Category: Infocom

  • Դավիթ Մանուկյանը Բաքվի բանտից դիմել է Փաշինյանին։ «Այս պահին խոսքս ուղղում եմ Հ…

    📣 Դավիթ Մանուկյանը Բաքվի բանտից դիմել է Փաշինյանին։
    📌 «Այս պահին խոսքս ուղղում եմ ՀՀ քաղաքացի Նիկոլ Փաշինյանին։ Մեզ առաջադրված կեղծ մեղադրանքներից մեկը՝ այդ երկրի քր․ օրենսգրքի հոդվածների համաձայն, վերաբերում է 2020 թ․ սեպտեմբերին ագրեսիվ պատերազմի պլանավորմանն ու նախապատրաստմանը։
    🗣 Չնայած մեր ներկայացրած բոլոր անհերքելի ապացույցներին, քանի որ դուք եղել եք ՀՀ վարչապետն ու գերագույն հրամանատարը, հորդորում եմ կոնկրետ այդ մեղադրանքների վերաբերյալ ներկայացնել ձեր դիրքորոշումը։ Չարձագանքելը կնշանակի, որ համաձայն եք առաջ քաշված կեղծ մեղադրանքներին՝ դրանով մեղսակից դարձնելով ոչ միայն ձեզ, այլև ողջ հայ ժողովրդին», — հրապարակված ուղերձում ասել է Մանուկյանը։ |pastinfo.am|

  • Սերժ Սարգսյանի կողմից Սև բերդն օտարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթ…

    ⚖️ Սերժ Սարգսյանի կողմից Սև բերդն օտարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է։

    📣 Պաշտպանության նախկին նախարար Սերժ Սարգսյանը 2005 թ․ առուվաճառքի պայմանագրով, ուղղակի վաճառքով՝ 22 մլն 951 հզր 500 դրամով ֆիզիկական անձի է օտարել ՀՀ կառավարության որոշումներից չբխող և դրանցով չնախատեսված հանրապետական նշանակության՝ պատմության և մշակույթի անշարժ հուշարձան հանդիսացող 626.45քմ մակերեսով Գյումրի քաղաքի Սև բերդ ամրոցը և դրա օգտագործման համար նախատեսված 0.7 հա հողամասը:
    📃 Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին:  
    [ՀՀ քննչական կոմիտե]

  • Արցախյան պատերազմներում անհետ կորածների հարազատները կրկին կառավարության շենքի դ…

    🪧 Արցախյան պատերազմներում անհետ կորածների հարազատները կրկին կառավարության շենքի դիմաց են. նրանք հայտարարեցին` իշխանությանը 1 շաբաթ ժամանակ են տալիս իրենց հարազատների մասին որևէ տեղեկություն տալու համար։
    📣 «Մենք ավտոերթով կգնանք մինչև Տեղ գյուղ, իսկ այնտեղից էլ` քայլերթով դեպի Հակարիի կամուրջ` չնայած նրան, որ մեզնից շատերն առողջական խնդիրներ ունեն։ Մի բան կարող ենք հստակ ասել` այսպես ալևս հնարավոր չէ ապրել, որևէ պետական կամ միջազգային կառույցից այլևս հույս չունենք։ Մենք պետք է զբաղվենք մեր երեխաների հարցով, իրանց по жизни պետք չէ»,– ասաց անհետ կորած զինծառայող Սարգիս Ղուկասյանի հորեղբայր Արսեն Ղուկասյանը։ |arm.sputniknews.ru|
    ‼️ Բաղրամյան պողոտան ԱԺ դիմացի հատվածում դեպի Բարեկամության մետրո ամբողջությամբ փակ է, իսկ հակառակ ուղղությամբ՝ դժվարանցանելի: Հիշեցնենք, որ ԱԺ-ի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում անհետ կորածների ծնողները՝ պահանջելով ԱԺ-ում լսումներ իրականացնել:

  • Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը հերքել է մամուլում շրջանառվող լուրե…

    🍑 Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը հերքել է մամուլում շրջանառվող լուրերը, թե Հայաստանից Իսպանիա արտահանված ծիրանը ճանապարհին փչացել է և պիտանի չէ իրացման համար:
    🗣«Ամբողջ համացանցը խոսում է, որ Իսպանիա արտահանված ծիրանը ճանապարհին փչացել է: ՀՀ-ից Իսպանիա ծիրան դեռ չի արտահանվել»,- գրել է Խոջոյանը։

  • Անցած գիշեր Ուկրաինան ու ՌԴ-ն փոխադարձ հարձակումներ են իրականացրել։Ուկրաինան հա…

    🇷🇺🇺🇦 Անցած գիշեր Ուկրաինան ու ՌԴ-ն փոխադարձ հարձակումներ են իրականացրել։
    🔥Ուկրաինան հարձակում է իրականացրել Մերձմոսկվայի ուղղությամբ: ASTRA-ի տվյալներով՝ Պոդոլսկում հարվածի տակ է հայտնվել նավթաբազան։ Ուկրաինական ալիքները հայտնում են Կոլեդինո ավանի Wildberries-ի պահեստի և Դոմոդեդովոյի «Հարավային դարպասներ» պարկի վրա հարձակման մասին։
    🏙 Ռուսական բանակը ավիառումբերով հարված է հասցրել Զապորոժիեին և Զապորոժիեի մարզին։
    Մարզային վարչակազմի ղեկավար Իվան Ֆյոդորովը նշել է, որ հարվածի հետևանքով զոհվել են 11-ամյա մի աղջիկ և երկու կին։ Ըստ նրա՝ վերջին 24 ժամվա ընթացքում շրջանում վիրավորվել է ավելի քան 47 մարդ։

  • ՊԵԿ-ը հայտնում է՝ «Օ. Ք.» ՍՊԸ-ում, որը շահագործում է «Փարավոն» հանգստի և ժամանց…

    ‼️ ՊԵԿ-ը հայտնում է՝ «Օ. Ք.» ՍՊԸ-ում, որը շահագործում է «Փարավոն» հանգստի և ժամանցի համալիրը («Օնիրա Քլաբ»), 2025-2026թթ. կազմակերպված 25 միջոցառումներից ստացված շուրջ 300 մլն դրամի հասույթը չի արտացոլվել հարկային հաշվարկներում։
    💰 Ըստ ՊԵԿ-ի՝ դրա հետևանքով պետական բյուջե չի վճարվել շուրջ 82 մլն դրամ հարկ:
    ⚖️ Փաստի առթիվ առերևույթ հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել ՀՀ ՔԿ, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ:

  • Փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության օգտին առավե…

    🎞 Փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության օգտին առավելագույն քվեներ ապահովելու նպատակով, հիշյալ կուսակցության համակիրները, նախնական համաձայնությամբ, Արարատի մարզի Մասիս համայնքի մի խումբ ընտրողների խոստացել են տալ ընտրակաշառք:
    ⚖️ Դեպքի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել են մի շարք անձինք:
    [ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե]

  • Գողթանիկ գյուղի ջրվեժում քաղաքացի է խեղդվել: Պարզվել է, որ քաղաքացին մոտ 4 մ բա…

    🔸 Գողթանիկ գյուղի ջրվեժում քաղաքացի է խեղդվել: Պարզվել է, որ քաղաքացին մոտ 4 մ բարձրությունից նետվել է ջուրը:
    🔸 Ջրասուզակը մոտ 6 մ խորությունից է դին դուրս բերել:
    [ՆԳՆ փրկարար ծառայություն]

  • #ԱԱ_2026 Իսպանիան 16 տարի անց Ֆուտբոլի աշխարհի առաջնության չեմպիոնն է։ Իսպանիա-…

    🇪🇸🏆 #ԱԱ_2026 Իսպանիան 16 տարի անց Ֆուտբոլի աշխարհի առաջնության չեմպիոնն է։
    ℹ️ Իսպանիա-Արգենտինա (aka Էմիլիանո Մարտինես) հանդիպման վերջնաարդյունքը որոշվեց միայն լրացուցիչ
    ժամանակում՝ 106-րդ րոպեին։ Խաղի ընթացքում ևս 2 գնդակ հայտնվեց արգենտինացիների դարպասում, բայց դրանք չհաշվվեցին, և խաղն ավարտվեց նվազագույն՝ 1-0 հաշվով։
    ⚽️ ԱԱ խելահեղ հանդիպումներն ավարտվեցին, մնաց միայն մրցանակաբաշխությունը, բայց ամերիկացիներին ի՞նչ կա, մեզ համար վաղը երկուշաբթի է։
  • Ֆերան Տոռեսը բացում է հաշիվը առաջին վայրկյաններին։Իսպանիա 1-0 Արգենտինա…

    ⚽️ Ֆերան Տոռեսը բացում է հաշիվը առաջին վայրկյաններին։
    Իսպանիա 1-0 Արգենտինա