Category: Infocom

  • Բելառուսի եւ Ադրբեջանի ռազմական համագործակցության վերաբերյալ վերջին տարիների մի…

    🇧🇾🇦🇿 Բելառուսի եւ Ադրբեջանի ռազմական համագործակցության վերաբերյալ վերջին տարիների մի շարք գաղտնի նամակներ է հրապարկել hetq.am-ը։
    📩 Դրանք ներառում են Բելառուսի ու Ադրբեջանի ռազմական համագործակցությանը վերաբերող մի քանի նամակներ, որոնք թվագրվում են 2017-2023 թթ.-ով։
    🔸 Ըստ 2018թ․ նամակներից մեկի՝ բելառուսական «Բելսպեցվնեշտեխնիկա» պետական արտաքին առեւտրային ձեռնարկությունը նամակ է ուղարկել բելառուսական ռազմարդյունաբերական ընկերություններից մեկին, որից պարզ է դառնում՝ Ադրբեջանի տարածքում նախագծային առաջարկ է արվել սպառազինության եւ ռազմական տեխնիկայի վերանորոգման ու տեխնիկական սպասարկման համալիր կենտրոն ստեղծելու վերաբերյալ:
    🔸 2022թ․-ի «Բելսպեցվնեշտեխնիկայի» և «Գոմելի ռադիոգործարան» ընկերության նամակից պարզ է դառնում, որ բելառուսական ձեռնարկությունը մշակում է Ադրբեջանի տարածքում 14 հատ «Շիլկա» զենիթային ինքնագնաց կայանք («ԶԻԿ-23-4») կապիտալ վերանորոգելու և մոդեռնիզացնելու հնարավորությունը:
    🔸 Hetq.am-ը գրում է նաև, որ 2022-ի ամռանը Բելառուսը ՌԴ տարածքով 2 հատ «Գրոզա-Ս» համակարգ է ուղարկել Ադրբեջան, իսկ նույն տարում թվագրված նամակից պարզ է դարձել, որ Բելառուսը ռադիոտեխնիկական հետախուզության միջոցներ է ուղարկել Ադրբեջան ԱԹՍ-ների համար։

  • Infocom pinned «#Գիտարբուք Արդեն հանդիպում ենք «NewTone Park»-ում Այս երկուշաթբ…

    Infocom pinned «#Գիտարբուք Արդեն հանդիպում ենք «NewTone Park»-ում 🥳 Այս երկուշաթբի զրուցելու ենք Երևանի վերնիսաժների, Հայաստանի և Վրաստանի հնոտիների բազարների, հանրային տարածքներում քաղաքացիական ու քաղաքական շարժումների մասին։ Պատմական գիտությունների թեկնածու, մշակութաբան…»

  • «Արցախի Հանրապետության ներկայացուցչության տարածքում երեկ ցուցադրված «դիմակահանդ…

    📌 «Արցախի Հանրապետության ներկայացուցչության տարածքում երեկ ցուցադրված «դիմակահանդեսը» ՀՀ իշխանությունների հերթական խայտառակ ոտնձգությունն էր Արցախի և արցախցիների հանդեպ», – Ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի նախկին պետնախարար, նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանը:
    🗣 «Խորհրդանշական է, որ այս խիստ դատապարտելի պահվածքին զուգահեռ իշխանությունները նույն օրը հայտարարել են Պաղեստինի Պետության ճանաչման մասին: Դա արել են այն իշխանությունները, որոնք ժխտել ու ոտնահարել են Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը՝ պարարտ հող ստեղծելով ադրբեջանական ցեղասպանական ագրեսիայի ու Արցախի հայաթափման համար, իսկ հիմա էլ թիրախավորում են Արցախի խիստ խոցելի պետական ինստիտուտներին»։

  • Բագրատ Սրբազանն այսօր անդրադարձել է իր հայտարարությանը, որ Սուրեն Պետրոսյանն առ…

    🗣 Բագրատ Սրբազանն այսօր անդրադարձել է իր հայտարարությանը, որ Սուրեն Պետրոսյանն առևանգվել է հունիսի 12-ին։ 📌 Բագրատ Սրբազանի խոսքով՝ Սուրեն Պետրոսյանն իրեն խնդրել է, որ մի քանի օրով արտերկիր մեկնի․ «Բայց վերադարձին մենք շատ հարցեր ունենք Սուրենին, թե ինչ…

  • Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե հունիսի 22-ին՝ ժամը 13։00-ի սահմաններում, ՀՀ …

    ❗️Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե հունիսի 22-ին՝ ժամը 13։00-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ [ՀՀ ՊՆ]

  • Հայաստանի Եվրամիության անդամակցության հարցով հանրաքվե անցկացնելու խորհրդարանակա…

    🇦🇲🇪🇺 Հայաստանի Եվրամիության անդամակցության հարցով հանրաքվե անցկացնելու խորհրդարանական լսումների ժամանակ 4 քաղաքական ուժերի և նրանց աջակցող կազմակերպությունների անունից՝ «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանն այսօր հորդորեց Հայաստանի իշխանություններին…

  • Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե հունիսի 21-ին՝ ժամը 12։25-15։35-ն ընկած ժաման…

    ❗️Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե հունիսի 21-ին՝ ժամը 12։25-15։35-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։
    [ՀՀ ՊՆ]

  • Մահացել է դերասանուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Լալա Մնացականյանը։ Այս մասին հայտնու…

    Մահացել է դերասանուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Լալա Մնացականյանը։
    Այս մասին հայտնում են Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտից։

  • Միասնական տոմսային համակարգի լրամշակված նախագծով, որը կքննարկվի ավագանու առաջիկ…

    🗣 Միասնական տոմսային համակարգի լրամշակված նախագծով, որը կքննարկվի ավագանու առաջիկա նիստում, նախատեսվում է ՝ 🔸 30 օրվա համար 8800 դրամ՝ անսահմանափակ երթևեկելու հնարավորությամբ։ 🔸 90 օրվա համար 23600 դրամ՝ անսահմանափակ երթևեկելու հնարավորությամբ։ 🔸 365 օրվա…

  • Ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հունիսի 21-ից մինչև հուլիսի 21-ը՝…

    🚗 Ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հունիսի 21-ից մինչև հուլիսի 21-ը՝ ժամը 22:00-ից 07:00-ն փակ կլինի Հերացու փողոցից Նորք-Մարաշ վարչական շրջան տանող Արմենակյան փողոցի խաչմերուկից մինչև Սրտաբանական կենտրոնի ուղղություն-Արմենակյան փողոց հատման ճանապարհահատվածը:
    [Երևանի քաղաքապետարան]