Category: Infocom

  • ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ու Հնդկաստանի վարչապետի Ազգային անվտանգության խոր…

    🇦🇲🇮🇳 ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ու Հնդկաստանի վարչապետի Ազգային անվտանգության խորհրդական Աջիթ Դովալը քննարկել են Հայաստան-Հնդկաստան երկկողմ հարաբերությունների օրակարգն ու անդրադարձել բազմոլորտ փոխգործակցությանը միջազգային կազմակերպությունների շրջանակներում:

  • Ադրբեջանցի փորձագետ Մուրադ Մուրադովը, որ Երևանում մասնակցում է ՆԱՏՕ-ի խորհրդարա…

    🗣 Ադրբեջանցի փորձագետ Մուրադ Մուրադովը, որ Երևանում մասնակցում է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի Ռոուզ-Ռոթ սեմինարին, լրագրողների հետ զրույցում անդրադարձավ նաև Բաքվում պահվող հայ գերիների վերաբերյալ հարցի՝ նշելով, որ «կան մեղադրյալներ, որոնք, ըստ Ադրբեջանի օրենքի, օրինախախտ են համարվում, այդ իսկ պատճառով Բաքվում են պահվում, իսկ զինվորներն ամբողջությամբ բաց են թողնվել»:
    📣 Արդյոք որպես խաղաղության քայլ՝ պատրաստվո՞ւմ են ադրբեջանցիները դուրս գալ ՀՀ տարածքից, որ օկուպացրել են 2021-2022թթ., այս հարցին Մուրադովն արձագանքեց՝ նշելով, որ երկու երկրները ճանաչում են տարածքային ամբողջականությունը, և որ ժամանակի ընթացքում պետք է տեղի ունենա որոշակի ակնկալվների կամ տարածքների փոփոխություն: |azatutyun.am|

  • Երևանում այսօր մեկնարկել է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի 108-րդ Ռոուզ-Ռոթ սե…

    ‼️ Երևանում այսօր մեկնարկել է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի 108-րդ Ռոուզ-Ռոթ սեմինարը:
    🇦🇿🇹🇷 Սեմինարին մասնակցում են նաև պատվիրակներ Ադրբեջանից և Թուրքիայից:
    💬 Վերջինս՝ Ֆաթմա Աքսալը, ի պատասխան հարցին, թե «Թրամփի ուղին» «Զանգեզուրի միջանցք» ներկայացնելով՝ Անկարան ու Բաքուն ՀՀ-ի նկատմամբ տարածքային պահանջ չե՞ն դնում, բացասական պատասխան տվեց.
    🗣️ «Ոչ, դա տարածքային պահանջ չէ: Ոչ մեկը չի կորցնում խաղաղությունից, և ոչ ոք դեռ չի շահել պատերազմից, և մեր կառավարությունների միջև կապերը, երկխոսությունները շատ կարևոր են: Եկեք սպասենք և լինենք լավատես: Ես չեմ կարող շատ մանրամասներ նշել, բայց եկեք լինենք լավատես և պասենք»: |azatutyun.am|

  • Սեպտեմբերի 22-ին, 23-ին և 24-ին՝ ժամը 21:00-ից մինչև առավոտյան 06:00-ն, Դիլիջան…

    🚧 Սեպտեմբերի 22-ին, 23-ին և 24-ին՝ ժամը 21:00-ից մինչև առավոտյան 06:00-ն, Դիլիջանի թունելը կփակվի երթևեկության համար՝ պայմանավորված գծանշման աշխատանքներով:
    💬 «Մինչև 7 տոննա թույլատրելի առավելագույն զանգված ունեցող ավտոմոբիլները Դիլիջանի թունելը կարող են շրջանցել Սեմյոնովկա բնակավայրով։ 7 տոննայից ավելի և կցորդով տրանսպորտային միջոցների համար տվյալ ճանապարհը փակ է լինելու»,- ասված է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի հաղորդագրության մեջ։

  • Ավինյանը Հակոբ Կարապետյանին վիրավորած պաշտոնյային՝ հասարակական կարգի պահպանությա…

    Ավինյանը Հակոբ Կարապետյանին վիրավորած պաշտոնյային՝ հասարակական կարգի պահպանության ծառայության պետի ժպ Ավետ Բաբայանին, խիստ նկատողություն է հայտարարել և ուղարկել արձակուրդ։

  • Սեպտեմբերի 21-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Բժշկական համալսարանի աշխատասենյա…

    🏫🔥 Սեպտեմբերի 21-ին,
    ահազանգ է ստացվել, որ Երևանի Բժշկական համալսարանի աշխատասենյակներից մեկում հրդեհ է բռնկվել։
    ❗️Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է լաբորատորիայում։
    📌 Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։50-ին, մարվել՝ 20։14-ին։ 🏥 Մեկ անձ հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։
    [ՆԳՆ փրկարար ծառայություն]

  • Միացյալ Թագավորությունը, Կանադան և Ավստրալիան ճանաչեցին Պաղեստինի պետությունը: …

    🇵🇸 Միացյալ Թագավորությունը, Կանադան և Ավստրալիան ճանաչեցին Պաղեստինի պետությունը:

    🇬🇧 Միացյալ Թագավորության վարչապետ Քիր Սթարմերը կիրակի օրը հայտարարեց, որ Լոնդոնը պաշտոնապես ճանաչում է Պաղեստինի պետությունը՝ հույս հայտնելով երկպետական լուծման կյանքի կոչմանը։
    🇦🇺 Նույն օրը Ավստրալիայի վարչապետ Էնթոնի Ալբանեզեն և արտգործնախարար Փենի Ուոնգը հայտարարեցին, որ Ավստրալիան ևս պաշտոնապես ճանաչում է անկախ և ինքնիշխան Պաղեստինի պետությունը։ «Այս քայլով Ավստրալիան ճանաչում է պաղեստինյան ժողովրդի երկարամյա ու լեգիտիմ ձգտումը՝ ունենալ սեփական պետություն», — ասված է նրանց համատեղ հայտարարության մեջ։
    🇨🇦 Կանադայի վարչապետ Մարք Կարնին ևս հաստատեց, որ Օտտավան պաշտոնապես ճանաչում է Պաղեստինի պետությունը։ «Կանադան ճանաչում է Պաղեստինի պետությունը և առաջարկում է մեր գործընկերությունը խաղաղ ապագայի կառուցման գործում՝ թե՛ Պաղեստինի, թե՛ Իսրայելի համար», – գրել է Կարնին X հարթակում։

  • Նախագահ Վահագն Խաչատուրյանը ուղերձ է հղել Հայաստանի Անկախության օրվա առթիվ։ «Այս…

    ❗️Նախագահ Վահագն Խաչատուրյանը ուղերձ է հղել Հայաստանի Անկախության օրվա առթիվ։
    🗣️ «Այսօր մեր պետության առջև ծառացած ամենամեծ ու հրատապ խնդիրը խաղաղությունն է։ Խաղաղություն ոչ թե որպես կարճատև դադար կամ որպես փխրուն համաձայնություն, այլ որպես կայուն ու ամուր հիմք՝ Հայաստանի ապագան կառուցելու համար։
    📌 Սիրելի հայրենակիցներ,
    Անկախությունը շարժում է, շարունակվող ընթացք։ Այն չի ավարտվում որևէ տարեթվով կամ խորհրդանշական տարեդարձով։ Անկախությունն ամեն օր նորոգվող պատասխանատվություն է՝ մեր պետության հանդեպ, մեր հարևանների հանդեպ, մեր սերունդների հանդեպ։ Այն ապրելակերպ է, որը պետք է կյանքի կոչենք հետևողականորեն՝ մեր աշխատանքով, մեր գիտակցությամբ ու մեր միասնականությամբ։
    🔸 Այսօր մենք գիտենք, որ ուժեղ պետություն կառուցելու ամենամեծ նախապայմանը խաղաղությունն է։
    Խաղաղություն, որ թույլ կտա բացել նոր հնարավորություններ տնտեսության, կրթության, մշակույթի, գիտության համար, որ կապահովի մեր քաղաքացիների վստահությունը վաղվա օրվա հանդեպ, որը կդարձնի անկախությունը ոչ թե նվաճում, այլ մեր երկրի, մեր հասարակության ամենօրյա իրականություն»։

  • ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին շփոթել է Հայաստան և Ալբանիա անվանումները՝ այս ա…

    🇦🇲🇺🇸🇦🇱 ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին շփոթել է Հայաստան և Ալբանիա անվանումները՝ այս անգամ Ալբանիան անվանելով Հայաստան։
    📌 Նա նշել է, որ Հայաստանը (նկատի ունենալով Ալբանիան) կռվել է Կամբոջայի հետ, բայց ինքը կանգնեցրել է այդ պատերազմը։
    🔸 Նշենք, որ վերջին շրջանում Թրամփը հաճախ է նման սխալներ թույլ տալիս։ Այդ մասին անգամ հարց է ուղղվել վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ «Ցանկացած մարդ և երկրի ղեկավար իր վրիպակներն ըստ պատեհության ուղղում է և ԱՄՆ նախագահը դա արդեն իսկ արել է, այդ թվում՝ իր թվիթերյան վերջին գրառման մեջ»,- Կառավարության վերջին նիստից հետո, ճեպազրույցի ժամանակ ասել է Նիկոլ Փաշինյանը։ |factor.am|

  • ԱՄՆ պետքարտուղար Մակո Ռուբիոն շնորհավորել է Հայաստանին և հայ ժողովրդին՝ Անկախու…

    🇦🇲🇺🇸 ԱՄՆ պետքարտուղար Մակո Ռուբիոն շնորհավորել է Հայաստանին և հայ ժողովրդին՝ Անկախության 34-րդ տարեդարձի առթիվ։

    🗣️ «[…] ԱՄՆ-ն կանգնած է Հայաստանի կողքին՝ որպես մեր արժեքավոր գործընկեր, երբ մենք առաջ ենք մղում խաղաղության, բարօրության և կայունության մեր ընդհանուր նպատակները Հարավային Կովկասում։ Մեր ամուր հարաբերությունները հիմնված են մշակութային խոր կապերի, ընդհանուր սկզբունքների և տարածաշրջանային անվտանգության ու տնտեսական հնարավորությունների հանդեպ փոխադարձ ձգտման վրա։
    📌 Մենք ուրախ ենք աջակցել Հայաստանի էներգետիկ անվտանգության բարձրացմանը, առևտրի ընդլայնմանը և սահմանների անվտանգության ամրապնդմանը՝ ևս մեկ անգամ վերահաստատելով մեր հանձնառությունը Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ։ Մեր ռազմավարական գործընկերությունը և նախագահ Թրամփի ու վարչապետ Փաշինյանի ստորագրած երկկողմ հուշագրերը հիմք են ծառայում այս նպատակների առաջմղման համար։»