Category: Infocom

  • 4 մարդ զոհվել է, ևս տասը վիրավորվել են Բեյրութի կենտրոնում գտնվող «Ռամադա» հյու…

    ❗️🇱🇧 4 մարդ զոհվել է, ևս տասը վիրավորվել են Բեյրութի կենտրոնում գտնվող «Ռամադա» հյուրանոցի վրա Իսրայելի հարվածի հետևանքով, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով Լիբանանի առողջապահության նախարարությանը։

    🔸 Իսրայելի զինվորականները մարտի 8-ի վաղ առավոտյան հարված են հասցրել հյուրանոցի սենյակներից մեկին։ Գործակալությունը նշում է, որ սա առաջին իսրայելական հարվածն է Բեյրութի կենտրոնին այն պահից ի վեր, երբ անցյալ շաբաթ վերսկսվել են մարտական գործողությունները Իսրայելի և Հեզբոլլահի միջև։
    🇮🇱 Իսրայելի պաշտպանության ուժերը հայտնել է, որ իրականացրել է ճշգրիտ հարված Բեյրութում գործող «Քուդս» ուժերի լիբանանյան կորպուսի առանցքային հրամանատարների դեմ։ Ըստ Իսրայելի հայտարարության՝ նրանք զբաղվում էին Իսրայելի դեմ հարձակումների պլանավորմամբ։ Իսրայելական զինվորականների պնդմամբ՝ հարվածից առաջ ձեռնարկվել են միջոցներ «քաղաքացիական բնակչությանը հասցվող վնասը նվազագույնի հասցնելու համար»։ |factor.am|

  • Այն քաղաքացիներին, ում ՀՀ վերադարձի / տարանցիկ չվերթները չեղարկվել էին Մերձավոր…

    Այն քաղաքացիներին, ում ՀՀ վերադարձի / տարանցիկ չվերթները չեղարկվել էին Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունների հետևանքով, և ովքեր նոր տոմսեր են ձեռք բերել ՀՀ վերադառնալու համար, ՀՀ կառավարությունը կտրամադրի մինչև 250 հազար դրամ փոխհատուցում յուրաքանչյուր անձի համար։
    📌 Քաղաքացու կողմից ավելի պակաս արժեքով նոր տոմսի ձեռքբերման պարագայում փոխատուցումը կտրամադրվի վճարված գումարի չափով:
    🔸 Փոխհատուցման տրամադրման մեխանիզմը և հավելյալ մանրամասները կսահմանվեն առաջիկա օրերին։
    [ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյան]

  • ԱԱԾ շենքի դարպասների ուղղությամբ այրվող առարկա նետելու դեպքի առթիվ նախաձեռնվել …

    ԱԱԾ շենքի դարպասների ուղղությամբ այրվող առարկա նետելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՔՕ գույքը ոչնչացնելը կամ վնասելը, որը կատարվել է հրկիզման, պայթյունի կամ հանրավտանգ այլ եղանակով, խուլիգանության, ահաբեկչության հոդվածներով: [ՔԿ խոսնակ Կիմա Ավդալյան] |factor.am|
    Համացանցում տարածվել է տեսանյութ, որտեղ երեւում է, որ մի տղամարդ դյուրավառ տարա է նետել ՀՀ ազգային անվտանգության ծառայության շենքի ուղղությամբ։ 📌 ՀՀ ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը «Հետքին» հայտնել է, որ հանցագործություն կատարելու կասկածանքով մեկ…

  • Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ երկրի ժամանակավոր ղեկավար խորհ…

    🇮🇷 Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ երկրի ժամանակավոր ղեկավար խորհուրդը հաստատել է հարևան երկրների դեմ հարձակումների դադարեցումը, եթե այդ երկրներից Իրանի դեմ հարձակում չլինի, հայտնում է Reuters-ը։
    🔸 Հայտարարությունը հնչել է այն ժամանակ, երբ Իրանը շարունակում է հարձակումներ իրականացնել տարածաշրջանում՝ ի պատասխան ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իսլամական Հանրապետության վրա հարվածների։ |azatutyun.am|

  • Վիետնամում ՀՀ դեսպանության հետ այս պահին կապ է հաստատել ՀՀ 12 քաղաքացի։ 4-ը մար…

    🇻🇳🇦🇲 Վիետնամում ՀՀ դեսպանության հետ այս պահին կապ է հաստատել ՀՀ 12 քաղաքացի։
    🔸 4-ը մարտի 7-ին կմեկնի Հոշիմին-Գուանճոու-Ալմաթի-Թբիլիսի թռիչքով, այնուհետ Թբիլիսիից մեքենաներով կվերադառնա Երևան։
    🔸 7-ը մարտի 9-ին վերադառնալու է Հայաստան Հոշիմին֊Ուրումչի֊Երևան երթուղիով։
    📌 Եւս մեկ քաղաքացի սպասում է Բահրեյն վերադառնալուն:
    [ՀՀ ԱԳՆ խոսնակ]

  • Ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր Կատարում ՀՀ դեսպանության հետ կապ է հ…

    🇶🇦🇦🇲 Ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր Կատարում ՀՀ դեսպանության հետ կապ է հաստատել Կատարի տարածքում տարանցիկ գտնվող ՀՀ 41 քաղաքացի, որոնց հետ կապը կրում է մշտական բնույթ։
    📌 Նրանցից 38-ի համար, ովքեր ճամփորդելիս են եղել «Qatar Airways»-ի միջոցով, ավիաընկերության կողմից ապահովվել են կեցության, սնունդի բոլոր պայմանները։
    🔸 Քաղաքացիներից երկուսը դեղորայքի կարիք են ունեցել. համապատասխան աջակցությունը ցուցաբերվել է Դոհայում ՀՀ դեսպանության կողմից։
    🔸 Կատարի տարածքում է գտնվում ևս 3 քաղաքացի, որոնց պարագայում ևս դիտարկվում են վերադարձի հնարավոր տարբերակներ։
    ✈️ «Qatar Airways» ընկերության մարտի 9-ի չվացուցակի մեջ այս պահի դրությամբ ներառված է դեպի Երևան չվերթը։
    [ՀՀ ԱԳՆ խոսնակ]

  • Սպասվող Գիտարբուքը «2020 թվականի պատերազմից հետո․ ինչ է պատմում ստրիտ արտը պատեր…

    Սպասվող Գիտարբուքը «2020 թվականի պատերազմից հետո․ ինչ է պատմում ստրիտ արտը պատերազմի մասին և Արցախի կանանց ձայները» թեմայով է։
    Պատմական գիտությունների դոկտոր Նոնա Շահնազարյանն ու Ամալյա Դիլանյանը (Հնագիտության և ազգագրության ինստիտուտ) կներկայացնեն հետևյալ թեմաները՝
    — գրաֆիտի, ստրիտ արտ․ ինչպե՞ս հիշել պատերազմը,
    — արմատախիլ, բայց անկոտրում․ Ղարաբաղից բռնի տեղահանված կանանց պատմությունները։
    Հանդիպում ենք երեքշաբթի՝ մարտի 10-ին՝ ժամը 20։00-ին «Էպոս» ակումբում։ Մուտքն անվճար է, բայց նախապես ամրագրումով։

  • Համացանցում տարածվել է տեսանյութ, որտեղ երեւում է, որ մի տղամարդ դյուրավառ տարա…

    Համացանցում տարածվել է տեսանյութ, որտեղ երեւում է, որ մի տղամարդ դյուրավառ տարա է նետել ՀՀ ազգային անվտանգության ծառայության շենքի ուղղությամբ։
    📌 ՀՀ ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը «Հետքին» հայտնել է, որ հանցագործություն կատարելու կասկածանքով մեկ անձ ձերբակալվել և ներկայացվել է նախաքննական մարմին:

  • Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը պնդում է, որ կանխել է Իրանի Իսլամ…

    🇦🇿🇮🇷 Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը պնդում է, որ կանխել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) կողմից կազմակերպված մի շարք «պլանավորված ահաբեկչական, դիվերսիոն և հետախուզական գործողություններ»։
    ❗️ Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ նպատակակետերից էին «Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարը, Բաքվում Իսրայելի դեսպանատունը», սինագոգը և այլն:
    💬 Նշվում է, որ «ահաբեկչական ծրագրերը» խափանվել են, կան կալանավորներ, այդ թվում՝ Իրանի և Ադրբեջանի քաղաքացիներ: |azatutyun.am|

  • ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ասել է, որ Իրանի ղեկավարությունը «չեզոքացված է» և ինք…

    🇺🇸🇮🇷 ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ասել է, որ Իրանի ղեկավարությունը «չեզոքացված է» և ինքը փնտրում է նոր ղեկավար, որը լավ կվերաբերվի Միացյալ Նահանգներին և Իսրայելին, նույնիսկ եթե այդ առաջնորդը լինի կրոնական և երկիրը չլինի ժողովրդավարական պետություն։
    🗣 «Իրանը այլևս այն երկիրը չէ, ինչ մեկ շաբաթ առաջ էր։ Մեկ շաբաթ առաջ նրանք հզոր էին, իսկ հիմա չեզոքացված են», — ասել է նա CNN-ի հետ հեռախոսային հարցազրույցում։