Category: Infocom

  • Լիբանանում հրադադարով պայմանավորված՝ Հորմուզի նեղուցը բաց կլինի բոլոր առևտրային…

    🇮🇷 Լիբանանում հրադադարով պայմանավորված՝ Հորմուզի նեղուցը բաց կլինի բոլոր առևտրային նավերի համար մինչև հրադադարի ժամկետի ավարտը։
    🗣 Այս մասին «X»-ում հայտնել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին։
    ❗️Լիբանանն ու Իսրայելը համաձայնության են եկել 10-օրյա հրադադարի շուրջ, այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ 🗣 «Ես հանձնարարել եմ փոխնախագահ Ջ.Դ. Վենսին և պետքարտուղար Ռուբիոյին, ինչպես նաև Շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ Դեն Ռասին Քեյնին…

  • Հայաստանը տվյալներ է հրապարակել Ադրբեջանի տարածքով և հենց Ադրբեջանից ներկրումնե…

    📦 Հայաստանը տվյալներ է հրապարակել Ադրբեջանի տարածքով և հենց Ադրբեջանից ներկրումների ծավալների վերաբերյալ։
    🗣 ՊԵԿ-ից և ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից հայտնել են, որ ՌԴ-ից և Ղազախստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է բերվել 26 հազար 295 տոննա ապրանք, իսկ Ադրբեջանից՝ 9 հազար 337 տոննա վառելիք։
    💵 «Ռուսաստանից և Ղազախստանից ներկրվել է 24 հազար 865 տոննան ցորեն, 1362 տոննա պարարտանյութ, 68 տոննա հնդկացորենի ձավար: Ադրբեջանից Հայաստան՝ Վրաստանի տարածքով, երկաթուղու միջոցով 2025 թվականի դեկտեմբերից 2026-ի ապրիլի 15-ը ներմուծվել և ձևակերպվել է 9 հազար 337 տոննա ադրբեջանական ծագման վառելիք` ընդհանուր 7.2 մլն ԱՄՆ դոլար մաքսային արժեքով, որից՝ 5 հազար 398 տոննան դիզելային վառելիք` 4.3 մլն ԱՄՆ դոլար մաքսային արժեքով, 3 հազար 939 տոննան բենզին` 2.9 մլն ԱՄՆ դոլար մաքսային արժեքով»: |armenpress.am|

  • Արգելվել է Հայոց Եկեղեցու կողմից նշանակված եկեղեցականների մուտքը ազատազրկման վա…

    📣 Արգելվել է Հայոց Եկեղեցու կողմից նշանակված եկեղեցականների մուտքը ազատազրկման վայրեր․ ՔԿՀ պետը անհատ եկեղեցականների հետ է կնքել աշխատանքային պայմանագրեր․ Մայր Աթոռ
    🔸 «Այս քայլը իշխանությունների հերթական թիրախավորված ու հակաեկեղեցական արշավն է՝ սահմանափակելու օրենսդրությամբ երաշխավորված Հայոց Եկեղեցու հոգեխնամ առաքելությունը հանրային կյանքում, ինչը դրսևորվել է նաև ՀՀ Զինված ուժերում և կրթական ոլորտում։
    🔸 Օրենքով ամրագրված է ազատազրկման վայրերում Հայոց Եկեղեցու հոգեխնամ գործունեություն ծավալելու առաքելությունը։ Ամրագրված է նաև, որ Քրեակատարողական հիմնարկներում Հայ Եկեղեցու հոգեխնամ առաքելությունը համարվում է որպես ազգային Եկեղեցու մենաշնորհ և օրենքի ուժով երաշխավորում է պետության կողմից այդ գործունեությանը չխոչընդոտելու պարտականությունը:
    🔸 Մեկընդմիշտ պետք է արձանագրել, որ վերոհիշյալ օրենքների և պայմանագրի համաձայն հոգեխնամ գործունեություն իրականացնող սուբյեկտը ոչ թե անհատ քահանան է, այլ՝ Հայոց Եկեղեցին», — ասվում է հայտարարության մեջ:

  • Սամվել Կարապետյանի գործով նիստին զուգահեռ ընթացող ակցիայի ընթացքում քաշքշոցը սկ…

    🪧 Սամվել Կարապետյանի գործով նիստին զուգահեռ ընթացող ակցիայի ընթացքում քաշքշոցը սկսվեց, երբ ոստիկանները որոշեցին բացել ճանապարհը: Քանի որ քաղաքացիները ճանապարհը չէին բացում, ոստիկանները հրելով հեռացրին նրանց այդ հատվածից։ Ապա ոստիկանները սկսեցին բերման ենթարկել քաղաքացիներին:
    🚔 ՆԳՆ-ից հայտնում են, որ վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված արարք կատարելու համար 17 անձ ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության ստորաբաժանումներ։ |azatutyun.am|
    ⚖️ Այսօր շարունակվում է Սամվել Կարապետյանի խափանման միջոցի քննությունը։ 🪧 Դատական նիստին զուգահեռ Կարապետյանին ազատ արձակելու պահանջով բողոքի ակցիա են անում նրա աջակիցները։ Նրանք երթով շարժվում են դեպի Հակակոռուպցիոն դատարան, որտեղ ընթանում է նիստը։ 👮‍♂️

  • Այսօր շարունակվում է Սամվել Կարապետյանի խափանման միջոցի քննությունը։ Դատական նի…

    ⚖️ Այսօր շարունակվում է Սամվել Կարապետյանի խափանման միջոցի քննությունը։
    🪧 Դատական նիստին զուգահեռ Կարապետյանին ազատ արձակելու պահանջով բողոքի ակցիա են անում նրա աջակիցները։ Նրանք երթով շարժվում են դեպի Հակակոռուպցիոն դատարան, որտեղ ընթանում է նիստը։
    👮‍♂️ Մի պահ իրավիճակը երթի մասնակիցների ու ոստիկանների միջև լարվեց, ապա հանդարտվեց։
    ⚖️ Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը հետաձգվեց, այն կշարունակվի ապրիլի 17-ին՝ ժամը 13:30։ 📣 Կարապետյանի փաստաբանական խմբից Արամ Վարդևանյանը նշեց՝ անընդունելի և անհասկանալի է դատարանի մոտեցումն առ այն, որ առաջնահերթության կարգով քննարկման առարկա է դառնում…

  • Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների նախագահներն ընդգծել են կառուցողական խորհրդ…

    🇦🇲🇦🇿 Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների նախագահներն ընդգծել են կառուցողական խորհրդարանական երկխոսության շարունակման կարևորությունը:
    🤝 Սիմոնյանն ու Գաֆարովան դրական են գնահատել միջազգային կազմակերպությունների շրջանակներում խորհրդարանական պատվիրակությունների միջև շփումները, որոնք սկսվել են 2025թ. հոկտեմբերին Ժնևում կայացած նրանց հանդիպումից հետո, և պայմանավորվել են շարունակել այդ շփումները:
    Լուսանկարի կենտրոնում՝ Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգը
    Ստամբուլում մեկնարկել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և Ադրբեջանի Միլլի Մեջլիսի խոսնակ Սահիբա Գաֆարովայի հանդիպումը:

  • Ստամբուլում մեկնարկել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և Ադրբեջանի Միլլի Մեջլիսի …

    🇦🇲🇦🇿 Ստամբուլում մեկնարկել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և Ադրբեջանի Միլլի Մեջլիսի խոսնակ Սահիբա Գաֆարովայի հանդիպումը:
    Տեսանյութը՝ ԱԺ պատգամավոր Հասմիկ Հակոբյանի ֆեյսբուքյան էջից

  • Թրամփը պնդում է, թե Իրանը համաձայնել է հանձնել հարստացված ուրանը, որը, ինչպես ե…

    🇺🇸🇮🇷 Թրամփը պնդում է, թե Իրանը համաձայնել է հանձնել հարստացված ուրանը, որը, ինչպես ենթադրվում է, թաղված է անցյալ տարի ԱՄՆ-ի և Իսրայելի իրականացրած օդային հարվածներից հետո։
    📌 Իրանից այս հայտարարությանը դեռևս չեն արձագանքել:
    💬 Թրամփը նաև նշել է, որ եթե Իրանի հետ պատերազմն ավարտելու վերաբերյալ համաձայնագիր ձեռք բերվի և ստորագրվի Իսլամաբադում, ինքը հնարավոր է մեկնի այնտեղ, և հավելել է, որ Իրանը համաձայնել է գրեթե ամեն ինչի։ |reuters.com|

  • «Անկախության մեր ճանապարհը» ֆիլմը հասանելի է Հանրայինի յութուբյան ալիքում. Պասկև…

    «Անկախության մեր ճանապարհը» ֆիլմը հասանելի է Հանրայինի յութուբյան ալիքում. Պասկևիչյանի խոսքով՝ այդ լուծումն իր առաջարկն էր
    🔻 Հանրային ՀԸ տնօրեն Հովհաննես Մովսիսյանը հայտնել է. «Երբ վերականգնվել են Հանրային ՀԸ իրավունքները, Հանրային հեռարձակողի խորհրդի համաձայնությամբ ֆիլմը դարձնում ենք հրապարակային հասանելի, որ բոլորը կարողանան գնահատել այն»:
    🔻 Տիգրան Պասկևիչյանն էլ, ֆեյսբուքյան էջում տեղադրելով ֆիլմի հղումը, գրել է. «Միթե արժե՞ր հասնել դատարան, դատարանում չլսել ու հաշվի չառնել հարցի լուծման՝ իմ կողմից հնչեցված ամենահեշտ տարբերակը, այն է՝ տեղադրել ֆիլմը Յութուբում, և փորձել ներկայացնել դա որպես ՀՀԽ-ի առաջարկած լուծում»:
    🔻 Իսկ ՀՀԽ նախագահ Վասակ Դարբինյանը հույս է հայտնել, որ Պասկևիչյանը հրապարակավ ներողություն կխնդրի բոլոր նրանցից, «որոնց հանիրավի մեղադրել էր իր ֆիլմը արգելելու և գրաքննելու մեջ»:
    Հանրային ՀԸ տնօրենը պնդում է՝ որևէ ֆիլմ չի արգելվել, և խոսքը պայմանագրային պարտավորությունները չկատարելու մասին է:

  • Տնային կալանք խափանման միջոց է կիրառվել «Ուժեղ Հայաստան» կուսակցության գրասենյա…

    👨‍⚖️ Տնային կալանք խափանման միջոց է կիրառվել «Ուժեղ Հայաստան» կուսակցության գրասենյակից բերման ենթարկված անձանցից 6-ի նկատմամբ, ևս 1-ի նկատմամբ միջնորդությունը մերժվել է, ու նա ազատ է արձակվել: 
    🗣 Այս մասին հայտնել է կուսակցության անդամ Գոհար Մելոյանը։
    Ընտրակաշառք տալու և ստանալու մեղադրանքներով ձերբակալվել է 14 անձ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում: