Category: Infocom

  • ԱԺ ՔՊ պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը վայր է դնում պատգամավորական մանդատը: «Անցած …

    ‼️ ԱԺ ՔՊ պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը վայր է դնում պատգամավորական մանդատը:
    💬 «Անցած կիրակի Գյումրիում իմ մասնակցությամբ այսպես ասած միջադեպերը համարում եմ ոչ վայել ՀՀ ԱԺ պատգամավորի վարքին: ԱԺ պատգամավորն իր առաքելությունում պարտավոր է չդրսևորել անհարկի վարքագիծ: Ըստ այդմ՝ բոլորիցդ հրապարակային հայցում եմ ներողություն:
    📌 Միաժամանակ հայտնում եմ, որ այս պահից սկսած՝ ինքնաառաջադրվում եմ որպես ՔՊԿ առաջիկա վարչության ընտրություններում վարչության անդամի թեկնածու, քանզի ինձ համար միանշանակ է, որ մեր կուսակցությունը ունի լրջագույն առողջացման և կերպարանափոխման կարիք»,- գրել է նա:

  • Երեկ՝ մարտի 31-ի առավոտյան ժամը 07:30-ին, Ֆիրդուսի 50 հասցեում բնակվող Թերեզա Ս…

    ‼️ Երեկ՝ մարտի 31-ի առավոտյան ժամը 07:30-ին, Ֆիրդուսի 50 հասցեում բնակվող Թերեզա Սարուխանյանը և Անահիտ Փխրիկյանը արթնացել են իրենց տունը քանդելու ձայներից։ Նրանց այդ մասին նախապես չէին ծանուցել: Ոստիկանությունը կանանց 20 րոպե ժամանակ է տվել տունը դատարկելու և դուրս գալու համար։
    👮 Փաստաբան Դավիթ Ասատրյանը բնակիչների ահազանգով գնացել է դեպքի վայր։ Նրա խոսքով ոստիկանությունը մերժել է փաստաթղթեր ներկայացնելու համար ժամանակ տրամադրելու իր միջնորդությունը։ Դրանք կվկայեին այդ տանը բնակվելու նրանց իրավունքի մասին:
    🗣 Նրանց ասել են, որ իրենք խախտում են հասարակական անվտանգությունը։ Փաստաբանի համար անհասկանալի է, թե ինչպես կարող են բնակիչներն իրենց տներում ապրելով՝ խախտել հասարակական անվտանգությունը, ու դա ինչպես էր դրսևորվում։ |hetq.am|
    🔗 Կարդալ ավելին

  • Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր մարտի 31-ի ժամը 17։00-ից մինչև ապրիլի 1-ի…

    ❗️Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր մարտի 31-ի ժամը 17։00-ից մինչև ապրիլի 1-ի ժամը 04։45-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան և հարավարևելյան հատվածներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։
    [ՀՀ ՊՆ]

  • Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր մարտի 31-ին՝ ժամը 11։10-ի սահմաններում, Հ…

    ❗️Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր մարտի 31-ին՝ ժամը 11։10-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։
    [ՀՀ ՊՆ]

  • Պաշտպանության հանձնաժողովի մեր փորձագիտական խումբը շատ մանրակրկիտ, ամեն ասած բառ…

    ❗️Պաշտպանության հանձնաժողովի մեր փորձագիտական խումբը շատ մանրակրկիտ, ամեն ասած բառ պարզաբանել և ուղարկվել են էն հասցեներով, որտեղ հիմա գերատեսչությունների ղեկավարներն են։ Այս մասին հայտնել է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ…

  • Ադրբեջանում Գերմանիայի դեսպան Ռալֆ Հարլեմանը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ։ Նրան խիստ…

    🇩🇪🇦🇿 Ադրբեջանում Գերմանիայի դեսպան Ռալֆ Հարլեմանը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ։ Նրան խիստ բողոքի նոտա են հայտնել Գերմանիայի նախագահի կողմից Instagram սոցիալական ցանցում Արցախի դրոշի հրապարակման առնչությամբ:
    📌 Նշենք, որ տարածաշրջանային այցով Երևանում գտնվող Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերն իր սոցիալական ցանցերում լուսանկար էր հրապարակել Արցախի դրոշով և անդրադարձել արցախահայության թեմային։|tert.am|

  • Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը Փաշինյանի հետ հանդիպմանը շեշտել է Գ…

    🇦🇲🇩🇪 Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը Փաշինյանի հետ հանդիպմանը շեշտել է Գերմանիայի աջակցությունը ՀՀ Կառավարության խաղաղության օրակարգին:
    🗣 Զրուցակիցներն ընդգծել են երկկողմ հարաբերությունների հետևողական զարգացման ու խորացման մեծ ներուժն իրացնելու անհրաժեշտությունը, ինչին կարող է նպաստել նաև մարդկային շփումների ակտիվացումը: Այս համատեքստում, վարչապետ Փաշինյանը կարևորել է ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման ուղղությամբ երկխոսությունը:
    [ՀՀ կառավարություն]

  • Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը մարտի 30-ին ժամանել է Հայաստան, հան…

    🇦🇲🇩🇪 Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը մարտի 30-ին ժամանել է Հայաստան, հանդիպել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ։
    📌 Շտայնմայերը կայցելի նաև Ադրբեջան, նա տարածաշրջանում կլինի մինչև ապրիլի 2-ը։ Սա Գերմանիայի նախագահի առաջին այցն է Երևան և Բաքու։
    🗣 Խաչատուրյանի հետ ասուլիսին Շտայնմայերը հայտարարել է, որ Ադրբեջանի հետ խաղաղության հաստատման գործընթացում Հայաստանը վերջին շաբաթների ընթացքում շատ կառուցողական մոտեցում է դրսևորել, իսկ երկու երկրների միջև համաձայնեցված խաղաղության համաձայնագրի ստորագրմանն այլևս ոչինչ չի  խանգարում։ Գերմանիայի նախագահի խոսքով՝ կարևոր է, որպեսզի Հայաստանն ու Ադրբեջանը հակամարտության լուծման համար կատարեն վեջին քայլերը, որոնք ուղղված են խաղաղության հաստատմանը։

  • Հայաստանյան կողմը պաշտոնապես տեղեկացրել է ՀԱՊԿ քարտուղարությանը, որ ձեռնպահ կմն…

    ‼️ Հայաստանյան կողմը պաշտոնապես տեղեկացրել է ՀԱՊԿ քարտուղարությանը, որ ձեռնպահ կմնա «ՀԱՊԿ 2024թ. բյուջեի մասին» ՀԱՊԿ ՀԱԽ որոշման ստորագրումից և դրանով նախատեսված կազմակերպության գործունեության ֆինանսավորմանը մասնակցելուց:
    💬 Այս մասին հայտնել ՀՀ ԱԳՆից՝ ի պատասխան «Sputnik Արմենիա»-ի հարցման, թե Հայաստանը նախատեսո՞ւմ է տարեկան անդամավճարները վճարել ՀԱՊԿ բյուջե:
    📌 Գերատեսչությունից նշել են նաև, որ ՀԱՊԿ ներքին ընթացակարգերի համաձայն՝ կազմակերպության ամենամյա բյուջեի վերաբերյալ տեղեկատվությունը չի կրում հանրային բնույթ։

  • Մեզ համար մարդը բարձրագույն արժեք է, մեր սկզբունքներում տեղ չունեն սպառնալիքը, …

    💬 Մեզ համար մարդը բարձրագույն արժեք է, մեր սկզբունքներում տեղ չունեն սպառնալիքը, պարտադրանքը, խաբեությունը, ցինիզմն ու սուտը:
    🗣 Սիրելի՛ գյումրեցիներ, պարտավորված ենք ձեր վստահության համար, որն ի ցույց եք դրել՝ ապահովելով կրկնակի քվեներ՝ ի համեմատություն շեմը հաղթահարած 2-րդ ուժի: Մեզ տրված քվեները չենք փոշիացնելու, այն ծառայելու է Գյումրուն ու բոլոր գյումրեցիներին: Շարունակելու ենք Գյումրու զարգացման և շենացման մեր բոլոր ծրագրերը:
    [Գյումրու քաղաքապետի ՔՊ թեկնածու Սարիկ Մինասյան]