Category: Infocom

  • Գործադիրը հավանություն է տվել պարտադիր զինվորական ծառայության համակարգում նախատ…

    Գործադիրը հավանություն է տվել պարտադիր զինվորական ծառայության համակարգում նախատեսվող օրենսդրական փոփոխություններին:
    Առաջարկվում է.
    Սահմանել կրճատ ժամկետով ծառայությունը: Մեկ ամիս ծառայելու համար պետք է վճարել 24 մլն դրամ, չորս ամիս՝18 մլն դրամ։
    📈 Պարտադիր զինվորական ծառայություն անցնելու առավելագույն տարիքային շեմը սահմանել 32-ը՝ 27-ի փոխարեն:
    💰 Սահմանել, որ մինչև 16 տարին լրանալը արական սեռի քաղաքացիները ՀՀ-ի նկատմամբ ունենան 15 մլն դրամի հանրային և իրավական պարտավորություն։ Այդ պարտավորությունը դադարում է, երբ քաղաքացին մեկնում է ծառայության կամ դուրս է գալիս ՀՀ քաղաքացիությունից հօգուտ պետբյուջեի վճարման միջոցով։
    📌 Նախագիծն ուժի մեջ կմտնի Ազգային ժողովում ընդունվելուց հետո միայն:

  • Համոզված ենք՝ Հարավային Կովկասում ծագող հարցերը պետք է լուծվեն առաջին հերթին այ…

    🇷🇺🗣 Համոզված ենք՝ Հարավային Կովկասում ծագող հարցերը պետք է լուծվեն առաջին հերթին այստեղ գտնվող երկրների և մերձակա հարևանների կողմից:
    📌 Որևէ առումով դեմ չենք, որ արտատարածաշրջանային պետությունները, ինչը նախատեսված է գործող համաշխարհային պրակտիկայում, իրենց հարաբերությունները զարգացնեն այստեղ գտնվող երկրների հետ, այն տրամաբանությամբ, որ այդ համագործակցությունը ուղղված չլինի տարածաշրջանում լարվածության ստեղծմանը կամ այստեղ գտնվող երկրների շահերի արհամարհմանը կամ չլինի աշխարհաքաղաքական խաղերի համար, ինչը որևէ տեղ որևէ լավ բանի չի հանգեցրել:
    ‼️ Մեր դիրքորոշումն այն է, որ մենք բաց ենք համագործակցելու բոլոր նրանց հետ, ովքեր պատրաստ են դա անել ազնվորեն, առանց թաքնված օրակարգի:
    [ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ Երևանում Արարատ Միրզոյանի հետ ասուլիսի ժամանակ]

  • Համոզված ենք՝ Հարավային Կովկասում ծագող հարցերը պետք է լուծվեն առաջին հերթին այ…

    🇷🇺🗣 Համոզված ենք՝ Հարավային Կովկասում ծագող հարցերը պետք է լուծվեն առաջին հերթին այստեղ գտնվող երկրների և մերձակա հարևանների կողմից:
    📌 Որևէ առումով դեմ չենք, որ արտատարածաշրջանային պետությունները, ինչը նախատեսված է գործող համաշխարհային պրակտիկայում, իրենց հարաբերությունները զարգացնեն այստեղ գտնվող երկրների հետ, այն տրամաբանությամբ, որ այդ համագործակցությունը ուղղված չլինի տարածաշրջանում լարվածության ստեղծմանը կամ այստեղ գտնվող երկրների շահերի արհամարհմանը կամ չլինի աշխարհաքաղաքական խաղերի համար, ինչը որևէ տեղ որևէ լավ բանի չի հանգեցրել:
    ‼️ Մեր դիրքորոշումն այն է, որ մենք բաց ենք համագործակցելու բոլոր նրանց հետ, ովքեր պատրաստ են դա անել ազնվորեն, առանց թաքնված օրակարգի:
    [ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ Երևանում Արարատ Միրզոյանի հետ ասուլիսի ժամանակ]

  • Երևանի ավագանու որոշմամբ սահմանվեց, որ եթե շինարարության թույլտվության ժամկետնե…

    Երևանի ավագանու որոշմամբ սահմանվեց, որ եթե շինարարության թույլտվության ժամկետների երկարաձգման համար հաշվարկված տուրքի գումարը գերազանցում է 400 միլիոն դրամը, ապա 2025թ. համար սահմանված տեղական տուրքի դրույքաչափի նկատմամբ կիրառվում է տեղական տուրքի դրույքաչափի նվազեցման արտոնություն՝ տեղական տուրքի տարեկան առավելագույն դրույքաչափը սահմանելով 400 մլն դրամ:
    📌 Ըստ հիմնավորման՝ որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է կառուցապատողների որոշակի շրջանակի համար առաջացած լրացուցիչ ֆինանսական բեռը մեղմելու նպատակով։ Եթե դիմումատուն (իրավաբանական անձի դեպքում նաև գործադիր մարմնի ղեկավարը) Երևան համայնքի հանդեպ թույլտվության տրամադրման օրվա դրությամբ չունի ժամկետանց դրամական պարտավորություններ, ապա կկարողանա օգտվել ավագանու սահմանած արտոնությունից: |hetq.am|

  • Մայիսի 20-21-ը աշխատանքային այցով Երևանում կլինի ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը. …

    🇦🇲🇷🇺 Մայիսի 20-21-ը աշխատանքային այցով Երևանում կլինի ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը. ՌԴ ԱԳՆ
    📌 Բանակցություններ կլինեն ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ, հանդիպումներ կլինեն վարչապետ Փաշինյանի և նախագահ Խաչատուրյանի հետ։

  • Ոստիկանության աշխատակիցներ են ձերբակալվել։ Ինչպես հայտնում է Tert.am լրատվամիջոց…

    ❗️Ոստիկանության աշխատակիցներ են ձերբակալվել։ Ինչպես հայտնում է Tert.am լրատվամիջոցը, Հակակոռուպցիոն կոմիտեից հաստատել են լուրը` նշելով, որ ոստիկանության աշխատակիցները  ձերբակալվել են իրենց վստահված խոշոր չափերով գույքը հափշտակելու մեղադրանքներով։
    📌 Ըստ լրատվամիջոցի՝ խոսքը հատուկ պահպանվող տարածքում գտնվող մեքենաներ, մեքենաների ավտոպահեստամասեր հափշտակելու և վաճառելու մասին է։

  • Իրանը կպարտավորվի երբեք միջուկային զենք չստեղծել՝ ազատվելով բարձր հարստացված ու…

    🇮🇷 Իրանը կպարտավորվի երբեք միջուկային զենք չստեղծել՝ ազատվելով բարձր հարստացված ուրանի իր պաշարներից, կհամաձայնի հարստացնել ուրանը միայն քաղաքացիական օգտագործման համար և թույլ կտա միջազգային տեսուչներին վերահսկել գործընթացը՝ Իրանի նկատմամբ բոլոր տնտեսական…

  • Պուտինը չի մասնակցի այսօր Թուրքիայում Ուկրաինայի ղեկավարների հետ ուղիղ բանակց…

    🇷🇺 🇹🇷 🇺🇦 Պուտինը չի մասնակցի այսօր Թուրքիայում Ուկրաինայի ղեկավարների հետ ուղիղ բանակցություններին: Կրեմլը հրապարկել է բանակցության մեկնողների անվանացանկը, որտեղ ՌԴ նախագահի անունը բացակայում է։
    📃 Բանակցություններին մեկնող պատվիրակությունը կգլխավորի Պուտինի օգնական Վլադիմիր Մեդինսկին։ Նրան կուղեկցեն պաշտպանության փոխնախարար Ալեքսանդր Ֆոմինը, փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը, ԶՈՒ ԳՇ գլխավոր վարչության ղեկավար Իգոր Կոստյուկովը։
    🔸 Պատվիրակության կազմում են նաեւ 4 փորձագետներ։

  • Մայիսի 8-ին փաստաբան Զարուհի Փոստանջյանը ահազանգ է ներկայացրել ՄԻՊ թեժ գիծ հեռախ…

    ❗️Մայիսի 8-ին փաստաբան Զարուհի Փոստանջյանը ահազանգ է ներկայացրել ՄԻՊ թեժ գիծ հեռախոսահամարին` հայտնելով, որ լրագրող Լիլիթ Աղեկյանը գտնվում է ՆԳՆ ոստիկանության ՀՈԳՎ Մուշի բաժնի ձերբակալվածների պահման վայրում, և ինքը չի կարողանում տվյալ վարույթով ներգրավվել…

  • Սահմանագծի երկայնքով երբեմն արձանագրվում են անկանոն, ոչ թիրախային կրակոցներ։ Հր…

    🔸 Սահմանագծի երկայնքով երբեմն արձանագրվում են անկանոն, ոչ թիրախային կրակոցներ։ Հրադադարի ինտենսիվ, էական կամ, այլ կերպ ասած, նպատակային կամ թիրախային խախտումների դեպքում ՀՀ ՊՆ-ն հանդես է գալիս պաշտոնական հաղորդագրություններով։ Այս մասին ՊՆ-ից հայտնել են news.am-ին։
    📌 Նշենք, որ համացանցում շրջանառվում էին տեղեկություններ, թե հակառակորդը գիշերը եւ առավոտյան կրակոցներ է արձակել, որոնք լսելի են եղել Բերդ համայնքի Մովսես գյուղի բնակիչներին։