Category: Infocom

  • Այսօրվանից վերականգնվել է Ադրբեջանի և Իրանի միջև պետական սահմանով բոլոր տեսակի …

    🇦🇿🇮🇷 Այսօրվանից վերականգնվել է Ադրբեջանի և Իրանի միջև պետական սահմանով բոլոր տեսակի տրանսպորտային միջոցներով (ներառյալ տարանցիկ) ապրանքների տեղափոխման մուտքն ու ելքը։
    📣 Այդ մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները: |azatutyun.am|
    Ամբողջությամբ դադարեցվել է նաեւ բեռնատարների (ներառյալ տարանցիկ տրանսպորտային միջոցների) տեղաշարժը Ադրբեջանի և Իրանի միջև պետական սահմանի բոլոր անցակետերով։

  • Պատերազմը չի մեղմացել․ Իսրայելը հայտարարել է, որ հարվածների նոր ալիք է սկսել Բե…

    🇺🇸🇮🇱🇮🇷 Պատերազմը չի մեղմացել․ Իսրայելը հայտարարել է, որ հարվածների նոր ալիք է սկսել Բեյրութի և Իրանի կենտրոնի ուղղությամբ, իսկ Իրանը հայտնել է հրթիռային հարվածներ սկսելու մասին։ Թրամփը նշել է, որ ինքը Նեթանյահուի հետ միասին կորոշի երբ ավարտել պատերազմը։
    🔸 «Հեզբոլլահ»-ը հայտնել է, որ Լիբանանի հարավում իսրայելցի զինվորականների խմբի է թիրախավորել։
    🔸 Ծոցի երկրները հաղորդել են նոր օդային հարվածների մասին․ Բահրեյնում հրդեհ է Մաամիրի օբյեկտում, Սաուդյան Արաբիան ԱԹՍ է ոչնչացրել, որի թիրախը Շայբա նավթահանքն էր։
    📈 Վերջին 4 տարվա մեջ առաջին անգամ նավթի գինը բարձրացել է մեկ բարելի համար 100 դոլարից ավելիի։ Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավարը զգուշացրել է համաշխարհային գնաճի ռիսկերի մասին և խորհուրդ տվել պատրաստվել «անհավանականին»։

  • Փեզեշքիանն Ալիևին հայտնել է, որ Իրանը կապ չունի Նախիջևանի վրա հարձակման հետ։ Իր…

    🇮🇷🇦🇿 Փեզեշքիանն Ալիևին հայտնել է, որ Իրանը կապ չունի Նախիջևանի վրա հարձակման հետ։
    🔍 Իրանի ու Ադրբեջանի նախագահներ Մասուդ Փեզեշքիանն ու Իլհամ Ալիևը երկուստեք կարևորել են Նախիջևանում տեղի ունեցած միջադեպի հետաքննությունը։
    📌 Զրուցակիցները նաև կարևորել են համատեղ տնտեսական նախագծերի զարգացման հեռանկարների շուրջ: |arm.sputniknews.ru|
    Ադրբեջանը փակել է Իրանին հարակից օդային սահմանը՝ Նախիջևանի օդանավակայանում տեղի ունեցած միջադեպից հետո։

  • Այաթոլլա Սեյյեդ Մոջթաբա Հոսեյնի Խամենեին նշանակվել է Իրանի Իսլամական հեղափոխութ…

    🇮🇷 Այաթոլլա Սեյյեդ Մոջթաբա Հոսեյնի Խամենեին նշանակվել է Իրանի Իսլամական հեղափոխության առաջնորդ։

  • Իսրայելի Ազգային անվտանգության խորհուրդը ընդլայնել է ճանապարհորդական նախազգուշա…

    Իսրայելի Ազգային անվտանգության խորհուրդը ընդլայնել է ճանապարհորդական նախազգուշացումը՝ իր քաղաքացիներին հորդորելով խուսափել նաեւ Հայաստան, Վրաստան եւ Ադրբեջան ճանապարհորդելուց։

  • Զրույց ունեցա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որին հայտնեցի մեր աջակցություն…

    🇫🇷📞🇦🇿 Զրույց ունեցա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որին հայտնեցի մեր աջակցությունն ու համերաշխությունը իր երկրին Իրանի հարվածներից հետո։
    🔸 Ես նաև շնորհակալ եմ Ադրբեջանին՝ մեր քաղաքացիների տարհանման հարցում ցուցաբերած օգնության համար։
    🇦🇲🇦🇿 Ես օգտվեցի այս հնարավորությունից՝ վերահաստատելու մեր աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին և մեր ցանկությունը՝ շարունակել երկկողմ երկխոսությունը Բաքվի հետ ավելի ամուր հիմքերի վրա։ [Էմանուել Մակրոն] |armenpress.am|

  • Վառելիքի պահեստների վրա հարձակումները ոչ այլ ինչ են, քան Իրանի քաղաքացիների դեմ …

    Վառելիքի պահեստների վրա հարձակումները ոչ այլ ինչ են, քան Իրանի քաղաքացիների դեմ ուղղված դիտավորյալ քիմիական պատերազմ։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ խոսնակ Իսմայիլ Բաղային.
    🗣 «Իրանի ժողովրդի դեմ ԱՄՆ-Իսրայելական հանցավոր պատերազմը մտել է վտանգավոր նոր փուլ՝ Իրանի էներգետիկ ենթակառուցվածքներին ուղղված դիտավորյալ հարվածներով։
    🔥 Վառելիքի պահեստներին թիրախավորելով՝ ագրեսորները վտանգավոր նյութեր և թունավոր նյութեր են արտանետում օդ, թունավորում քաղաքացիական անձանց, ավերում շրջակա միջավայրը և մեծ մասշտաբով վտանգում կյանքեր։
    📌 Այս հարվածները միաժամանակ ռազմական հանցագործություններ են, մարդկության դեմ հանցագործություններ և ցեղասպանություն»,- գրել է Բաղային X-ում։

  • Իրանը պատասխանել է Իսրայելի հարվածներին՝ իր հերթին թիրախավորելով Հայֆայի նավթավ…

    🇮🇷 Իրանը պատասխանել է Իսրայելի հարվածներին՝ իր հերթին թիրախավորելով Հայֆայի նավթավերամշակման գործարանը։
    🔸 Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ հարվածները եղել են հրթիռային։ |armenpress.am|
    ❗️🛢 Իսրայելն ու ԱՄՆ-ն հարվածներ են հասցրել Իրանի չորս նավթապահեստարանի, հայտարարել է Իրանի խորհրդարանի էներգետիկայի հարցերով հանձնաժողովի ներկայացուցիչ Իսմայիլ Հոսեյնին։ 🗣 «Այս հարձակումները հասցվել են ընդամենը չորս նավթապահեստարանի։ Նախօրոք նախատեսված միջոցառումների…

  • Անհետ կորած զինծառայողների մայրերն ու կանայք բողոքի ակցիա էին իրականացնում ՀՀ կա…

    ❗️Անհետ կորած զինծառայողների մայրերն ու կանայք բողոքի ակցիա էին իրականացնում ՀՀ կառավարության շենքի դիմաց։ Նրանք ուշադրություն են հրավիրում այն հանգամանքի վրա, որ 44-օրյա պատերազմից անցել է վեց տարի, սակայն իրենց որդիների մասին որևէ տեղեկություն չունեն։
    🔸 Անհետ կորած զինծառայողների մայրերն ու կանայք դիմել են վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ԱԱԾ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանին՝ պահանջելով գտնել իրենց որդիներին։ |factor.am|

  • Իսրայելն ու ԱՄՆ-ն հարվածներ են հասցրել Իրանի չորս նավթապահեստարանի, հայտարարել …

    ❗️🛢 Իսրայելն ու ԱՄՆ-ն հարվածներ են հասցրել Իրանի չորս նավթապահեստարանի, հայտարարել է Իրանի խորհրդարանի էներգետիկայի հարցերով հանձնաժողովի ներկայացուցիչ Իսմայիլ Հոսեյնին։
    🗣 «Այս հարձակումները հասցվել են ընդամենը չորս նավթապահեստարանի։ Նախօրոք նախատեսված միջոցառումների, ինչպես նաև երկրում այլ պահեստարանների առկայության շնորհիվ բենզինի և էներգիայի ապահովման հետ կապված մտահոգություն չկա»,- ասել է Հոսեյնին՝ մեկնաբանելով ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածները։ |1lurer.am|