Category: Infocom

  • Վերաքննիչ դատարանն «Armat Media»-ի խուզարկությունն ապօրինի է ճանաչել. փաստաբան …

    📺⚖️ Վերաքննիչ դատարանն «Armat Media»-ի խուզարկությունն ապօրինի է ճանաչել. փաստաբան Լիաննա Գասպարյան
    📣 Այս մասին Գասպարյանն ասել է «Armat Media»-ին՝ նշելով, որ դատարանն արձանագրել է, որ խախտված են մեդիայի սեփականատեր Ալիկ Ալեքսանյանի իրավունքները։
    🗣 «Քննչական կոմիտեում քննվող վարույթն էլ կապված է «Armat Media»-ի սեփականատեր Ալիկ Ալեքսանյանի հետ, իսկ նրան առնչվող հորինված գործը փողերի լվացման ու քաղաքացիներին հավաքին մասնակցելու համար իբրև թե նյութապես շահագրգռելու մասին է։ Երկու ամիս է՝ Ալեքսանյանն ակնհայտ ապօրինի կալանքի տակ է»,- նշել է Լիաննա Գասպարյանը։ |aysor.am|
    ‼️ «Արմատ մեդիա»-ի աշխատանքը հնարավոր չէ շարունակել․ իրավապահներն առգրավել են խմբագրության համակարգիչները: 💬 Խմբագիր Աղավնի Սուքիասյանի խոսքով՝ իրավապահ մարմինների ծառայողներն իրենց ներկայացրել են դատարանի որոշում, որտեղ գրված է՝ իրավունք ունեն «Ուժեղ Հայաստան»…

  • Հայ գերիների հարցով դիմումներ են նախապատրաստվում։ Այս մասին ասել է ՄԻԵԴ-ում հայ…

    ⚖️ Հայ գերիների հարցով դիմումներ են նախապատրաստվում։
    📌 Այս մասին ասել է ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանույշ Սահակյանը՝ անդրադառնալով այն տեղեկություններին, որ գերիների շրջանում լուրջ վնասվածքներ ունեցողներ կան, որոնք չի բացառվում՝ բռնության հետևանք են։
    🗣 Սահակյանը նպատակահարմար չի համարել բացահայտել, թե երբ և ուր են դիմելու։ Նրա խոսքով՝ գլխավոր խնդիրներից մեկն այս պահին շարունակում է մնալ Բաքվում պահվող հայ գերիների առողջական վիճակի, պահման պայմանների մասին օբյեկտիվ տեղեկություններ ստանալու անհնարինությունը։ |arm.sputniknews.ru|
    🇦🇲 Ադրբեջանի բանտերում պահվող հայ գերիների շրջանում «լուրջ վնասվածքներ ստացած անձանց վերաբերյալ տվյալներ են ստացվել»: 🗣 Այս մասին «Ազատությանը» հայտնել է ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանույշ Սահակյանը: 📌 Իրավապաշտպանը նշել է, որ այդ մտահոգիչ…

  • Գագիկ Ծառուկյանի աջակիցները նամակ են փոխանցել Հայաստանում Իրանի դեսպանին: «Մեզ …

    ✉️ Գագիկ Ծառուկյանի աջակիցները նամակ են փոխանցել Հայաստանում Իրանի դեսպանին:
    🗣 «Մեզ համար անընդունելի է, որ Իրանի երկու քաղաքացիների, խարդախների, 2 խաբեբաների պատճառով վտանգված են հայ-իրանական դարավոր բարեկամական հարաբերություննրը։ Գագիկ Ծառուկյանը մշտապես հանդես է եկել հայ-իրանական տնտեսական, մշակութային, առևտրային, քաղաքական կապերի ամրապնդման դիրքերից և արել է առավելագույնը երկու երկրների միջև այդ կապերը զարգացնելու և ամրապնդելու ուղղությամբ։ Եվ այսօր 2 խարդախ գործարարների կեղծ ցուցմունքի պատճառով իրականում վտանգված է հայ-իրանական բարեկամությունը»,- հայտարարել է ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը։ |arm.sputniknews.ru|

  • Քրեական վարույթ՝ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի եղբորը հուլիսի 23-ի գի…

    ⚖️ Քրեական վարույթ՝ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի եղբորը հուլիսի 23-ի գիշերը ծեծելու դեպքի առթիվ. մեկ անձ ձերբակալվել է. ՔԿ
    🗣 Քննչական կոմիտեից հայտնել են, որ Կոտայքի մարզային քննչական վարչությունում քրեական վարույթ է նախաձեռնվել՝ մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործության և խուլիգանության հատկանիշներով։
    🔸 Նախաքննությունը շարունակվում է՝ միջադեպի մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ։ |azatutyun.am|

  • Զանգվածային հրաձգություն է տեղի ունեցել ԱՄՆ Սիեթլ քաղաքի կենտրոնում սննդի փառատ…

    🇺🇸 Զանգվածային հրաձգություն է տեղի ունեցել ԱՄՆ Սիեթլ քաղաքի կենտրոնում սննդի փառատոնի ժամանակ:

    ◾️ Առնվազն 2 մարդ զոհվել է, 5-ը, այդ թվում՝ երկու տարեկան երեխա, վիրավորվել:

    👮‍♂️ Ոստիկանությունը հետաքննում է հրաձգության դեպքը: |azatutyun.am|

  • Հուլիսի 18-ին Վեդի քաղաքի 26-ամյա բնակիչը, կենցաղային հարցերից վրդովված, իր բնա…

    🚨 Հուլիսի 18-ին Վեդի քաղաքի 26-ամյա բնակիչը, կենցաղային հարցերից վրդովված, իր բնակարանում չորս անգամ օդ է կրակել իրեն պատկանող Ekol Ledy մոդելի լուսաձայնային ատրճանակից։
    👮 Համայնքային ոստիկանության Վեդիի բաժնի ծառայողները, ստացված տեղեկությունների հիման վրա, մեկնել են դեպքի վայր, պարզել հանգամանքները, իսկ 26-ամյա երիտասարդը հանցանք կատարելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվել և ներկայացվել է նախաքննական մարմին։
    [ՆԳՆ ոստիկանություն]

  • ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դադարեցրել է Իրանի վրա հարձակումները՝ դիվանագիտության…

    🇺🇸🇮🇷 ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դադարեցրել է Իրանի վրա հարձակումները՝ դիվանագիտությանը տեղ թողնելու համար, Fox News-ի հետ զրույցում հայտարարել է ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչը։
    🗣 «Նա բանակցություններին որոշակի տեղ է տալիս, նա մի փոքր հնարավորություն է ընձեռում», – ասել է Մայք Ուոլցը։
    📌 Բանակցությունների բնույթի վերաբերյալ դիվանագետը մանրամասներ չի փոխանցել, սակայն շաբաթավերջին Իրանի և Միացյալ Նահանգների փոխհրաձգությունը կանգ առավ։ |azatutyun.am|
    🇮🇷 Թեհրանը դադարեցրել է իր ռազմական գործողություններն այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն դադարեցրել է իր հարձակումները։ 📌 Իրանական բանակի ներկայացուցիչ Մոհամմադ Աքրամինիան հայտարարել է, որ հակամարտության այս շրջանում Իրանի վարքագիծը հիմնված է «փոխադարձության» վրա…

  • Հուլիսի 26-ին Սևանա լճում միմյանց են բախվել երկու ջրային սկուտեր․ քաղաքացիները…

    💧 Հուլիսի 26-ին Սևանա լճում միմյանց են բախվել երկու ջրային սկուտեր․ քաղաքացիները հայտնվել են ջրում։
    📌 Ջրափրկարարները լճից դուրս են բերել երկու քաղաքացու․ նրանց կյանքին վտանգ չի սպառնում։
    [ՆԳՆ փրկարար ծառայություն]

  • Հուլիսի 25-ին Ավան և Դավթաշեն վարչական շրջաններում ոչ սահմանված և ոչ նախատեսված…

    🔶 Հուլիսի 25-ին Ավան և Դավթաշեն վարչական շրջաններում ոչ սահմանված և ոչ նախատեսված վայրերում առեւտրի իրականացման համար կազմվել են համապատասխան արձանագրություններ՝ կազմակերպելով առգրավման գործընթաց։
    📌 Ավան վարչական շրջանում առգրավվել է մոտ 3 տոննա 200 կգ տարբեր ապրանքատեսականի, ինչպես նաև թվով 300 ծաղիկ, իսկ Դավթաշեն վարչական շրջանում՝ մոտ 3 տոննա 600 կգ ապրանքատեսականի։
    🔹Միջոցառումները կրելու են շարունակական բնույթ:
    [Երևանի քաղաքապետարան]

  • Հրշեջները պայքարում են վերահսկողության տակ պահել ֆրանսիական Բորդո քաղաքին սպառնա…

    🇫🇷Հրշեջները պայքարում են վերահսկողության տակ պահել ֆրանսիական Բորդո քաղաքին սպառնացող անտառային հրդեհները, մինչ իշխանությունները քաղաքի արվարձաններից ավելի մեծ թվով բնակիչների են տարհանում, գրում է Reuters-ը։
    🔥 Ֆրանսիայի հարավ-արևմտյան շրջանը ևս տուժել է անտառային հրդեհներից՝ Եվրոպայի մի շարք հատվածներ պատած ամառային սաստիկ տապի պատճառով։
    🇪🇸Իսպանիան ազգային արտակարգ դրություն է հայտարարել, իսկ Վալենսիայի մոտակայքում բռնկված անտառային հրդեհը տարեց տղամարդու մահվան պատճառ է դարձել։ |azatutyun.am|