Category: Infocom

  • Հունիսի 20-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Վիլնյուս…

    📢 Հունիսի 20-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Վիլնյուսում։ 🤝 Կայանալու են նախարար Միրզոյանի հանդիպումները Լիտվայի բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ ԱԳ նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսի հետ: 🔸Նախարարների հանդիպմանը կհաջորդի…

  • Սաուդյան Արաբիայում հաջի ժամանակ մահացած ուխտավորների թիվը գերազանցել է հազարը․…

    🧕 Սաուդյան Արաբիայում հաջի ժամանակ մահացած ուխտավորների թիվը գերազանցել է հազարը․ AFP

    🗣 Հաղորդվում է, որ մահվան դեպքերի մեծ մասի պատճառն արտակարգ շոգն է։ Ավելի վաղ հաղորդվել էր 600 ուխտավորի մահվան մասին։ Հաջի ժամանակ Մեքքայում օդի ջերմաստիճանն այս տարի հասել է ըստ Ցելսիուսի սանդղակի գրեթե 52 աստիճանի:
    🔸 Ըստ արաբ դիվանագետի՝ Եգիպտոսից ընդհանուր 658 մահացածներից 630-ը չգրանցված են․ չունեն մասնակցության պաշտոնական թույլտվություն: Հաջը ուխտագնացություն է դեպի Սաուդյան Արաբիա՝ Մեքքայի սուրբ վայրեր, որոնք կապված են Մուհամեդ մարգարեի կյանքի հետ:

  • Կառավարությունը որոշել է կանոնակարգել ինքնագլորներով երթևեկությունը։ Համապատասխ…

    Կառավարությունը որոշել է կանոնակարգել ինքնագլորներով երթևեկությունը։ Համապատասխան օրենսդրական նախաձեռնությունը հավանության արժանացավ գործադիրի այսօրվա նիստում և ուղարկվեց խորհրդարան՝ քննարկման։
    📌 Առաջարկվում է ինքնագլորներով տեղաշարժումը թույլատրել հեծանվային կամ հեծանվահետիոտնային արահետներով կամ հեծանվորդների համար գոտիով, մայթով կամ հետիոտնային արահետով, իսկ եթե բացակայում են հեծանվային և հեծանվահետիոտնային արահետները, հեծանվորդների համար գոտին կամ դրանցով երթևեկելն անհնար է, ապա կողնակով,
    📌 տեղաշարժման միջոցի արագությունը չպետք է գերազանցի 20 կմ/ժ-ը։
    💰 Անհատական տեղաշարժման միջոցների երթևեկությանը ներկայացվող պահանջները խախտելու, ինչպես նաև ապրանքների առաքում իրականացնող հեծանիվը կամ մոպեդը առանց սաղավարտի կամ չկոճկված սաղավարտով վարելու համար կնախատեսվեն տուգանքներ։ |civilnet.am|

  • Արարատ Միրզոյանը չի մասնակցի հունիսի 21-ին Ղազախստանի մայրաքաղաք Ալմաթիում կայան…

    ❗️Արարատ Միրզոյանը չի մասնակցի հունիսի 21-ին Ղազախստանի մայրաքաղաք Ալմաթիում կայանալիք ՀԱՊԿ անդամ երկրների արտաքին գործերի գերատեսչությունների ղեկավարների խորհրդի նիստին:

    🗣 «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան այդ մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը:

  • ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակներու…

    🇦🇲🇫🇷 ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակներում աշխատանքային ճաշ է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի դիվանագիտական խորհրդական Բերտրան Բուխվալտերի և ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահ Բրիս Ռոքֆոյի հետ:
    🤝 Կողմերը քննարկել են Հայաստան-Ֆրանսիա երկկողմ բազմոլորտ հարաբերությունների զարգացման ընթացքին վերաբերող օրակարգային հարցեր: Անդրադարձ է կատարվել ինչպես երկկողմ Հայաստան-Ֆրանսիա, այնպես էլ բազմակողմ հարթակներում համագործակցության հեռանկարներին:
    [ԱԽ գրասենյակ]

  • #ԳիտարբուքԱրդեն հանդիպում ենք «NewTone Park»-ում Այս երկուշաթբի զրուցելու ենք Ե…

    #Գիտարբուք
    Արդեն հանդիպում ենք «NewTone Park»-ում 🥳 Այս երկուշաթբի զրուցելու ենք Երևանի վերնիսաժների, Հայաստանի և Վրաստանի հնոտիների բազարների, հանրային տարածքներում քաղաքացիական ու քաղաքական շարժումների մասին։
    Պատմական գիտությունների թեկնածու, մշակութաբան, մշակութային մարդաբան Համլետ Մելքումյանը հունիսի 24-ին կխոսի հետևյալ թեմաներով՝
    – փողոցային առևտուր, ինքնաբու՞խ շուկաներ. ինչպե՞ս անկախության շրջանում ձևավորվեցին ճգնաժամերին դիմակայելու և հաղթահարելու ոչ ֆորմալ փորձառությունները,
    – հետճգնաժամային Հայաստանի և Վրաստանի հուշանվերային և հնոտիների բազարներում առևտրի կենսունակության և արդիականացման օրինաչափությունները՝ շրջափակումներից և lockdown-ներից հետո,
    – հանրային տարածքի քաղաքական ներուժը։
    Երկուշաբթի՝ հունիսի 24-ին՝ ժամը 20:00-ին, սպասում ենք ձեզ «NewTone Park»-ում։ Մուտքն անվճար է, բայց նախապես ամրագրումով։

    Համլետ Մելքումյան․ Չընտրված մասնագիտությունից՝ մշակութաբանության ուղղությամբ գիտությունների թեկնածու

    #infocom #ինֆոքոմ
    Գիտարբուքի հաջորդ հյուրը Պատմական գիտությունների թեկնածու, մշակութաբան, մշակութային մարդաբան Համլետ Մելքումյանն է։ Այս տեսանյությում նա պատմում է համալսարանում ոչ իր կամքով մշակութաբանության բաժնում սովորելու, մասնագիտության նկատմամբ հետաքրքրության…

  • ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը Ֆրանսիա այ…

    🇦🇲🇱🇺 ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը Ֆրանսիա այցից հետո աշխատանքային այցով մեկնել է Լյուքսեմբուրգ: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։

  • Հայաստան-Ֆրանսիա ռազմատեխնիկական համագործակցության վերաբերյալ պաշտոնական Բաքվի …

    🇦🇲🇫🇷🇦🇿 Հայաստան-Ֆրանսիա ռազմատեխնիկական համագործակցության վերաբերյալ պաշտոնական Բաքվի արձագանքը տարակուսանքի տեղիք է տալիս: Մարտունակ և ժամանակակից զինտեխնիկայով սպառազինված բանակ ունենալը ցանկացած երկրի ինքնիշխան իրավունքն է: ❗️Ամեն առիթով տարածաշրջանային…

  • Նիկոլ Փաշինյանը «իԳործ» ծրագրի մասնակիցների հետ հանդիպմանը նշել է, որ «այսօր Հա…

    🤝 Նիկոլ Փաշինյանը «իԳործ» ծրագրի մասնակիցների հետ հանդիպմանը նշել է, որ «այսօր Հայաստանում տեղի են ունենում խորքային փոփոխություններ, որոնք առաջին հերթին սոցիալ-հոգեբանական նշանակություն ունեն»:
    🗣 «Դրանք մտածողության փոփոխություններ են, և կարծում եմ, որ այդ փոփոխություններն անխուսափելիորեն տեղի են ունենում և տեղի են ունենալու նաև սփյուռքում: Եվ շատ կարևոր է, որ մենք այս փոփոխվող մտածողությունը ճիշտ քարտեզագրենք: Դրա արդյունքում պիտի անխուսափելիորեն արձանագրենք, որ դրա կենտրոնում հայոց պետականությունն է` Հայաստանի Հանրապետությունը»,- նշել է վարչապետը:

  • Զախարովայի կարծիքով՝ «Փարիզը հրահրում է զինված առճակատման հերթական փուլը Հարավա…

    🇷🇺 Զախարովայի կարծիքով՝ «Փարիզը հրահրում է զինված առճակատման հերթական փուլը Հարավային Կովկասում»։ Այս մասին նա ասել է՝ մեկնաբանելով Ֆրանսիայում CAESAR հրետանային համակարգի ձեռքբերման պայմանագրի ստորագրումը։
    🗣 ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի խոսքով՝ Ֆրանսիան չի առաջնորդվում Հայաստանի շահերով, այլ միայն «ձգտում է օգտագործել երկրների ներսում առկա տարաձայնությունները՝ որպես սեփական իրադրային նպատակներին հասնելու գործիք»։