Category: Infocom

  • Բելառուսը բողոքի նոտա է հղել Հայաստանին։ Այս մասին հայտնում է Բելառուսի ԱԳՆ-ն՝…

    🇦🇲🇧🇾 Բելառուսը բողոքի նոտա է հղել Հայաստանին։
    ❗️ Այս մասին հայտնում է Բելառուսի ԱԳՆ-ն՝ չնշելով բողոքի նոտայի պատճառը։

  • Այսօր Ադրբեջանական կողմից հայկական կողմին են փոխանցվել ենթադրաբար 2022 թվականի ս…

    ❗️Այսօր Ադրբեջանական կողմից հայկական կողմին են փոխանցվել ենթադրաբար 2022 թվականի սեպտեմբերյան ագրեսիվ պատերազմի հետևանքով զոհված 2 հայ զինծառայողների մասունքներ։
    🔸2022թ․ սեպտեմբերի 13-14-ին ՀՀ-ի դեմ սանձաազերծված ագրեսիվ պատերազմի առթիվ ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացվում են անհրաժեշտ քննչական և վարութային գործողություններ, այդ թվում՝ նշանակվել են դիակի դատաբժշկական և դատագենետիկական փորձաքննություններ՝ անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ։
    Ավելի վաղ ՔԿ-ն տեղեկացրել էր, որ 2022թ․ սեպտեմբերի 13-14-ին Հայաստանի դեմ իրականացված ագրեսիայի հետևանքով մինչ օրս անհայտ է 2 զինծառայողի գտնվելու վայրը։
    [ՀՀ ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյան]

  • Հակավիրուսային դեղամիջոցների թեկնածուներ փնտրելիս թիրախի ճիշտ կառուցվածքի ընտրու…

    Հակավիրուսային դեղամիջոցների թեկնածուներ փնտրելիս թիրախի ճիշտ կառուցվածքի ընտրությունը կարևոր է․ Denovo Sciences-ի թիմը նոր բացահայտում ունի
    🦠 Կորոնավիրուսային հիվանդություն առաջացնող SARS-CoV-2 վիրուսի թիրախների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ այդ թիրախների որոշ կառուցվածքներ տարբերություններ ունեն։
    💊 Դեղամիջոցների հայտնաբերման նախնական փուլում, երբ համակարգչային ծրագրերի օգնությամբ դեղամիջոցների թեկնածու քիմիական միացություններ են ընտրվում, այդ տարբերությունները կարող են հանգեցնել սխալ հաշվարկների։
    📌 Այս ուսումնասիրությունն իրականացրել է Denovo Sciences հայկական ընկերությունը, որը զբաղվում է մեքենայական ուսուցման կիրառությամբ դեղամիջոցների թեկնածու քիմիական միացությունների հայտնաբերմամբ։
    📃 Ընկերության թիմի ուսումնասիրության արդյունքները հրապարակվել են Scientific Reports ամսագրում։

  • Հակավիրուսային դեղամիջոցների թեկնածուներ փնտրելիս թիրախի ճիշտ կառուցվածքի ընտրու…

    Հակավիրուսային դեղամիջոցների թեկնածուներ փնտրելիս թիրախի ճիշտ կառուցվածքի ընտրությունը կարևոր է․ Denovo Sciences-ի թիմը նոր բացահայտում ունի
    🦠 Կորոնավիրուսային հիվանդություն առաջացնող SARS-CoV-2 վիրուսի թիրախների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ այդ թիրախների որոշ կառուցվածքներ տարբերություններ ունեն։
    💊 Դեղամիջոցների հայտնաբերման նախնական փուլում, երբ համակարգչային ծրագրերի օգնությամբ դեղամիջոցների թեկնածու քիմիական միացություններ են ընտրվում, այդ տարբերությունները կարող են հանգեցնել սխալ հաշվարկների։
    📌 Այս ուսումնասիրությունն իրականացրել է Denovo Sciences հայկական ընկերությունը, որը զբաղվում է մեքենայական ուսուցման կիրառությամբ դեղամիջոցների թեկնածու քիմիական միացությունների հայտնաբերմամբ։
    📃 Ընկերության թիմի ուսումնասիրության արդյունքները հրապարակվել են Scientific Reports ամսագրում։

  • Քննչական կոմիտեից հայտնել են, որ ՀՀ-ում Արցախի մշտական ներկայացուցչության բակից…

    ⚖️ Քննչական կոմիտեից հայտնել են, որ ՀՀ-ում Արցախի մշտական ներկայացուցչության բակից մեքենան առգրավվել է դեռևս 2024 թ․ փետրվարին թմրամիջոցներ իրացնելու, թմրամիջոցների ապօրինի շրջանառության հատկանիշներով կոմիտեում հարուցված և ներկայումս քննվող քրեական վարույթի շրջանակներում քննության համար էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու, համապատասխան քննչական գործողություններ կատարելու նպատակով։
    🗣 Այս մասին «Լուրերին» հայտնում է Քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը՝ նշելով, որ ավտոմեքենան կնքվել էր օրեր առաջ, այսօր իրականացվել է այն հատուկ պահպանվող տարածք տեղափոխելն ապահովելու գործընթաց։

  • Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Պաղեստինի պետությունը. ՀՀ ԱԳՆ «Գազայում…

    🇦🇲🇵🇸 Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Պաղեստինի պետությունը. ՀՀ ԱԳՆ 🔸 «Գազայում տիրող աղետալի հումանիտար իրավիճակը և շարունակվող ռազմական հակամարտությունն այսօր միջազգային քաղաքական օրակարգի՝ կարգավորում պահանջող առաջնային խնդիրներից մեկն է: ՀՀ-ն կտրականապես…

  • Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը այսօր Կիրանցում հայտնել է, որ երեկ հանդիպել է Ս…

    📌 Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը այսօր Կիրանցում հայտնել է, որ երեկ հանդիպել է Սուրեն Պետրոսյանի հետ, և երկար խոսել են։ Նրա խոսքով՝ շարժումը մարելու վերաբերյալ Սուրեն Պետրոսյանի ձևակերպումն այլ է եղել։
    🔸 Հիշեցնենք, որ Tert.am-ը հայտնել էր, որ Սուրեն Պետրոսյանը իրենց հետ զրույցում նշել է․ «Ես հասկանում եմ, որ երբ Շարժումը մարում է, կամ անհաջողության է գնում այդ ժամանակ մեղավորներ, նաև հակահերոսներ են պետք, հասկանում եմ, որ բոլորն այդ փնտրտուքի մեջ են, ուստի ես վաղը ասուլիս եմ հրավիրելու և մանրամասն բոլոր հարցերին պատասխանեմ»։
    🎤 Նշենք նաև, որ այսօր՝ ասուլիսի օրը, Պետրոսյանը հայտարարեց, որ ասուլիսը չեղարկվում է տեխնիկական պատճառով։

  • Հատուկջոկատայինները կոտրել են ՀՀ-ում Արցախի ներկայացուցչության դարպասը, հատուկ …

    🚔 Հատուկջոկատայինները կոտրել են ՀՀ-ում Արցախի ներկայացուցչության դարպասը, հատուկ տեխնիկա ներս բերելով առգրավել Արցախի նախագահին պատկանող ծառայողական մեքենան, որը կապարակնքել էին հունիսի 7-ին։
    Լրագրողների հարցին ի պատասխան, Քննչական կոմիտեի պաշտոնյա Գրիգոր Հովհաննիսյանը նշեց, որ համապատասխան քննչական գործողություններ իրականացնելու նպատակով են առգրավում մեքենան։ Նա նշեց, որ չի կարող մեկնաբանել, թե ինչ գործի շրջանակում են իրականացվում գործողությունները, քանի որ նախաքննական գաղտնիք է։ Նրա խոսքով՝ իրենց գործողություններն ամբողջովին իրավաչափ են։
    🗣 Փաստաբան Ռոման Երիցյանը հայտնեց, որ մեքենան առգրավելու ու հատուկ միջոց կիրառելու որոշումներ ցույց չեն տվել։ Նա նշեց, որ ինքն առաջարկել է սպասել 7 րոպե, որ գա, ապա որոշմանը ծանոթանալուց հետո միջնորդել, որ սովորական ճանապարհով բացեն դարպասները, սակայն իրավապահները չեն սպասել։

  • Լյովա Սարգսյանի հետ փոխկապակցված անձից կբռնագանձվի Վահագնի թաղամասում գտնվող առ…

    ⚖️ Լյովա Սարգսյանի հետ փոխկապակցված անձից կբռնագանձվի Վահագնի թաղամասում գտնվող առանձնատուն, շարժական գույքեր, ավելի քան 17 մլն դրամ, բաժնեմասեր․ ԲԴԽ
    📌 «Պոլի-Տրանսպորտ» ՍՊԸ տնօրեն Գևորգ Վարդանյանից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել Երևանի Վահագնի թաղամասի բնակելի առանձնատունն ամբողջությամբ, 2 հատ «KAMAZ» մակնիշի տրանսպորտային միջոցներ, «Լավիթա Ֆարմ» ընկերությունից Գևորգ Վարդանյանին պատկանող 25 տոկոս և «Պոլի-Տրանսպորտ» ընկերությունից վերջինիս պատկանող 20,3 տոկոս բաժնեմասերը, «Պոլի-Տրանսպորտ» ՍՊ ընկերությության նկատմամբ ավելի քան 10 մլն դրամի պահանջի իրավունքը և ավելի քան 17 մլն դրամ անձի օրինական եկամուտներով չհիմնավորվող դրամական միջոցներ։

  • Այս պահին ԱԺ-ում լսումներ են՝ ՀՀ-ի՝ ԵՄ-ին անդամակցության հայտ ներկայացնելու հար…

    🇦🇲🇪🇺 Այս պահին ԱԺ-ում լսումներ են՝ ՀՀ-ի՝ ԵՄ-ին անդամակցության հայտ ներկայացնելու հարցը հանրաքվեի դնելու մասին։
    ❗️ Արման Բաբաջանյանը իր ելույթի վերջում քաղաքական ակցիա իրականացրեց և ԱԺ ամբիոնից կախեց ԵՄ դրոշը, ապա վրան կալոշ դրեց՝ նշելով, որ այն խորհրդանշում է «փողոցների վերջին օրերի հետադիմական, նաև արտաքին քաղաքական այն խայտառակությունը, որը մեզ ուզում է տանել դեպի մահ, դեպի կործանում»։ Լսումների մասնակիցներից մեկը հետո կալոշը հեռացրեց դրոշի վրայից։
    💬 Նիստը վարող ՔՊ պատգամավոր Արման Եղոյանը նշեց, որ դրոշի հետ խնդիր չունեն, բայց քննարկումը պետք է լինի բովանդակային։ Նա ասաց, որ ՀՀ ԱԺ-ում պետք է լինի ՀՀ դրոշը։ Ի պատասխան՝ դահլիճից հայտարարություն հնչեց, որ փողոցում ՌԴ դրոշներ են կախված, ինչին արձագանքելով՝ Եղոյանն ասաց, որ սա փողոց չէ, ՀՀ խորհրդարանն է։