Category: Infocom

  • Ադրբեջանական աղբյուրները հաղորդում են ուրբաթ Վաշինգտոնում Փաշինյան-Ալիև հնարավ…

    🇦🇲 🇦🇿 Ադրբեջանական աղբյուրները հաղորդում են ուրբաթ Վաշինգտոնում Փաշինյան-Ալիև հնարավոր հանդիպման մասին։ Տեղեկությունը տարածել է լրագրող Ալեքս Ռաուֆօղլուն, ով բնակվում է Վաշինգտոնում։ Նա նշել է, թե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ Տանը կընդունի Հայաստանի և…

  • Աշխատանքային այցով Թուրքմենստանի Թուրքմենբաշի քաղաքում գտնվող նախագահ Վահագն Խ…

    🇦🇲 🇮🇷 Աշխատանքային այցով Թուրքմենստանի Թուրքմենբաշի քաղաքում գտնվող նախագահ Վահագն Խաչատուրյանը «Դեպի ծով ելք չունեցող երկրների երրորդ համաժողովի» շրջանակում հանդիպում է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության փոխնախագահ Մոհամմադ Ռեզա Արեֆի հետ։
    🤝 Զրույցի ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվել տնտեսության, էներգետիկայի, ենթակառուցվածքների, բարձր տեխնոլոգիաների և մի շարք այլ ոլորտներում համագործակցության ընդլայնման հեռանկարներին։ Նախագահ Խաչատուրյանը բարձր է գնահատել Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի Մեղրի-Քաջարան հատվածում իրանական կազմակերպության կողմից իրականացվող աշխատանքները՝ կարևորելով դրանց նշանակությունը տարածաշրջանային կապուղիների զարգացման գործում։
    🔸 Կողմերը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային ընդհանուր իրավիճակի և զարգացումների շուրջ՝ ընդգծելով բարիդրացիության, փոխադարձ հարգանքի և խաղաղ համագոյակցության սկզբունքների ամրագրումը որպես կայունության և զարգացման հիմք ողջ տարածաշրջանի համար։ [ՀՀ նախագահի աշխատակազմ]

  • Երեւանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը քաղաքացիներին առաջարկում է տրանսպորտային…

    🗣 Երեւանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը քաղաքացիներին առաջարկում է տրանսպորտային քարտի լիցքավորման միջոցով ուղետոմսերը ձեռք բերել նախապես՝ անհարմարություններից խուսափելու համար․
    🔸 «Օրինակ, եթե մետրոյի կայարանում մարդը հենց այդ պահին է լիցքավորում ու ցանկանում է անմիջապես օգտվել, ապա որոշակի ժամանակ է պահանջվում, սովորաբար՝ 2-5 րոպե, որպեսզի այդ ամբողջ տեղեկատվությունը համակարգում պտտվի, այնուհետև կոնկրետ վալիդատոր սարքին փոխանցվի»,- պարզաբանեց նա։ Փոխքաղաքապետի խոսքով՝ տրանսպորտային քարտերը հնարավոր է լիցքավորել «Թել-Սել» դրամապանակի և համանուն տերմինալների, ինչպես նաև «transport.yerevan.am» կայքի միջոցով։ ||armenpress.am|

  • Սլովենիան դարձել է Եվրամիության առաջին երկիրը, որն ամբողջությամբ դադարեցրել է զ…

    🇸🇮🇮🇱🇪🇺 Սլովենիան դարձել է Եվրամիության առաջին երկիրը, որն ամբողջությամբ դադարեցրել է զենքի ներմուծումը Իսրայելից կամ արտահանումը այդ երկիր։
    🇸🇮 Լյուբլյանան որոշումը բացատրել է Գազայի հատվածում շարունակվող հակամարտությամբ և այս հարցի շուրջ եվրոպական դաշինքում միասնական դիրքորոշման բացակայությամբ։
    🇮🇱 Իսրայելի ներկայացուցիչն արձագանքել է, թե էմբարգոն զուտ խորհրդանշական նշանակություն ունի, քանի որ հրեական պետությունն առևտուր չի անում Սլովենիայի հետ։|azatutyun.am|

  • Հուլիսի 29-ին Նյու Յորքում ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպել է Իտալ…

    🇦🇲🇮🇹 Հուլիսի 29-ին Նյու Յորքում ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպել է Իտալիայի ԱԳ նախարարի տեղակալ Մարիա Տրիպոդիին:
    🔸 Կոստանյանը զրուցակցին է ներկայացրել ՀՀ-ԵՄ հարաբերությունների խորացման ներկա ընթացքը, Հարավային Կովկասում Հայաստանի շուրջ առկա իրադրությունը և ՀՀ կառավարության՝ տարածաշրջանային ենթակառուցվածների ապաշրջափակմանը միտված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը:
    📌 Կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները՝ երկուստեք ընդգծելով տնտեսական և առևտրային կապերի ակտիվացման պատրաստակամությունը: [ՀՀ ԱԳՆ]

  • Երևան քաղաքի Սարի Թաղում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղ…

    🔥 Երևան քաղաքի Սարի Թաղում հրդեհ է բռնկվել։
    🚒 Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը:
    [ՆԳՆ փրկարար ծառայություն]

  • Խոսրովի արգելոցում հրդեհ է բռնկվել, որը մեկուսացվել է. ՆԳՆ խոսնակ «Խոսրովի արգ…

    🔥 🌳 Խոսրովի արգելոցում հրդեհ է բռնկվել, որը մեկուսացվել է. ՆԳՆ խոսնակ
    👨‍🚒 «Խոսրովի արգելոցի տարածքում բռնկված հրդեհի մարման աշխատանքին ներգրավված են ՆԳՆ Փրկարար ծառայության և Ոստիկանության մեծաթիվ ուժեր, Խոսրովի անտառ պետական արգելոց ՊՈԱԿ-ի, Էկոպարեկային ծառայության, գործընկեր կառույցների աշխատակիցներ, բնակիչներ:
    🚁 Հրդեհաշիջմանը ներգրավվել է նաև ՊՆ ուղղաթիռ: Դժվարամատչելի հատվածում փրկարարները կանխել են կրակի տարածումը: Հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են»,- նշել է Նարեկ Սարգսյանը։

  • Իրանի արտաքին գործերի փոխնախարար Քազեմ Գարիբաբադին հայտարարել է Վաշինգտոնի հետ …

    🇮🇷 Իրանի արտաքին գործերի փոխնախարար Քազեմ Գարիբաբադին հայտարարել է Վաշինգտոնի հետ միջուկային բանակցությունները վերսկսելու Թեհրանի նախնական պայմանների մասին։
    ❗️«ԱՄՆ-ի հետ բանակցությունների սկսման համար կարևոր են Իրանի վստահությունը շահելը, թաքնված նպատակների համար բանակցությունները չօգտագործելը, օրինակ՝ ռազմական գործողություններ, Միջուկային զենքի չտարածման համաձայնագրի շրջանակում Իրանի իրավունքները հարգելը և ընդունելը»,- նշել է փոխնախարարը։ |tert.am|

  • Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների ղեկավարների հանդիպման երրորդ փուլը …

    🇷🇺🇺🇦 Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների ղեկավարների հանդիպման երրորդ փուլը Չիրագանի պալատում ավարտվել է: Factor-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը:
    💬 Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը շնորհակալություն է հայտնել նախագահներ Պուտինին, Զելենսկիին և Թրամփին՝ բանակցությունները կազմակերպելու ջանքերի համար, գրում է tert.am-ը։

  • 76 տարեկանում կյանքից հեռացել է heavy metal ժանրի լեգենդար կատարող, Black Sabba…

    ❗️ 76 տարեկանում կյանքից հեռացել է heavy metal ժանրի լեգենդար կատարող, Black Sabbath խմբի մենակատար Օզզի Օսբորնը։
    💬 2 շաբաթ առաջ՝ հուլիսի 5-ին, Black Sabbath-ը հանդես եկավ հրաժեշտի համերգով, որի ժամանակ Օսբորնը, որ հայտնի է «Խավարի արքայազն» անունով, Պարկինսոնի հիվանդության պատճառով նստած էր թագավորական աթոռին։ Ու չնայած առողջական լուրջ խնդիրներին ու ցավերին, նա վերջին անգամ երգեց երկրպագուների համար։
    Լուսանկարում՝ Օսբորնը վերջին համերգի ժամանակ, հեղ. Ռոսս Հալֆին