Category: Infocom

  • Հնդկաստանը Իրանից իր 110 քաղաքացիների է տարհանել՝ Հայաստանի տարածքով։  Ավելի վա…

    🇦🇲🇮🇷🇮🇳 Հնդկաստանը Իրանից իր 110 քաղաքացիների է տարհանել՝ Հայաստանի տարածքով։ 
    📌 Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ խոսնակը տեղեկացրել էր, որ Հայաստանի արտաքին գործերի նախարարն ու Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը քննարկել են Իրանից Հայաստանի տարածքով հնդիկ ուսանողների տարհանման հարցը՝ շեշտելով, որ Հայաստանն այդ հարցում աջակցություն է ցուցաբերել Հնդկաստանին։ 
    [ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ] |armenpress.am|

  • Երևանի քաղաքապետարանը նախատեսում է օգոստոսի 1-ից դադարեցնել տրանսպորտում թղթայի…

    🚍 Երևանի քաղաքապետարանը նախատեսում է օգոստոսի 1-ից դադարեցնել տրանսպորտում թղթային տոմսերի կիրառումը:
    🗣 «Թղթային տարբերակով QR կոդերի վերացումը պետք է ապահովել այս ամառվա ընթացքում։ Հետևաբար՝ Telcell-ի մեր գործընկերների հետ հասկացեք, թե որ ամսվանից սկսած։ Ամենայն հավանականությամբ՝ օգոստոսի 1-ից թղթային տարբերակով այլևս չպետք է գործի»,- Երևանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ այս մասին հայտարարել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ |armenpress.am|

  • Հունիսի 16-ին՝ ժամը 11:00-ից մինչև 12:20-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Աջա…

    🔊 Հունիսի 16-ին՝ ժամը 11:00-ից մինչև 12:20-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Աջափնյակ վարչական շրջանի Մարգարյան, Ալիխանյան եղբայրներ, Վշտունի, Աբելյան փողոցների և Հաղթանակ 1-ին թաղամասի մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։
    📌 Խնդրում ենք չանհանգստանալ։
    [ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյան]

  • Թեհրանի արեւմտյան կողմում Իսրայելի հրթիռակոծության հետեւանքով նավթային պահեստնե…

    🔥 Թեհրանի արեւմտյան կողմում Իսրայելի հրթիռակոծության հետեւանքով նավթային պահեստներից մեկում հրդեհ է բռնկվել։ Թեհրանի հարավում վառելիքի մեկ այլ պահեստ է վնասվել։ Տեսանյութը՝ իրանական Tasnim-ից / Թեհրանի արեւմուտքում վառելիքի պահեստում բռնկված հրդեհը

  • ԱՄՆ-ի հետ միջուկային բանակցությունները «անիմաստ» են Իսրայելի ագրեսիայից հետո․ Իր…

    ❗️ԱՄՆ-ի հետ միջուկային բանակցությունները «անիմաստ» են Իսրայելի ագրեսիայից հետո․ Իրանի ԱԳՆ խոսնակ
    🗣 «Մյուս կողմը (խմբ․ — ԱՄՆ-ն) գործել է այնպես, որ երկխոսությունն անիմաստ է դարձնում: Դուք չեք կարող պնդել, որ բանակցություններ եք վարում և միևնույն ժամանակ բաժանել աշխատանքը՝ թույլ տալով Իսրայելին թիրախավորել Իրանի տարածքը», – հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային՝ անդրադառնալով միջուկային բանակցություններին։
    🔸 Նա ասել է, որ իսրայելական ռեժիմին «հաջողվել է ազդել» դիվանագիտական ​​գործընթացի վրա, և Իսրայելի հարձակումը չէր լինի առանց Վաշինգտոնի թույլտվության։ |factor.am|

  • Երևանն այս պահին չունի տեղեկություն, որ Ադրբեջանը կարող է օգտվել Իրանի շուրջ ստ…

    🗣 Երևանն այս պահին չունի տեղեկություն, որ Ադրբեջանը կարող է օգտվել Իրանի շուրջ ստեղծված իրավիճակից և հարձակվել Հայաստանի վրա:
    📌 Այս մասին ասել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:
    Պատասխանելով հարցին, թե տեղաշարժեր չկա՞ն սահմաններին, Գրիգորյանն արձագանքել է․ «Մենք նման ինֆորմացիայի չենք տիրապետում: Ես չէի շտապել գնահատական տալ այս էսկալացիային, եկեք սպասենք, հասկանանք, թե ինչ զարգացումներ կլինեն, այնուհետև, կարծում եմ, որ որոշակի ժամանակ է պետք՝ գնահատելու, թե այս հարձակումը ինչպիսի ազդեցություն կունենա տարածաշրջանային անվտանգության վրա»: |azatutyun.am|

  • Ռուսաստանը մտահոգված է և դատապարտում է Իսրայելի և Իրանի միջև լարվածության կտրու…

    🇷🇺 Ռուսաստանը մտահոգված է և դատապարտում է Իսրայելի և Իրանի միջև լարվածության կտրուկ սրումը։
    🗣 Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ նշելով, որ ՌԴ ԱԳՆ-ն նախագահի հանձնարարությամբ շուտով հանդես կգա մանրամասն հայտարարությամբ: |ria.ru|

  • Ռուսաստանը մտահոգված է և դատապարտում է Իսրայելի և Իրանի միջև լարվածության կտրու…

    🇷🇺 Ռուսաստանը մտահոգված է և դատապարտում է Իսրայելի և Իրանի միջև լարվածության կտրուկ սրումը։
    🗣 Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ նշելով, որ ՌԴ ԱԳՆ-ն նախագահի հանձնարարությամբ շուտով հանդես կգա մանրամասն հայտարարությամբ: |ria.ru|

  • Ճամբարակում պայթյունի զոհերի թիվը հասել է 4-ի․ հայտնաբերվել է տղամարդու դի։…

    Ճամբարակում պայթյունի զոհերի թիվը հասել է 4-ի․ հայտնաբերվել է տղամարդու դի։

  • Գիշերը հարյուրավոր քաղաքացիներ հավաքվել էին Զվարթնոց օդանավակայանում՝ դիմավորել…

    👥 Գիշերը հարյուրավոր քաղաքացիներ հավաքվել էին Զվարթնոց օդանավակայանում՝ դիմավորելու և իրենց աջակցությունը հայտնելու Երևան վերադարձող Ամենայն Հայոց Կաթողիկոսին:
    💬 Վերջինս լրագրողների հետ զրույցում չի արձագանքել Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին՝ նշելով, որ Գերագույն հոգևոր խորհրդի հայտարարության մեջ ամեն բան գրված է:
    🗣 «Վերջին օրերին վարչապետի կողմից հնչեցված արտահայտությունները համընդհանուր վրդովմունք են առաջ բերել մեր ժողովրդի զավակների մոտ։ Հավատում ենք, որ Աստծո ողորմությամբ և օգնությամբ, ձեզ հետ միասին խոհեմորեն, առանց ավելորդ հուզականության, ընդվզումների, պիտի կարողանանք հաղթահարել այս դժվարությունը։ Հավատում ենք, որ միասնական ջանքերով, մեր կարողությունների մեկտեղումով պիտի կարողանանք հաղթահարել մեր կյանքի բոլոր դժվարությունները, կերտել մեր և մեր զավակների վաղվա պայծառ օրը»,- ասել է կաթողիկոսը։

    Լուսանկարները՝ «Սպուտնիկ Արմենիա»-ի