Category: Infocom

  • Ադրբեջանական կողմը հայկական կողմին է փոխանցել ենթադրաբար 2022թ. սեպտեմբերյան եր…

    ‼️ Ադրբեջանական կողմը հայկական կողմին է փոխանցել ենթադրաբար 2022թ. սեպտեմբերյան երկօրյա մարտական գործողությունների ժամանակ զոհված 2 հայ զինծառայողների դիակ-մասունքներ։
    [ՀՀ ԱԱԾ]

  • Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Պաղեստինի պետությունը. ՀՀ ԱԳՆ «Գազայում տ…

    🇦🇲🇵🇸 Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Պաղեստինի պետությունը. ՀՀ ԱԳՆ

    🔸 «Գազայում տիրող աղետալի հումանիտար իրավիճակը և շարունակվող ռազմական հակամարտությունն այսօր միջազգային քաղաքական օրակարգի՝ կարգավորում պահանջող առաջնային խնդիրներից մեկն է: ՀՀ-ն կտրականապես մերժում է զինված հակամարտության ընթացքում քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորումը, քաղաքացիական բնակչության դեմ բռնությունները և քաղաքացիական անձանց պատանդառումն ու գերեվարումը և միանում է առանց նախապայմանների նրանց ազատ արձակման միջազգային հանրության պահանջներին:
    🔸 ՀՀ-ն միացել է ՄԱԿ ԳԱ բանաձևերին, որոնք կոչ են անում անհապաղ հրադադար հաստատել Գազայում: Ավելին, ՀՀ-ն անկեղծորեն շահագրգռված է Մերձավոր Արևելքում խաղաղության և կայունության հաստատմամբ, հրեա և պաղեստինցի ժողովուրդների միջև տևական հաշտության կայացմամբ: Միջազգային տարբեր հարթակներում մենք մշտապես հանդես ենք եկել պաղեստինյան հարցի խաղաղ և համապարփակ կարգավորման օգտին և պաշտպանում ենք իսրայելա-պաղեստինյան հակամարտության լուծման՝ «երկու պետություն» սկզբունքը: Համոզված ենք, որ դա միակ ճանապարհն է երաշխավորելու, որ պաղեստինցիներն ու իսրայելցիները կարող են իրականացնել իրենց օրինական ձգտումները»,- հայտարարել են ՀՀ ԱԳՆ-ում։

  • «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը և աջակիցները մեկնու…

    🔸 «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը և աջակիցները մեկնում են Կիրանց։

    🗣 «Ավտոերթ չկա, ես ցանակացա գնալ, ժողովրդին հանդիպել, հասկանալ բուն իրավիճակը։ Միևնույն ժամանակ փորձենք տեսնել, թե այդ ցանկապատ ասվածը՝ ցանկապատ էր, սահմանագիծ էր, թե փշալար էր, որտեղ է գտնվում։ Մինչև այսօր այն տեսանյութերով ու լուսանկարներով չկա, գնանք ու տեսնենք, թե որտեղ է գտնվում։ Մեր աչքով տեսնենք, համոզվենք։ Ամեն դեպքում, ասել էր՝ Ոսկեպարում է»,- ասաց Բագրատ Սրբազանը։ |tert.am|

  • ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհ…

    🇺🇸🇦🇿 ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ 🇦🇲 Բլինքենը շեշտել է խաղաղության համաձայնագրի ուղղությամբ Հայաստանի և Ադրբեջանի շարունակական առաջընթացը և ընդգծել համաձայնագրի անհապաղ կնքման կարևորությունը՝…

  • Արարատ Միրզոյանը Վիլնյուսում հանդիպել է Սվետլանա Տիխանովսկայայի հետ: Վերջինս, հ…

    🤝 Արարատ Միրզոյանը Վիլնյուսում հանդիպել է Սվետլանա Տիխանովսկայայի հետ: Վերջինս, հիշեցնենք, Բելառուսի նախագահի թեկնածու էր 2020թ․ ընտրություններում։
    [ՀՀ ԱԳՆ]

  • Արարատ Միրզոյանը Վիլնյուսում հանդիպել է Սվետլանա Տիխանովսկայայի հետ: Վերջինս, հ…

    🤝 Արարատ Միրզոյանը Վիլնյուսում հանդիպել է Սվետլանա Տիխանովսկայայի հետ: Վերջինս, հիշեցնենք, Բելառուսի նախագահի թեկնածու էր 2020թ․ ընտրություններում։
    [ՀՀ ԱԳՆ]

  • ԵՄ-ն շարունակում է աջակցել բոլոր չլուծված հարցերի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի մ…

    🗣 ԵՄ-ն շարունակում է աջակցել բոլոր չլուծված հարցերի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերին: Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղից ձերբակալվածների վիճակին, ԵՄ-ն Ադրբեջանին կոչ է անում պահպանել պատշաճ իրավական ընթացակարգը, ձերբակալվածների պաշտպանության հիմնական սկզբունքները և ապահովել թափանցիկություն:
    🔸 ԵՄ-ն համոզված է, որ վստահության ամրապնդման միջոցները, ներառյալ Ադրբեջանում պահվող հայ կալանավորների ազատ արձակումն ու հայրենադարձությունը, կարող են օգուտ բերել ընդհանուր խաղաղ գործընթացին և ճանապարհ հարթել կողմերի միջև վստահության ամրապնդման համար։ Բացի դրանից՝ ԵՄ-ն շարունակում է Ադրբեջանին կոչ անել ապահովել Ղարաբաղի հայերի իրավունքները, ներառյալ նրանց՝ առանց ահաբեկման և խտրականության, իրենց տները վերադառնալու իրավունքի իրացումը:
    [ԵՄ արտաքին գործերի և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորել] |1lurer.am|

  • Մոսկվայում փոթորկի հետևանքով առնվազն երկու մարդ է զոհվել, ևս 10-ը վնասվածքներ ե…

    🇷🇺 Մոսկվայում փոթորկի հետևանքով առնվազն երկու մարդ է զոհվել, ևս 10-ը վնասվածքներ են ստացել։
    🔸 Իշխանությունները բնակիչներին կոչ են արել մնալ տներում, դուրս չգալ փողոց։ Ռուսաստանի մայրաքաղաքում հայտարարվել է վտանգի ամենաբարձր՝ «նարնջագույն» մակարդակ։ |azatutyun.am|

  • Մենք ուրախ ենք օգնելու այն դժվարին, բայց կարևոր քայլերին, որոնք Հայաստանն անու…

    🇦🇲🇱🇹🇪🇺 Մենք ուրախ ենք օգնելու այն դժվարին, բայց կարևոր քայլերին, որոնք Հայաստանն անում է դեպի Եվրոպա գնալու ուղղությամբ․ Լիտվայի ԱԳ նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիս
    🗣 Այս մասին նա գրել է «X»-ի իր միկրոբլոգում՝ նշելով, որ Արարատ Միրզոյանի հետ ունեցած հանդիպմանը հավաստիացրել է վերջինիս, որ Լիտվան Հայաստանի հետ կկիսվի դեպի Եվրոպա գնալու իր փորձով և կաջակցի Երևանին այդ ամբողջ ճանապարհին։ |armenpress.am|

  • Արարատ Միրզոյանը Լիտվայի ԱԳ նախարարի հետ ասուլիսում հայտարարել է, թե Երևանը շատ…

    🇦🇲🇦🇿 Արարատ Միրզոյանը Լիտվայի ԱԳ նախարարի հետ ասուլիսում հայտարարել է, թե Երևանը շատ կառուցողական առաջարկներ է ուղարկել Բաքվին, սակայն դեռ պատասխան չի ստացել:
    🗣 «Ավելին, Ադրբեջանը առաջ է քաշում նոր թեմաներ, որոնք առնվազն հարցեր են առաջացնում՝ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու հարցում անկեղծության վերաբերյալ», – ասել է Միրզոյանը։|azatutyun.am|