Category: Infocom

  • Սահմանահատման կնիքից Արարատի պատկերը հանելը կապ չունի Քըլըչի այցի հետ. Ռուբեն Ռ…

    📣 Սահմանահատման կնիքից Արարատի պատկերը հանելը կապ չունի Քըլըչի այցի հետ. Ռուբեն Ռուբինյան
    ❗️ «Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում չի եղել գեթ մեկ դեպք, որ Արարատ լեռան հետ կապված որևէ հարց բարձրացվի կամ որևէ քննարկում լինի»,- այս մասին ՍիվիլՆեթի հետ զրույցում ասել է Թուրքիայի հետ բանակցություններում Հայաստանի հատուկ ներկայացուցիչը։
    🗣 Նրա խոսքով՝ կառավարությունը որոշել է փոխել կնիքի ձևը, այդ թվում՝ հանել է Արարատի ուրվագիծը՝ այն համոզմամբ, որ «իրական Հայաստանի գաղափարախոսության շրջանակներում պիտի լինեն մեր գործողությունները»։ |civilnet.am|

  • 3 տարի ժամկետով ազատազրկում՝ կրտսեր սերժանտի նկատմամբ․ կայացվել է Ազատ գյուղում…

    ❗️ 3 տարի ժամկետով ազատազրկում՝ կրտսեր սերժանտի նկատմամբ․ կայացվել է Ազատ գյուղում գտնվող զորամասում բռնկված հրդեհի գործով առաջին դատավճիռը։

    ❗️ Ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Ռ․Մ․-ն մեղավոր է ճանաչվել Քրեական օրենսգրքի 543-րդ հոդվածի 3-րդ կետով (ներքին ծառայության կանոնագրքային կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու (մարդկանց) մահ) նախատեսված հանցագործության կատարման մեջ:
    📌 Հիշեցնենք, որ վաշտի հերթապահ Ռ․Մ․-ն անհարկի բացակայել էր կացարանից` բջջային հեռախոսով խոսելու նպատակով: Բացակայելու պատճառով Ռ․Մ․-ն չի նկատել ու չի փորձել կանխել ինժեներական ծառայության սպա, կապիտան Ե.Հ.-ի առերևույթ վտանգավոր գործողությունները, իսկ դրանից հետո ժամանակին չի ձեռնարկել միջոցներ հրդեհի բռնկման սկզբնական փուլում վտանգի ենթակա անձնակազմը, սպառազինությունը և նյութական այլ միջոցները փրկելու համար, ինչն անզգուշությամբ առաջացրել է մարդու (մարդկանց) մահ:
    [ՀՀ գլխավոր դատախազություն]

  • Լեհաստանի պետական ​​անվտանգության ծառայությունը երկուշաբթի Վարշավայում կառավարա…

    🇵🇱 Լեհաստանի պետական ​​անվտանգության ծառայությունը երկուշաբթի Վարշավայում կառավարական շենքերի և Բելվեդերի պալատի (Լեհաստանի նախագահի նստավայր) վրա թռչող անօդաչու թռչող սարք է որսացել։ Այս մասին տեղեկացրել է երկրի վարչապետ Դոնալդ Տուսկը։
    💬 Նա հայտնել է, որ միջադեպի կապակցությամբ Բելառուսի երկու քաղաքացի է ձերբակալվել: |factor.am|

  • ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունը «Ազգային ճգնաժամի, կառավարման ձախողման հիմքերով…

    📄 ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունը «Ազգային ճգնաժամի, կառավարման ձախողման հիմքերով ՀՀ վարչապետին անվստահություն հայտնելու մասին» ՀՀ Ազգային ժողովի հայտարարության նախագիծ է ներկայացրել։

  • Կադաստրի կոմիտեի աշխատակցի ամուսնուն առևանգելու, ծեծի ենթարկելու դեպքի առթիվ նա…

    ‼️ Կադաստրի կոմիտեի աշխատակցի ամուսնուն առևանգելու, ծեծի ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ:
    🗣 Այդ մասին Քննչական կոմիտեից հայտնել են «Ինֆոքոմ»-ին՝ մանրամասնելով.
    💬 «Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործոթյունը) և 191-րդ հովածի 2- րդ մասի 5-րդ կետով ( մի խումբ անձանց կողմից մարդուն առևանգելը): Կատարվում է նախաքննություն»:
    📌 Նշենք, որ ավելի վաղ տեղեկություններ են շրջանառվել Կադաստրի կոմիտեի պետ Սուրեն Թովմասյանի ու նրա աշխատակազմի ղեկավար Մհեր Խաչատրյանի կողմից աշխատակցի ամուսնուն առևանգելու և ծեծի ենթարկելու մասին:

  • Հակոբ Կարապետյանը ահազանգում է՝ քաղաքապետարանի պաշտոնյան իր հասցեին սպառնալիքներ…

    Հակոբ Կարապետյանը ահազանգում է՝ քաղաքապետարանի պաշտոնյան իր հասցեին սպառնալիքներ է հնչեցրել, իսկ երկու շաբաթ անց դիմակավորված անձը իրեն ծեծի է ենթարկել. Կարապետյանը համոզված է՝ երկու դեպքերը ուղիշ կապ ունեն իրար հետ։

  • Իսրայելի բանակը ցամաքային հարձակում է սկսել Գազա քաղաքը գրավելու համար: Այդ մաս…

    🇮🇱 Իսրայելի բանակը ցամաքային հարձակում է սկսել Գազա քաղաքը գրավելու համար: Այդ մասին հաղորդում է Axios-ը՝ հղում անելով իսրայելցի պաշտոնյաներին։
    📍 Նախօրեին իսրայելական ռմբակոծությունների հետևանքով Գազայում ավերվել էր առնվազն 30 բնակելի շենք, հազարավոր մարդիկ հարկադրված լքել են իրենց տները: |azatutyun.am|

  • Հակոբ Կարապետյանը ահազանգում է՝ քաղաքապետարանի պաշտոնյան իր հասցեին սպառնալիքնե…

    📌 Հակոբ Կարապետյանը ահազանգում է՝ քաղաքապետարանի պաշտոնյան իր հասցեին սպառնալիքներ է հնչեցրել, իսկ երկու շաբաթ անց դիմակավորված անձը նրան ծեծի է ենթարկել. Կարապետյանը համոզված է՝ երկու դեպքերը ուղիշ կապ ունեն իրար հետ.
    🔸Կարապետյանը տեսուչների կողմից ավտոբուսում ուղեվարձը վճարած կնոջը տուգանելու առնչությամբ գրառում է կատարել, ինչից հետո
    իրեն գրել է «ոմն Ավետիք Բաբայան եւ կեղտոտ ու անհարգալից բառապաշարով «հաշիվ պահանջել» գրածի համար»։
    ❗️Կարապետյանը պարզել է, որ վերջինս Երեւանի քաղաքապետարանի Հասարակական կարգի ծառայության պետի ժ/պ-ն է։
    Կարապետյանի խոսքով՝ ինքը դիմել է քաղաքապետարան, սակայն որեւէ արձագանք չի ստացել։
    🗣️«Երկու շաբաթ անց, իմ աշխատավայրից դուրս եմ գալիս մութ ժամին, բակի անկյունում դիմացս դուրս է գալիս դիմակավորված մեկն ու առանց բառ ասելու սկսում է հարվածներ հասցնել»։

  • «Երևանի ավտոբուս» ՓԲԸ մամուլի խոսնակ Գեղամ Ասատրյանը Ֆեյսբուքի իր էջում անդրադա…

    📌 «Երևանի ավտոբուս» ՓԲԸ մամուլի խոսնակ Գեղամ Ասատրյանը Ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է հանգստյան օրերին մամուլում տարածված տեսանյութին, որտեղ վարորդը ղեկին ոչ պատշաճ դիրքով էր:
    🗣 «Ուզում եմ հայտնել հետևյալը` տեսանյութը նկարահանվել է թիվ 23 երթուղին սպասարկող հանրային տրանսպորտում։ Վարորդն այսօր ազատվել է աշխատանքից»,- գրել է նա։

  • Սեպտեմբերի 15-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Ամերիկայի հայկական…

    🇦🇲🇺🇸 Սեպտեմբերի 15-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի պատվիրակությանը:
    🤝 ԱԽ քարտուղարը պատվիրակության անդամներին ներկայացրել է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված համաձայնագրերն ու տարածաշրջանի հաղորդակցման ուղիների ապաշրջափակման շրջանակում ձեռքբերված պայմանավորվածությունները՝ ընդգծելով կնքված համաձայանգրերի և ապաշրջափակման արդյունքում ստեղծվող տնտեսական լայն հնարավորությունները՝ նաև Հայաստան-ԱՄՆ հարբերությունների ամրապնդման տեսնակյունից: [ԱԽ գրասենյակ]