Category: Infocom

  • Իսրայելի խորհրդարանը ընդունել է օրենք, որը մահապատիժ է սահմանում այն պաղեստինցի…

    🇮🇱 Իսրայելի խորհրդարանը ընդունել է օրենք, որը մահապատիժ է սահմանում այն պաղեստինցիների նկատմամբ, որոնք դատապարտվել են իսրայելցիների սպանելու համար։ Մահապատիժը տեղի կունենա կախաղանի միջոցով, և կկիրառվի Արևմտյան ափի պաղեստինցիների նկատմամբ, որոնք դատապարտվել են ազգայնական դրդապատճառներով սպանությունների համար։
    📌 Օրենքը չի տարածվի Իսրայելում արդեն իսկ պահվող բանտարկյալների, այդ թվում՝ ՀԱՄԱՍ-ի անդամների վրա, որոնք պատասխանատու են 2023 թ. հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա հարձակման և Գազայի հատվածում պատերազմ հրահրելու համար։
    📆 Օրենքն ուժի մեջ կմտնի 30 օրից։ |armenpress.am|

  • Հայաստանի ամերիկյան համալսարանը այսօրվանից վերականգնում է դասերն առկա ձևաչափով:…

    ‼️ Հայաստանի ամերիկյան համալսարանը այսօրվանից վերականգնում է դասերն առկա ձևաչափով:
    📣 Ուսումնական հաստատությունը նշել է, որ ԿԳՄՍ նախարարությունից հավաստիացում են ստացել, որ համալսարանին սպառնացող որևէ էական կամ նշանակալի վտանգ առկա չէ:
    Հայաստանի ամերիկյան համալսարանը հայտարարել է, որ այսօր դասերը հեռավար են՝ «ելնելով անվտանգության նկատառումներից և հաշվի առնելով Արևմտյան Ասիայի ու Մերձավոր Արևելքի ամերիկյան համալսարանների թիրախավորման վերաբերյալ Իրանի սպառնալիքները»:

  • Իրանից արձակված բալիստիկ հրթիռը մտել է Թուրքիայի օդային տարածք, նախքան այն կխոց…

    🇹🇷 Իրանից արձակված բալիստիկ հրթիռը մտել է Թուրքիայի օդային տարածք, նախքան այն կխոցվեր Միջերկրական ծովի արևելքում տեղակայված ՆԱՏՕ-ի օդային և հրթիռային պաշտպանության համակարգերի կողմից, հայտնում է Թուրքիայի ՊՆ-ն:
    📌 Սա արդեն չորրորդ նմանատիպ միջադեպն է ԱՄՆ-Իսրայել-Իրան պատերազմի մեկնարկից ի վեր։ |azatutyun.am|

  • 44-օրյա պատերազմի ժամանակ Ջրականի տարածքում հոկտեմբերի սկզբին իրականացված նահան…

    🔸 44-օրյա պատերազմի ժամանակ Ջրականի տարածքում հոկտեմբերի սկզբին իրականացված նահանջի վերաբերյալ գործով մեղադրյալ փոխգնդապետ Հովիկ Գաբրիելյանի նկատմամբ կիրառված վարչական հսկողություն խափանման միջոցը փոխվել է․ նա նորից կմնա տնային կալանքի տակ։
    ⚖️ Նման որոշում է կայացրել Հակակոռուպցիոն դատարանը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Գաբրիելյանը վարչական հսկողության ընթացքում 2 անգամ չի ներկայացել Պրոբացիոն ծառայություն, ինչն անել պարտավոր էր։ Թեեւ Հովիկ Գաբրիելյանը նշեց, որ առողջական խնդիրներ է ունեցել, այդ պատճառաբանությունը նախագահող դատավոր Վարդգես Սարգսյանին չբավարարեց։ Հանրային մեղադրող Դավիթ Նավասարդյանն էլ իր հերթին նկատեց, որ Գաբրիելյանը կարող էր իր պաշտպանի միջոցով տեղեկացնել պատկան մարմնին, մինչդեռ չի արել։
    📌 Դատարանը որոշեց տնային կալանք սահմանել 3 ամիս ժամկետով։

    Հովիկ Գաբրիելյանի խափանման միջոց վարչական հսկողությունը փոխվեց տնային կալանքի — Infocom

    44-օրյա պատերազմի ժամանակ Ջրականի տարածքում հոկտեմբերի սկզբին իրականացված նահանջի վերաբերյալ գործով մեղադրյալ փոխգնդապետ Հովիկ Գաբրիելյանի նկատմամբ կիրառված վարչական հսկողություն խափանման միջոցը փոխվել է․ նա նորից կմնա տնային կալանքի տակ։ Նման որոշում է կայացրել…

  • «Ուժեղ Հայաստան»-ը իր գործունեությունը ծավալում է Սահմանադրության և օրենքի շրջ…

    ❗️🗣 «Ուժեղ Հայաստան»-ը իր գործունեությունը ծավալում է Սահմանադրության և օրենքի շրջանակներում․ կուսակցությունը արձագանքել է ընտրակաշառք բաժանելու առնչությամբ Հակակոռուպցիոն կոմիտեի տարածած հաղորդագրությանը։
    🔸 «Իշխանությունների ձեռքին գործիք դարձած իրավապահների նկարած անհաջող ֆիլմը և մոնտաժված ձայնագրությունը հայտնի ձեռագիր է։
    🔸 «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը Հայաստանի առաջատար ընդդիմադիր ուժն է, որը մոբիլիզացնում է հասարակության զգալի մասին և վայելում նրա անվերապահ աջակցությունը, ինչը անհանգստացնում և վախեցնում է իշխանություններին»,- նշված է կուսակցության խոսնակի հայտարարության մեջ։
    🏢 Մի խումբ անձինք Մեծամոր համայնքում բացել են «Մեր ձևով» հասարակական կազմակերպության գրասենյակ, որից հետո Արմավիրի մարզի տարբեր բնակիչների ձևական գրանցել են կազմակերպությունում՝ հանձնարարելով հավաքագրել անձանց, ովքեր կայանալիք ընտրություններին կքվեարկեն «Ուժեղ…

  • Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն ուսումնասիրում է մետրոյում ՀՀ վարչապետ Նի…

    🔎 Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն ուսումնասիրում է մետրոյում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարքագիծը։
    🗣 Այս մասին Factor.am–ի հարցմանն ի պատասխան տեղեկացրել են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից։
    «[․․․] Բա մենք Հայաստանի քաղաքացիների աշխատած միլիարդներն ենք ծախսել, որ դուք այնտեղ մնաք, բա ինչի՞ չեք մնացել։ Մյուս անգամ փախածներով չփորձեք ասել, որ ես Ղարաբաղ եմ տվել»,- ասաց Փաշինյանը։

  • Մի խումբ անձինք Մեծամոր համայնքում բացել են «Մեր ձևով» հասարակական կազմակերպութ…

    🏢 Մի խումբ անձինք Մեծամոր համայնքում բացել են «Մեր ձևով» հասարակական կազմակերպության գրասենյակ, որից հետո Արմավիրի մարզի տարբեր բնակիչների ձևական գրանցել են կազմակերպությունում՝ հանձնարարելով հավաքագրել անձանց, ովքեր կայանալիք ընտրություններին կքվեարկեն «Ուժեղ Հայաստան» կուսակցության օգտին։ Նախապես խոստացված և փուլային եղանակով տրամադրվող ընտրակաշառքը ձևակերպվել է որպես աշխատավարձ։
    🔸 Հասարակական կազմակերպությունում աշխատանքի ընդունվելու հիմնական նախապայմաններից են հանդիսացել անձի՝ մեծ ընտանիք և ծանոթների լայն շրջանակ ունենալու, ինչպես նաև ընտրող հանդիսանալու հանգամանքները։
    🔸 Բացի այդ, բարեգործություն իրականացնելու օրենսդրական արգելքի պայմաններում, համապետական ընտրություններին մասնակցող՝ Արմավիրի մարզի մի շարք բնակիչների բարեգործության անվան տակ «Ուժեղ Հայաստան» կուսակցության անունից բժշկական սպասարկման ծախսերը հոգալու նպատակով 2026 թ․ փետրվար–մարտ ամիսների ընթացքում անհատույց տրամադրել են տարբեր չափերի դրամական միջոցներ։
    [Հակակոռուպցիոն կոմիտե]

  • ՄԻՊ ներկայացուցիչներն տեսակցել են Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպից հ…

    ❗️ ՄԻՊ ներկայացուցիչներն տեսակցել են Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպից հետո ձերբակալված անձանց, առանձնազրույց ունեցել նրանց հետ, ուսումնասիրել կազմված փաստաթղթերը:
    🗣 «Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրում է, որ յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք […]։ Միևնույն ժամանակ, որևէ իրավունքի իրացում չպետք է ուղեկցվի այլ անձանց, այդ թվում՝ պաշտոնատար անձանց նկատմամբ բռնությամբ, բռնության կոչերով, ատելության խոսքի դրսևորումներով և այլն։
    👮‍♂️Պաշտպանը պահանջում է իրավասու մարմիններից ցանկացած գործողություն իրականացնելիս պահպանել իրավաչափության սկզբունքը, զերծ մնալ անհամաչափ ուժի կիրառումից, երաշխավորել քաղաքացիների բոլոր իրավունքների պատշաճ իրացումն ու պաշտպանությունը»,- նշված է ՄԻՊ հայտարարության մեջ։
    միջադեպ էր գրանցվել, երբ վարչապետը եկեղեցում էր:

  • Իսրայելի բանակը հայտարարել էր, որ Լիբանանում սպանված լրագրողները «գործել են «Հե…

    🇮🇱🇱🇧 Իսրայելի բանակը հայտարարել էր, որ Լիբանանում սպանված լրագրողները «գործել են «Հեզբոլլահ» ահաբեկչական կազմակերպության կազմում՝ լրագրողի անվան տակ»։ Բանակը, այդուհանդերձ, որևէ ապացույց չի ներկայացրել։
    🗣 «Մենք ընդգծում ենք, որ Իսրայելի պաշտպանության բանակը իր հարվածներն ուղղում է ահաբեկիչների, ոչ թե լրագրողների դեմ», — ասված է բանակի հայտարարությունում։ | azatutyun.am|
    🇱🇧 🇮🇱 Լիբանանի հարավում երեք լիբանանցի լրագրող է զոհվել մեքենայի ուղղությամբ իսրայելական հարվածի հետևանքով: ◼️ «Ալ-Մանար» հեռուստաալիքի լրագրող Ալի Շոեյբը, նույն ԶԼՄ-ի լրագրողներ Ֆաթիման և Մոհամեդ Ֆետոնին սպանվել են Ջեզզին քաղաքում: 📌 Մարտի 28-ի դրությամբ…

  • Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել ԽՍՀՄ և ՀԽՍՀ պետական մրցանակների դափնեկիր, դիրիժո…

    🎵 Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել ԽՍՀՄ և ՀԽՍՀ պետական մրցանակների դափնեկիր, դիրիժոր, Հայստանի ազգային հերոս, Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի ղեկավար Հովհաննես Չեքիջյանի անվանատախտակի բացման հանդիսավոր արարողությանը։
    🗣 Վարչապետ Փաշինյանը իր խոսքում ասել է․ «Այդքան ասում ենք՝ բարեկեցություն, ի՞նչ է այդ բարեկեցությունը։ Ես չեմ պատկերացնում բարեկեցություն, երբ մարդը մշակույթին հասանելիություն չունի։ Ասում ենք՝ մարդը խմելու ջրին, սննդին հասանելիություն պետք է ունենա, բայց դա բարեկեցություն չէ, դա գոյատևման մակարդակ է։ Իմ ընկալմամբ՝ մարդը հասանելիություն ունի նաև մշակույթին, և ինձ համար Հայաստանում աղքատության ամենամեծ ցուցիչն այն է, որ մարդիկ բավական հասանելիություն չունեն մշակութային կյանքին»։
    📌 Նշենք, որ ՀՀ Կառավարության որոշմամբ՝ Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը անվանակոչվել է Հովհաննես Չեքիջյանի անունով։