Category: Infocom

  • Քննարկվել են «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծին…

    ❗️Քննարկվել են «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծին առնչվող հարցեր․ ՆԳ նախարարն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիայի բյուրոյի ղեկավարին։
    📌 Նախարար Արփինե Սարգսյանն անդրադարձել է նաև երկկողմ արդյունավետ համագործակցությանը՝ ընդգծելով հատկապես կազմակերպված հանցավորության, կիբեռհանցագործությունների և անօրինական միգրացիայի դեմ պայքարը, կարևորել ոստիկանության բարեփոխումներին աջակցությունը։ Այս համատեքստում ընդգծվել է նաև կիբեռլաբորատորիա ստեղծելու շուրջ քննարկումների ընթացքը։
    🔸 Կողմերը քննարկել են նաև Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պահպանման սկզբունքների հիման վրա ներկայացված՝ «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախագծին առնչվող հարցեր։
    [ՆԳ նախարարություն]

  • Ալբանիայի վարչապետ Էդի Ռաման հայտարարել է, որ արհեստական բանականությամբ ստեղծվա…

    🇦🇱 Ալբանիայի վարչապետ Էդի Ռաման հայտարարել է, որ արհեստական բանականությամբ ստեղծված «Դիելա» թվային օգնականը դարձել է երկրի առաջին վիրտուալ նախարարն ու ստանձնել է պետական գնումների վերահսկողությունը՝ կոռուպցիան վերացնելու նպատակով։
    🤖 «Դիելան», որը e-Albania պորտալում օգնում է քաղաքացիներին առցանց ծառայություններից օգտվել, այժմ կվերահսկի բոլոր տենդերները՝ ապահովելով թափանցիկություն։
    💸 Ալբանիայում պետական գնումներն ավանդաբար կոռուպցիայի հիմնական աղբյուրներից են։ Մեդիան քայլը գնահատել է որպես վարչական իշխանության վերակառուցման կարևոր քայլ։ |factor.am|

  • Սույն թվականի սեպտեմբերի 9-ին Վայոց Ձորի մարզի բնակչի մոտ ախտորոշվել է «Մենինգի…

    ❗️ Սույն թվականի սեպտեմբերի 9-ին Վայոց Ձորի մարզի բնակչի մոտ ախտորոշվել է «Մենինգիտ, մենինգոկոկցեմիա»: Նա հոսպիտալացվել է ծանր վիճակով, սակայն, ցավոք, հաջորդ օրը հիվանդի մոտ արձանագրվել է կենսաբանական մահ:
    🔸 Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ համաճարակաբանական հետազոտությունը և վարակի տարածման կանխարգելմանը ուղղված բոլոր անհրաժեշտ միջոցառումները իրականացված են: Սերտ կոնտակտավորների շրջանում հսկողությունը շարունակվում է տնայցերով:
    📌Մենինգոկոկային վարակը սուր վարակիչ հիվանդություն է, որը հարուցվում է մենինգոկոկերի կողմից։ Վարակը փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով:

  • Իշխանությունը յուրացնելու նախապատրաստության նոր դեպք է բացահայտել․ կա կալանավոր…

    ⚖️ Իշխանությունը յուրացնելու նախապատրաստության նոր դեպք է բացահայտել․ կա կալանավորված անձ։ Տեղեկությունը հաստատել է Քննչական կոմիտեն։
    📌 Քրեական վարույթի շրջանակներում մի քանի հոդվածներով հանրային քրեական հետապնդում է հարուցվել մեկ անձի նկատմամբ, որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը։ |civilnet.am|

  • Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար…

    🇦🇲🇹🇷 Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը ժամանել է Հայաստան։ ‼️ Հայաստան-Թուրքիա սահմանին՝ Մարգարա անցակետի մոտ Սերդար Քըլըչին ողջունել է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ…

  • Հայաստանի մաքսային ծառայությունը գործելու է նախատեսվող «Թրամփի ուղու» վրա:  Այս…

    🇦🇲 Հայաստանի մաքսային ծառայությունը գործելու է նախատեսվող «Թրամփի ուղու» վրա: 
    🗣 Այս մասին ԱԺ-ում ասաց ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի հարցին:
    💬 «Վերահաստատում եմ, որ մաքսային ծառայությունն այդտեղ գործելու է: Ինչ վերաբերում է դետալներին, դրանք դեռ քննարկման առարկա են: Այնուամենայնիվ, անկախ դրանից, մեր ընդհանուր մաքսային քաղաքականությունը տոտալ է, այսինքն՝ մենք մեր բոլոր սահմաններին առևտրի դյուրինացման ուղղությամբ բարեփոխումներ ենք անում»,- նշեց Հակոբյանը: |armenpress.am|

  • Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիա…

    🇦🇲🇺🇸Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիայի բյուրոյի ղեկավար Բրենդան Հենրեհենի գլխավորած պատվիրակությանը:
    📌 Եվրոպայի և Եվրասիայի բյուրոյի ղեկավար Բրենդան Հենրեհենը նշել է.
    🗣️ «Անչափ ուրախ եմ հայտնել, որ աշխատելով Կոնգրեսի հետ, մենք մտադիր ենք Հայաստանին տրամադրել 145 միլիոն ԱՄՆ դոլար աջակցություն։ Սա ֆինանսավորման առաջին մասնաբաժինն է՝ ուղղված «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի և օգոստոսի 8-ին ձեռք բերված հարակից պայմանավորվածությունների իրագործմանը՝ առևտրի, ենթակառուցվածքների, կարևորագույն հանքանյութերի մատակարարման շղթաների և միջսահմանային անվտանգության ասպարեզներում ներդրումներին աջակցելու միջոցով»:
    [ՀՀ կառավարություն]

  • Արա Նռանյանը ընտրվեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ:…

    📌 Արա Նռանյանը ընտրվեց
    Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ:

  • Այսօր առավոտյան ձերբակալվել է Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտ…

    ‼️ Այսօր առավոտյան ձերբակալվել է Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը։ Տեղեկությունը news.am-ի հետ զրույցում հաստատել են ՆԳՆ Ոստիկանությունից։
    🗣 «ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչույթունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում մեկ անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով (շորթումը՝ հարկադրանքի այլ եղանակով)։ Վերջինս ձերբակալվել է։ Նախաքննությունը շարունակվում է»,- հայտնել են ՔԿ-ից:
    📌 Ավելի վաղ Aravot.am-ն էր իր տեղեկություններով գրել, որ Ղուկասյանը բերման է ենթարկվել:

  • Երկհերթ դասեր՝ Նոյեմբերյանի դպրոցում, միահերթ՝ ԿԳՄՍՆ պատասխանում Նոր ուսումնական…

    Երկհերթ դասեր՝ Նոյեմբերյանի դպրոցում, միահերթ՝ ԿԳՄՍՆ պատասխանում
    🏫 Նոր ուսումնական տարին Նոյեմբերյան համայնքի դպրոցականների համար բարդություններով է սկսվել։ Բանն այն է, որ Նոյեմբերյանի թիվ 2 հիմնական դպրոցն այս տարի հիմնահատակ քանդվել է՝ վերակառուցման նպատակով, եւ դպրոցի աշակերտական ու ուսուցչական կազմերը կրթության գործընթացը ժամանակավորապես պիտի կազմակերպեն Նոյեմբերյանի վարժարանի տարածքում։ Նոյեմբերյանի վարժարանի նախատեսված լիցենզիոն հզորությունը 640 աշակերտ է, փաստացի սովորողների քանակը՝ 169։ Հիմա, երբ հիմնական դպրոցի աշակերտները տեղափոխվել են վարժարան, սովորողների ընդհանուր թիվը կազմում է 693։
    ☝️Առաջին հայացքից թվում է, որ վարժարանը գրեթե ամբողջությամբ ունակ է սպասարկել այս քանակի աշակերտների դասապրոցեսը, մինչդեռ հիմնական դպրոցի աշակերտների ծնողները «Ինֆոքոմին» հայտնել են, որ աշակերտների մի մասը այժմ ստիպված է մի քանի հերթով գնալ դպրոց՝ բավարար քանակի դասասենյակների բացակայության պատճառով։ Այս խնդրի վերաբերյալ կողմերի մեկնաբանությունները տարբեր են։

    Երկհերթ դասեր՝ Նոյեմբերյանի դպրոցում, միահերթ՝ ԿԳՄՍՆ պատասխանում — Infocom

    Նոր ուսումնական տարին Նոյեմբերյան համայնքի դպրոցականների համար բարդություններով է սկսվել։ Բանն այն է, որ Նոյեմբերյանի թիվ 2 հիմնական դպրոցն այս տարի հիմնահատակ քանդվել է՝ վերակառուցման նպատակով, եւ դպրոցի աշակերտական ու ուսուցչական կազմերը կրթության գործընթացը…