Category: Infocom

  • Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Արգիշտի Մեխակյանին, ինչպես նաև «Վաղարշապատի ընտրո…

    💬 Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Արգիշտի Մեխակյանին, ինչպես նաև «Վաղարշապատի ընտրողներին՝ ժողովրդավարական ընտրությունների առիթով»:
    📌 Ըստ ՔՊ կուսակցության նախագահի՝ այս ընտրությամբ քաղաքացիները հաստատել են, որ «խաղաղ, բարեկեցիկ և ժողովրդավարական Հայաստանի Հանրապետությունը նահատակների հիշատակը հավերժացնելու լավագույն միջոցն է, նրանց հիշատակին մատուցվող մեծագույն տուրքը»:
    ⛪️ Փաշինյանն այս համատեքստում անդրադարձել է նաև Մայր Աթոռի շուրջ ստեղծված իրավիճակին՝ նշելով, թե ընտրությամբ քաղաքացիները «կարևոր լիցք են տվել» Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը Կաթողիկոսից «ազատելու գործընթացին»:

  • Վաղարշապատի ՏԻՄ ընտրությունների քվեարկության նախնական արդյունքները՝ 30 ընտրատեղա…

    Վաղարշապատի ՏԻՄ ընտրությունների քվեարկության նախնական արդյունքները՝ 30 ընտրատեղամասի հաշվարկով՝ ըստ ոչ պաշտոնական բաց աղբյուրների տվյալների։

  • «Ականատես» դիտորդական առաքելությունը ներկայացրել է իր արձանագրած խախտումները։ Դի…

    «Ականատես» դիտորդական առաքելությունը ներկայացրել է իր արձանագրած խախտումները։ Դիտորդները տարբեր տեղամասերում արձանագրել են՝
    🔸 ընտրողների քվեարկության իրավունքի խոչընդոտման երկու դեպք,
    🔸14/46 ընտրատեղամասում բաց քվեարկության դեպք,
    🔸ուղղորդման ռիսկ երկու ընտրատեղամասերում,
    🔸14/01 տեղամասում կողմնակի անձանց ներկայություն,
    🔸 մարդկանց և մեքենաների կուտակումներ մի քանի տեղամասերում։
    Կարդալ ավելին

  • Ժամը 20։00-ի դրությամբ ՆԳՆ-ում ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախ…

    ‼️ Ժամը 20։00-ի դրությամբ ՆԳՆ-ում ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 10 ահազանգ։
    🔸 Այլ անձի փոխարեն քվեարկելու՝ 1 և ընտրական կամ հանրաքվեին մասնակցելու իրավունքի իրացմանը խոչընդոտելու՝ 2 դեպքերով կազմվել և ՔԿ է ուղարկվել 3 հաղորդում։
    🔍 Մամուլում և սոց. հարթակներում ընտրությունների վերաբերյալ հրապարակումները ստուգվում են։

  • Եվս մեկ իրացված 11-մետրանոց Պորտուգալիայի հավաքականից, մինչ այս ևս մեկ գոլ էր բա…

    Եվս մեկ իրացված 11-մետրանոց Պորտուգալիայի հավաքականից, մինչ այս ևս մեկ գոլ էր բաց թողել Հայաստանի հավաքականը։ Պորտուգալիա 7։1 Հայաստան

  • Պորտուգալիան հաշվի մեջ առաջ է անցնում։ Պորտուգալիա 2։1 Հայաստան…

    🥅 Պորտուգալիան հաշվի մեջ առաջ է անցնում։ Պորտուգալիա 2։1 Հայաստան

  • Ժամը 17։00-ի դրությամբ՝ Վաղարշապատ համայնքում ընտրության իրավունք ունեցող 69866 …

    Ժամը 17։00-ի դրությամբ՝ Վաղարշապատ համայնքում ընտրության իրավունք ունեցող 69866 անձանից քվեարկությանը մասնակցել է 25655 մարդ կամ 36.72 %-ը։
    Infocom-ը հայտնում է, որ 2021 թվականի ՏԻՄ ընտրություններում այս ժամի դրությամբ մասնակցել էր ընտրության իրավունք ունեցողների 20.4 %-ը։

  • «Ընդհանուր առմամբ, ընտրություններում լարվածության մթնոլորտ, լուրջ առճակատումներ…

    📣 «Ընդհանուր առմամբ, ընտրություններում լարվածության մթնոլորտ, լուրջ առճակատումներ, բախումներ չենք արձանագրում, ես նույնիսկ կարող եմ ասել՝ երեւի թե արդեն սովորել ենք, որ ընտրությունները միջոցառում չեն, այլ ուղղակի իրադարձություն են, որ կազմակերպվում են։
    📌 Այս մասին նշեց «Անկախ դիտորդ» դաշինքից, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը Դանիել Իոաննիսյնաի հետ ասուլիսում։
    🗣 Խոսելով խախտումների մասին՝ Սաքունցը նշեց, որ արձանագրվել են դեպքեր, երբ քվեարկության սենյակի մակերեսն այնքան փոքր է եղել, որ չի համապատասխանել ընտրողների թվին։
    🗳 «Հանձնաժողովները չեն կարողանում վերահսկել, երբ օրինակ նույն մարդը կամ մարդիկ շարունակաբար, երկար կարող են գտնվել նույն տարածքում․ դա գնահատվում է ընտրողների ուղղորդման հնարավոր տարբերակ, և ոստիկանները, որոնք դա տեսնում են, պետք է հեռացնեն՝ չսպասելով հանձնաժողովի նախագահի ցուցումին»։

  • Վաղարշապատի ՏԻՄ ընտրություններում ժամը 14։00-ի դրությամբ ընդհանուրից էականորեն բ…

    Վաղարշապատի ՏԻՄ ընտրություններում ժամը 14։00-ի դրությամբ ընդհանուրից էականորեն բարձր մասնակցություն է գրանցվել 14/28, 14/32, 14/33, 14/34, 14/35, 14/40, 14/46, 14/47 ընտրատեղամասերում։

  • Այսօր քվեարկությունից հետո լրագրողների հարցերին պատասխանեցին ՔՊ կուսակցության թ…

    🗳 Այսօր քվեարկությունից հետո լրագրողների հարցերին պատասխանեցին ՔՊ կուսակցության թեկնածու Արգիշտի Մեխակյանը, «Հաղթանակ» դաշինքի առաջին համար Սևակ Խաչատրյանը, «Հայրենիք» կուսակցության ցուցակը գլխավորող Խաչիկ Մանուկյանը, «Մայր Հայաստան»-ի թեկնածու Գրիշա Հարությունյանը։
    🔸 Արգիշտի Մեխակյանը նշեց. «Մենք այս ամբողջ ընթացքում իրականացրել ենք քարոզարշավ հանուն մեկ բանի՝ ստանալ վաղարշապատցու բացարձակ վստահությունը։ Այդ մտքով ես այսօր այստեղ եմ»։
    🔸 Սևակ Խաչատրյանը ասաց, որ գուշակություններ պետք չէ անել, բայց իրենք գնում են բացարձակ հաղթանակի․ «Մենք հնարավոր կոալիցնիաների հարց չենք քննարկել։ Եթե բացարձակ հաղթանակ չլինի, համագործակցության եզրեր կգտնենք այն ուժերի հետ, որոնք հանդես են գալիս ընդդիմադիր դիրքերից»։
    🔸 Խաչիկ Մանուկյանի կարծիքով՝ եթե ընտրությանը մասնակցության թիվը բարձր լինի, ընդդիմությունը հաղթանակ կտոնի։ Հարցին, թե կոալիցիա կազմելու հնարավորություն տեսնում է, նա ասաց, որ բնականաբար տեսնում է․ «Եթե չմիավորվենք, կփոշիացնենք մեր ձայները, կմիավորվենք և կկարողանանք միասին շատ խնդիրներ լուծել»։
    🔸 Գրիշա Հարությունյանը նշեց, որ պատրաստ է կոալիցիա կազմել այն ուժերի հետ, որոնք իսկապես ընդդիմադիր են։ Բայց ընդդիմության մեջ առայժմ չկա այնպիսի ուժ, որի հետ անվերապահ կհամագործակցեն։