դեկտեմբերի 15-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա:
    [ՊՆ]

  • Իսրայելը կեղծ պատրվակներ է օգտագործում՝ արդարացնելու իր հարձակումները Սիրիայի վ…

    🇸🇾🇮🇱 Իսրայելը կեղծ պատրվակներ է օգտագործում՝ արդարացնելու իր հարձակումները Սիրիայի վրա։
    🗣 Այս մասին հայտնել է Սիրիայի փաստացի ղեկավար, «Հայաթ Թահրիր ալ-Շամ» խմբավորման ղեկավար Ահմադ ալ-Շարաան՝ վստահեցնելով, որ ինքը շահագրգռված չէ նոր հակամարտությունների մեջ ներգրավվելով։
    📌 Սիրիայում Բաշար Ասադի իշխանության տապալումից հետո երկրորդ գիշերը իսրայելական բանակը լայնածավալ հարձակում է իրականացրել Սիրիայի վրա։ Հաղորդումներ էին նաև ստացվում, որ իսրայելական զորքը խորանում է Սիրիայի տարածքում և առաջ է շարժվում դեպի Դամասկոս։ Իսրայելը հերքել է իր ցամաքային առաջխաղացումը՝ նշելով, որ իսրայելական ուժերը տեղակայվել են միայն Գոլանի բարձունքին հարող բուֆերային գոտում։ |azatutyun.am|

  • Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին վերահաստատել է, որ չի ճանաչում երեկվա նախ…

    🇬🇪 Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին վերահաստատել է, որ չի ճանաչում երեկվա նախագահական ընտրությունների օրինականությունը։ 🗣 «Ոչ ոք ոչ մեկին չի ընտրել. ոչինչ չի եղել»,- ասել է նա՝ դիմելով նախագահական նստավայր իրեն աջակցություն հայտնելու համար եկած քաղաքացիներին։…

  • Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին վերահաստատել է, որ չի ճանաչում երեկվա նախ…

    🇬🇪 Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին վերահաստատել է, որ չի ճանաչում երեկվա նախագահական ընտրությունների օրինականությունը։ 🗣 «Ոչ ոք ոչ մեկին չի ընտրել. ոչինչ չի եղել»,- ասել է նա՝ դիմելով նախագահական նստավայր իրեն աջակցություն հայտնելու համար եկած քաղաքացիներին։…

  • Ուկրաինան և Ռուսաստանը հայտնում են միմյանց նկատմամբ ԱԹՍ-ներով գրոհների մասին։ Ո…

    🇺🇦🇷🇺 Ուկրաինան և Ռուսաստանը հայտնում են միմյանց նկատմամբ ԱԹՍ-ներով գրոհների մասին։
    🔸 Ուկրաինայի պաշտպանության ուժերը խոցել են 56 անօդաչու թռչող սարք, որոնցով Ռուսաստանը դեկտեմբերի լույս 15-ի գիշերը գրոհել է Ուկրաինան, այս մասին հայտնում են Ուկրաինայի ԶՈՒ ռազմաօդային ուժերը:
    🔸 Ռուս զինվորականները կիրակի գիշերը ոչնչացրել և որսացել են 15 ուկրաինական ԱԹՍ, հայտնել է ՌԴ ՊՆ-ն: Հաղորդագրության մեջ հստակեցվում է, որ 13 ԱԹՍ չեզոքացվել է Սև ծովի ջրային տարածքում, մեկական անօդաչու թռչող սարք՝ Կուրսկի և Բելգորոդի տարածաշրջաններում: |armenpress.am|