Category: Infocom

  • Հայաստանի հավաքականը ընկերական խաղում 1։2 հաշվով պարտվեց Սլովենիայի ընտրանուն։…

    Հայաստանի հավաքականը ընկերական խաղում 1։2 հաշվով պարտվեց Սլովենիայի ընտրանուն։

  • Հայաստանը պատասխանել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կ…

    🇦🇲🇦🇿 Հայաստանը պատասխանել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի վերջին առաջարկներին, «Ազատության» հարցմանն ի պատասխան՝ տեղեկացրեց ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։ 📝 Նա նշեց, որ խոսքը պայմանագրի նախագծի շուրջ առաջարկների 8-րդ խմբագրության…

  • ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը ՏԱԱՍ-ի հետ զրույցում ասել է․ «Այսօր Հայա…

    🇦🇲🇷🇺🇦🇿 ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը ՏԱԱՍ-ի հետ զրույցում ասել է․
    🗣 «Այսօր Հայաստանի առջև ծառացած բազմաթիվ ռիսկեր կարող էին մեղմացվել, եթե 2022 թվականին Երևանը համաձայնվեր ՀԱՊԿ-ի միջոցով Ադրբեջանի հետ սահմանին իրավիճակի կայունացմանն ուղղված միջոցառումների փաթեթի իրականացման առաջարկին: Ցավոք, Հայաստանի ղեկավարությունը նախընտրեց հրավիրել ԵՄ առաքելությանը, որն ամենևին էլ չի պաշտպանում պետության սահմանները, այլ «մոնիթորինգի» անվան տակ զբաղված է Ադրբեջանի, Իրանի և Ռուսաստանի դեմ հետախուզական տվյալների հավաքագրմամբ»։

  • Չեմ պատկերացնում անգամ որևէ հետքայլ՝ անկախ Հայաստանում կամ Իրանում այդ պահին գո…

    📌 Չեմ պատկերացնում անգամ որևէ հետքայլ՝ անկախ Հայաստանում կամ Իրանում այդ պահին գործող կառավարությունների կազմից։ Հայաստանը և Իրանը միասին իրականացնում մի շարք տնտեսական և ենթակառուցվածքային խոշոր նախագծեր։
    🇦🇲🇮🇷 Իրանը առաջիններից էր, որ ողջունել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը և այսօր էլ գետնի վրա նրանք ներգրավված են «Խաղաղության խաչմերուկ»-ի կյանքի կոչմանը։ Սա վերաբերվում է Ագարակ-Քաջարան 32 կմ ճանապարհահատվածին, որը կառուցվում է իրանական ընկերությունների կողմից, Մեղրիի անցակետի արդիականացման աշխատանքները նույնպես իրանական ընկերություն է իրականացնում։ Իրանական ընկերությունները ակտիվորեն մասնակցում են նաև ճանապարհաշինարարական այն տենդերներին, որոնք Հայաստանը հաստատում է։
    [ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյան] |armenpress.am|

  • ՀՀ քաղաքացիների համար ԵՄ վիզաների ազատականացման հարցով երկխոսության մեկնարկի ու…

    🇪🇺 ՀՀ քաղաքացիների համար ԵՄ վիզաների ազատականացման հարցով երկխոսության մեկնարկի ուղղությամբ կլինի դրական տեղաշարժ․ ԱԳ փոխնախարար

    🗣 «Կարծում եմ, որ շատ մոտ ապագայում կունենանք դրական նորություն այդ առումով»,- ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ասաց ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը։ |armenpress.am|

  • ՀՀ ԱԳ նախարարության դիմաց բողոքի ակցիայի ընթացքում առերևույթ խուլիգանություն կա…

    ⚖️🪧 ՀՀ ԱԳ նախարարության դիմաց բողոքի ակցիայի ընթացքում առերևույթ խուլիգանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել 5 անձի նկատմամբ․ Քննչական կոմիտե
    🚶 Մասնակիցներից մի քանիսը, փոխլրացնելով միմյանց գործողությունները, իրենց մոտ գտնվող ծխարձակող առարկաները նետել են ոստիկանության ծառայողների ուղղությամբ, նրանցից մեկը ոտքով հարվածներ է հասցրել ոստիկանության աշխատակիցների շարքի ուղղությամբ, որոնք դիպել են ոստիկանության ծառայողներից մեկի ձեռքում գտնվող ոստիկանական վահանին։ Արդյունքում, խախտվել է նշված վայրում գտնվող անձանց անդորրը, և նույն եղանակով խափանվել է հանրային միջոցառումը:

  • Սուրբ Աննա եկեղեցու բակից Բագրատ Սրբազանը հայտարարեց, որ վաղը կմեկնեն Վարդենիս՝…

    🔸 Սուրբ Աննա եկեղեցու բակից Բագրատ Սրբազանը հայտարարեց, որ վաղը կմեկնեն Վարդենիս՝ նշելով, որ առաջիկայում կլինեն նաև Սյունիքում։
    🗣 «Սոթքում ժամը 6-ին հանրահավաք ունենք։ Ուզում եմ՝ Սոթքում լինի, որովհետև սահմանի ակնառու վայրն այդտեղ է»,- ասաց Բագրատ Սրբազանը։

  • Բաքվի և Երևանի միջև խաղաղության համաձայնագիրը վերջ կդնի տարածաշրջանում բազմամյա…

    🇺🇸 Բաքվի և Երևանի միջև խաղաղության համաձայնագիրը վերջ կդնի տարածաշրջանում բազմամյա հակամարտությանը, կվերափոխի Հարավային Կովկասը և արմատապես կփոխի Ադրբեջանի դերը տարածաշրջանում։
    🗣 Այս մասին ասված է ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենի՝ Բաքվի էներգետիկ շաբաթվա մասնակիցներին հղած ուղերձում, որն ընթերցել է ԱՄՆ պետդեպարտամենտի էներգետիկ ռեսուրսների բյուրոյի բազմակողմ էներգետիկ դիվանագիտության գծով ավագ խորհրդական Հարի Քեմիանը։
    💬 «ԱՄՆ-ն պատրաստ է աջակցել այս ձգտմանը։ Մենք պարտավոր ենք ապագա սերունդների առջև՝ ապահովելու, որպեսզի խաղաղությունը և բարգավաճումը մնան մեզ առաջնորդող սկզբունքները»,- ասվում է ուղերձում։ |shantnews.am|

  • Քաղաքացիները Բագրատ Սրբազազանի առաջնորդությամբ քայլերթով հասել են ՄԻՊ գրասենյակ…

    🔸 Քաղաքացիները Բագրատ Սրբազազանի առաջնորդությամբ քայլերթով հասել են ՄԻՊ գրասենյակի դիմաց։
  • Բագրատ Սրբազանը հայտնել է, որ նախկին նախագահներից հանդիպել է միայն Սերժ Սարգսյա…

    🗣 Բագրատ Սրբազանը հայտնել է, որ նախկին նախագահներից հանդիպել է միայն Սերժ Սարգսյանին․ «Մյուսների հետ չեմ հանդիպել, որովհետև առիթ չի եղել, իրենցից էլ ցանկություն չի եկել հանդիպելու»։ |tert.am|