Category: Infocom

  • Կաշառք ստանալուն օժանդակելու մեղադրանքով կալանավորվել է փաստաբան։ Տեղեկությունը …

    Կաշառք ստանալուն օժանդակելու մեղադրանքով կալանավորվել է փաստաբան։ Տեղեկությունը infocom.am-ին հարցմանն ի պատասխան հաստատեցին Հակակոռուպցիոն կոմիտեից։

  • Արցախում կատարվածը, միջազգային իրավունքն ու ցեղասպանագիտությունը | Հանրագիտ Հայ…

    Արցախում կատարվածը, միջազգային իրավունքն ու ցեղասպանագիտությունը | Հանրագիտ
    🎙 Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի կրտսեր գիտաշխատող Սվետա Չախմախչյանը «Հանրագիտ» պոդքաստում խոսում է՝
    🔸 Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին միանալու և միջազգային իրավունքի տեսանկյունից ցեղասպանագիտական հետազոտություններ իրականացնելու,
    🔸 Արցախում կատարվածը նկարագրելու համար իրավական ճիշտ տերմիններ գործածելու կարևորության,
    🔸 «էթնիկ զգում» տերմինի սահմանափակումների,
    🔸 սովի, բլոկադայի և այլ իրողությունների՝ ցեղասպանական գործողությունների համապատասխանելու մասին:

    Արցախում կատարվածը, միջազգային իրավունքն ու ցեղասպանագիտությունը | Հանրագիտ

    #infocom #ինֆոքոմ
    Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի կրտսեր գիտաշխատող Սվետա Չախմախչյանը «Հանրագիտ» պոդքաստում խոսում է՝
    — Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին միանալու և միջազգային իրավունքի տեսանկյունից ցեղասպանագիտական հետազոտություններ իրականացնելու…

  • Չեխիայում հրապարակվել են հոկտեմբերի 4-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությու…

    🇨🇿 Չեխիայում հրապարակվել են հոկտեմբերի 4-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքները։

    📌 Միլիարդատեր Անդրեյ Բաբիշիի ANO քաղաքական շարժումը հաղթել է 2025 թվականի Չեխիայի խորհրդարանական ընտրություններում։ 
    🔸 Ընտրություններին մասնակցել է չեխ ընտրողների 68.95%-ը, ANO-ն ստացել է ձայների 34.51%-ը (80 մանդատ)։ |armenpress.am|

  • Լոռու մարզի Տաշիր քաղաքում հոկտեմբերի 4-ին դանակահարման հետևանքով մահացել է 18-ա…

    ❗️Լոռու մարզի Տաշիր քաղաքում հոկտեմբերի 4-ին դանակահարման հետևանքով մահացել է 18-ամյա Տիգրան Դ․-ն։
    📌 Դեպքի առթիվ Քննչական կոմիտեն հարուցել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի սպանության հոդվածով։ Մեկ անձ ձերբակալվել է, հայտնել է Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը։
    🔸 Տեղեկությունը հոկտեմբերի 4-ին հայտնել էր «Նորություններ Արցախից» ֆեյսբուքյան էջը։ Ըստ էջի՝ ժամը 16։00-ի սահմաններում Տաշիրի ոստիկանության բաժին օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ դանակահարված երիտասարդը քաղաքացիական ավտոմեքենայով տեղափոխվել է Տաշիր բժշկական կենտրոն։ Վիրավորը, ցավոք, գիտակցության չգալով, մահացել է։
    📌 Ինչպես հայտնում է ՍիվիլՆեթը, Տիգրանի նախկին դասախոս Աշոտ Ավանեսյանը պատմել է, որ երիտասարդը Խնուշինակ համայնքից էր և տեղափոխվելուց հետո ընտանիքով բնակվում էր Սարչապետում, սակայն դանակահարությունը, իր տեղեկություններով, տեղի է ունեցել հարևան Տաշիր քաղաքում։ |civilnet.am|

  • Վերջին օրերին տեղեկություն էր տարածվում, թե «Վրաստան-Թուրքիա սահմանային անցակետո…

    ❗️Վերջին օրերին տեղեկություն էր տարածվում, թե «Վրաստան-Թուրքիա սահմանային անցակետում մի քանի տասնյակ հազարի հասնող կեղծ անձնագրեր և փաստաթղթեր են հայտնաբերվել, որոնք պետք է օգտագործվեին ընտրություններում»։ 
    📌 Ինչպես հայտնում է «Արմենպրեսը», ՆԳ նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը հերքել է տարածված տեղեկությունը․
    🗣 «Մշտապես կապի մեջ ենք Վրաստանի իրավապահ գործընկերների հետ, որևէ նման դեպք չի արձանագրվել։ Լուրը բացահայտ ապատեղեկատվություն է և իրականության հետ որևէ աղերս չունի», — ասել է մամուլի քարտուղարը։

  • Այսօր ուսուցիչների միջազգային օրն է, և մենք պարզել ենք, որ եթե յուրաքանչյուր աշա…

    Այսօր ուսուցիչների միջազգային օրն է, և մենք պարզել ենք, որ եթե յուրաքանչյուր աշակերտ այս տոնի առթիվ շնորհավորի 1 ուսուցչի, ապա յուրաքանչյուր ուսուցիչ կստանա 14 շնորհավորանք։
    Այլ հետաքրքիր տվյալների համար ուսումնասիրեք օրվա թեմատիկ #ինֆոքարտ💜
  • Վրաստանում գիշերը թեժ է անցել։ ՆԳՆ-ից հայտնել են, որ ձերբակալել են ընդդիմադիր 5 …

    🇬🇪❗️Վրաստանում գիշերը թեժ է անցել։ ՆԳՆ-ից հայտնել են, որ ձերբակալել են ընդդիմադիր 5 գործիչների։Նրանք կարող են մինչև ինը տարվա ազատազրկման ենթարկվել։
    📌 Ձերբակալվածները մեղադրվում են պետական իշխանության բռնի տապալման կոչերի, սահմանադրական կարգը բռնի ճանապարհով փոխելու փորձի, ինչպես նաև խմբային բռնություն կազմակերպելու և ղեկավարելու մեջ։
    🏥 Բախումները նախագահական պալատի և հարակից Օրբելիանի հրապարակում շարունակվել են մինչև ուշ գիշեր, մինչդեռ Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայում գտնվող ցուցարարներ շարունակել են խաղաղ ցույցը։ Վրաստանի առողջապահության նախարարության տվյալներով՝ հիվանդանոց է տեղափոխվել վեց ցուցարար և 21 ոստիկան, որոնցից մեկը ծանր վիճակում է։
    📹 Տեսանյութում՝ ոստիկանությունը ձերբակալում է Ռուսթավելի պողոտայում մնացած ցուցարարներին, այդ թվում՝ ցույցի կազմակերպիչներ Իրակլի Նադիրաձեին և Մուրթազ Զոդելավային/ TV Pirveli:

  • Վրաստանում ՏԻՄ ընտրություններն ավարտվել են։ Ընտրատեղամասերը փակվել են ժամը 20:0…

    🇬🇪 Վրաստանում ՏԻՄ ընտրություններն ավարտվել են։ Ընտրատեղամասերը փակվել են ժամը 20:00-ին։ Վրաստանի ԿԸՀ-ից հայտնում են, որ ժամը 17:00-ի դրությամբ ընտրատեղամաս է ժամանել ընտրողների ընդհանուր թվի 33.5 %-ը։
    🗳️ Պրո-իշխանական «Իմեդի» հեռուստաընկերությունը հրապարակել է նաև «Գորբի» ընտրական հանձնաժողովի էքզիթ-փոլերը, ըստ որի իշխող «Վրացական երազանք» կուսացկության Թբիլիսիի քաղաքապետի թեկնածուն՝ Կախա Կալաձեն հավաքել է ձայների 77․4%-ը։
    📌 Զուգահեռ՝ Թբիլիսի Աթոնելիի փողոցում տեղակայված նախագահական պալատի բակում բախումները քաղաքացիների ու հատուկջոկատայինների միջև շարունակվում են։ Կան վիրավորներ, ինչպես նաև բերման ենթարկվածներ:

  • Վրաստանում իրավիճակը լարված է։ Ցուցարարները փորձում են մտնել նախագահական նստավա…

    🇬🇪 Վրաստանում իրավիճակը լարված է։ Ցուցարարները փորձում են մտնել նախագահական նստավայր։ |oc-media.org|

  • Կաշառք ստանալուն օժանդակեելու մեղադրանքով կալանավորվել է փաստաբան։ Տեղեկություն…

    ⚖️ Կաշառք ստանալուն օժանդակեելու մեղադրանքով կալանավորվել է փաստաբան։ Տեղեկությունը infocom.am-ին հարցմանն ի պատասխան հաստատեցին Հակակոռուպցիոն կոմիտեից։
    🗣 Կառույցից հայտնում են, որ իրենց մոտ քննվող քրեական վարույթի շրջանակում ձերբակալվածը՝ ՀՀ փաստաբանների պալատի անդամ է, որը կալանավորվել է դատական իշխանության ներկայացուցչի կողմից ապօրինի գործողության դիմաց կաշառք ստանալուն օժանդակելու մեղադրանքով։
    📌 Նախաքննության շահերից ելնելով՝ կառույցից այլ մանրամասներ չեն հայտնում։