Category: Infocom

  • Հանրային տրանսպորտում նախկինում չվճարող անձանց վճարելու հաշվին մոտ 8 նոր ավտոբո…

    💰🚍 Հանրային տրանսպորտում նախկինում չվճարող անձանց վճարելու հաշվին մոտ 8 նոր ավտոբուսի գումար է հավաքագրվել՝ հայտնել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
    🗣 «Որքան էլ որոշակի անհարմարություններ է ստեղծում մեր նոր մեթոդը, այնուամենայնիվ, հավաքագրման և կարգապահության տեսանկյունից այն բավականին էֆեկտիվ է: Եվ, փաստացի, նախկինում չվճարող անձանց վճարելու հաշվին մոտ 8 նոր ավտոբուսի գումար ենք հավաքել երկու շաբաթվա ընթացքում»,- նշել է քաղաքապետը: |azatutyun.am|

  • Իրանական կողմը դեռևս չի հաստատում Իսլամաբադում ԱՄՆ-ի հետ նոր բանակցություններին…

    🇮🇷 Իրանական կողմը դեռևս չի հաստատում Իսլամաբադում ԱՄՆ-ի հետ նոր բանակցություններին իր մասնակցությունը։
    📌 «Իրանական բանակցային խումբն ընդգծել է, որ քանի դեռ ուժի մեջ է մնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը Իրանի ծովային շրջափակման վերաբերյալ, որևէ բանակցություն տեղի չի ունենա»,- հայտնում է իրանական Tasnim գործակալությունը։
    🇺🇸 🇮🇷 Ամերիկյան պատվիրակությունը մեկնում է Իսլամաբադ Իրանի հետ բանակցությունների վարելու նպատակով։ Այս մասին հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ 📌 Նա ընդգծել է, որ ամերիկյան կողմը «խելամիտ առաջարկ» է արել Իրանին։ 🗣 «Ես հույս ունեմ, որ նրանք կընդունեն այն…

  • Ամերիկյան պատվիրակությունը մեկնում է Իսլամաբադ Իրանի հետ բանակցությունների վար…

    🇺🇸 🇮🇷 Ամերիկյան պատվիրակությունը մեկնում է Իսլամաբադ Իրանի հետ բանակցությունների վարելու նպատակով։ Այս մասին հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
    📌 Նա ընդգծել է, որ ամերիկյան կողմը «խելամիտ առաջարկ» է արել Իրանին։
    🗣 «Ես հույս ունեմ, որ նրանք կընդունեն այն, որովհետև եթե ոչ՝ ԱՄՆ-ն շարքից հանելու է Իրանի բոլոր էլեկտրակայաններն ու բոլոր կամուրջները»,- գրել է Թրամփը Truth Social-ում։

  • Ըմբշամարտի եվրոպական կոնգրեսի ընթացքում Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի…

    🤼 Ըմբշամարտի եվրոպական կոնգրեսի ընթացքում Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանը պաշտոնապես ճանաչվել է 2025 թվականի Եվրոպայի հունահռոմեական ոճի ըմբշամարտի լավագույն մարզիչ։ Այս մասին հայտնել է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան։
    📌 Եվրոպայի 2025 թվականի հունահռոմեական ոճի լավագույն ըմբիշ է ճանաչվել Հայաստանի հավաքականի անդամ Մալխաս Ամոյանը։ |armenpress.am|

  • ԱՄՆ-ի և Իսրայելի հետ պատերազմի ընթացքում Իրանում զոհվել է ավելի քան 3400 մարդ։ …

    🇮🇷 ԱՄՆ-ի և Իսրայելի հետ պատերազմի ընթացքում Իրանում զոհվել է ավելի քան 3400 մարդ։ Այս մասին հայտնում է իրանական ISNA լրատվական գործակալությունը։
    📌 ԱՄՆ-ում գործող Մարդու իրավունքների պաշտպանների լրատվական գործակալությունը (HRANA) ավելի վաղ հայտնել էր առնվազն 3636 մահվան դեպքի մասին, այդ թվում՝ 1701 քաղաքացիական անձ։|azatutyun.am|

  • Հայաստանի Եվրոպական կուսակցությունը և «Բոլորին դեմ եմ» կուսակցությունը չեն համա…

    🔹 Հայաստանի Եվրոպական կուսակցությունը և «Բոլորին դեմ եմ» կուսակցությունը չեն համագործակցի առաջիկա խորհրդարանական ընտրությունների ընթացքում: Այս մասին հայտարարել է Տիգրան Խզմալյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում։
    🗣 «Մենք մեր փոխզիջումներն արեցինք։ Մեր գործընկերների համար դա բավարար չէր։ Մաղթում ենք նրանց հաջողություն։ Ստիպված ենք հրաժարվել համագործակցությունից»,- նշել է նա։
    🔸 Հայաստանի Եվրոպական կուսակցությունը մասնակցելու է ԱԺ ընտրություններին «Բոլորին դեմ եմ» կուսակցության ցուցակով։ 📌 Այս մասին տեղեկանում ենք կուսակցության առաջնորդ Տիգրան Խզմալյանի ֆեյսբուքյան էջից:

  • ԱՄՆ-ն ու Իրանը հայտնում են բանակցություններում առաջընթացի մասին՝ միաժամանակ ընդ…

    📌 ԱՄՆ-ն ու Իրանը հայտնում են բանակցություններում առաջընթացի մասին՝ միաժամանակ ընդգծելով տարաձայնությունների առկայությունը
    🇺🇸 ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ «շատ լավ բանակցություններ» են ընթանում, սակայն նա թույլ չի տա, որ Թեհրանը «շանտաժի» ենթարկի ԱՄՆ-ին Հորմուզի նեղուցի հարցում։ Այս մասին գրում է BBC-ն։
    🇮🇷 Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հայտարարել է, որ թեև ԱՄՆ-ի հետ պատերազմի դադարեցման շուրջ բանակցություններում «առաջընթաց է գրանցվել», կողմերը դեռևս «հեռու են վերջնական քննարկումներից»։

    🔗
    Կարդալ ավելին

  • Անհայտ անձը Կիևի փողոցներում կրակել է մարդկանց վրա ու սպանություններից հետո պա…

    📌 Անհայտ անձը Կիևի փողոցներում կրակել է մարդկանց վրա ու սպանություններից հետո պատանդներ վերցրել սուպերմարկետում։
    🔻 Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին տելեգրամյան իր ալիքում հայտնել է, որ հարձակում իրականացրած անձը վնասազերծվել է։
    🗣 «Բոլոր հանգամանքները պարզվում են: Այս պահին հայտնի է 5 զոհի մասին: Իմ ցավակցություններն եմ հայտնում հարազատներին ու մերձավորներին:
    🔸 Այս ժամի դրությամբ 10 մարդ հոսպիտալացվել է վնասվածքներով և վիրավորումներով: Բոլորին ցուցաբերվում է անհրաժեշտ օգնություն: Հաջողվել է փրկել չորս պատանդի»,- նշել է Զելենսկին

  • ՀՀ ԲՏԱ նախարարության և Firebird AI ընկերության միջև ստորագրվել է բարձր արտադրողա…

    ❗️ՀՀ ԲՏԱ նախարարության և Firebird AI ընկերության միջև ստորագրվել է բարձր արտադրողականությամբ հաշվողական ռեսուրսների ձեռքբերման պայմանագիր:
    📌 Պայմանագիրը բխում է ՀՀ կառավարության որոշումից, համաձայն որի՝ պետությունը Firebird AI ընկերությունից 5 տարի ժամկետով ձեռք կբերի 25 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ բարձր արտադրողականությամբ հաշվողական ռեսուրսներ:
    📃 Փաստաթուղթը ստորագրել են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Գասպարյանը և Firebird AI ընկերության հիմնադիր և տնօրեն Ալեքսանդր Եսայանը:
    [ՀՀ ԲՏԱ նախարարություն]
    ‼️ Firebird-ը Nvidia-ի չիպերը Հայաստան արտահանելու լիցենզիա է ստացել: 📣 Այս մասին հայտնում են Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից՝ հիշեցնեով, որ ԱՄՆ-ում գործող արհեստական բանականության (ԱԲ) ամպային և ենթակառուցվածքային տեխնոլոգիաների ընկերություն…

  • Գլխավոր դատախազությունը պահանջում է Մեղրիի նախկին ղեկավար, ԱԺ «Հայաստան» խմբակց…

    ⚖️ Գլխավոր դատախազությունը պահանջում է Մեղրիի նախկին ղեկավար, ԱԺ «Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Մխիթար Զաքարյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել՝
    🔻 12 անշարժ գույք, 3-ը՝ Երևանում, 1-ը՝ Կոտայքի Ջրվեժ, 8-ը՝ Մեղրի համայնքներում,
    🔻 1 տրանսպորտային միջոց,
    🔻 10 իրավաբանական անձանցում մասնակցություն,
    🔻 957 միլիոն 64 հազար դրամ՝ որպես ապօրինի եկամտի մնացորդ,
    🔻 18 միլիոն 316 հազար դրամ, որը չի հիմնավորվում Զաքարյանի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռք բերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել: