Category: Infocom

  • Ոստիկանությունը մետաղե արգելափակոցը, ամեն դեպքում, բացեց այն հատվածում, որտեղ Սր…

    ❗️Ոստիկանությունը մետաղե արգելափակոցը, ամեն դեպքում, բացեց այն հատվածում, որտեղ Սրբազանն ու իր աջակիցներն էին։ Այժմ քաղաքացիները շարժվում են Սբ. Աննա եկեղեցի։

  • Մայրաքաղաքում փողոցները փակ կմնան մինչև 22։00-ն։ Այսօր ՆԳՆ ոստիկանությունը հայտա…

    ❗️Մայրաքաղաքում փողոցները փակ կմնան մինչև 22։00-ն։
    📌 Այսօր ՆԳՆ ոստիկանությունը հայտարարություն էր տարածել, որ մայիսի 15-ին, ժամը 15.00-ից 20.00-ն Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հարակից փողոցներում սահմանափակվելու են երթևեկությունն ու քաղաքացիների տեղաշարժը։
    Միջոցառման կազմակերպման գործընթացի փոփոխություններով պայմանավորված՝ փողոցները փակ կմնան մինչև 22։00-ն։
    [ՆԳՆ ոստիկանություն]

  • Բագրատ Սրբազանը փորձեց բանակցել ոստիկանության ծառայողների հետ, որպեսզի ոստիկանու…

    ❗️Բագրատ Սրբազանը փորձեց բանակցել ոստիկանության ծառայողների հետ, որպեսզի ոստիկանությունը բացի ճանապարհը, սակայն ոստիկանության մայոր Լևոն Ղազարյանը հայտնեց, որ ճանապարհը կբացեն միայն Օպերայում տեղի ունեցող միջոցառումից հետո։
    📌 Նա նշեց, որ նախապես հայտարարվել էր, որ միջոցառումը ավարտվելու է 20:00-ին, սակայն «հարգելի պատճառով» այն ավարտվելու է 22:00-ին։ Այս հայտարարությունը ակցիայի մասնակիցներին վրդովեցրեց, Բագրատ Սրբազանը գոչեց «խաբեբաներ, ստախոսներ»։

  • Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Վերակառուցման և զարգացման եվրոպակա…

    🤝 Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախագահ Օդիլ Ռենո Բասոյի հետ:
    📌 Նիկոլ Փաշինյանը նշել է, որ համատեղ ծրագրերը նպաստում են մեր երկրի տնտեսության զարգացմանն ու ենթակառուցվածքների արդիականացմանը: Զրուցակիցները քննարկել են համատեղ ծրագրերի ընթացքը, ինչպես նաև առաջիկայում նախատեսվող նախագծերին վերաբերող հարցեր:
    [ՀՀ կառավարություն]

  • Մի պահ իրավիճակը լարվեց Հյուսիսային պողոտայի սկզբնամասում, երբ ոստիկանության ծառ…

    ❗️Մի պահ իրավիճակը լարվեց Հյուսիսային պողոտայի սկզբնամասում, երբ ոստիկանության ծառայողի ու Թովմաս Առաքելյանի միջեւ բանավեճ էր ընթանում։
    📌 Իրադրությունը տաքացավ, քաղաքացիները փորձեցին հրել արգելապատնեշը, սակայն ոստիկանները դիմադրեցին։ Բագրատ Սրբազանը փորձում է հանդարտեցնել իրավիճակը։

  • Հայաստանը և Ադրբեջանը խաղաղ համակեցության փորձ և գիտելիք չունեն։ Անկախության առ…

    🇦🇲🇦🇿 Հայաստանը և Ադրբեջանը խաղաղ համակեցության փորձ և գիտելիք չունեն։ Անկախության առաջին օրերից Հայաստանն ու Ադրբեջանը հակամարտության մեջ են, և քաղաքական բանակցություններից, խաղաղության սկզբունքներից անդին կա մի կարևոր նախապայման՝ սովորել խաղաղ ապրել, ինչը չափազանց բարդ գործընթաց է, որովհետև, կրկնում եմ, թե մենք, թե Ադրբեջանը չգիտեն դա ինչ է, ինչպիսի տեսք ունի։
    🗣 Իսկ այն, ինչ չգիտես, առաջ է բերում անորոշություններ, մտահոգություններ, լարվածություններ, որոնք հասկանալիորեն բանաձևում և ընկալում ես քո ունեցած պատմական փորձի վրա, իսկ պատմական փորձն ասում է, որ դա հնարավոր չէ։ Ահա այստեղ է, որ գալիս է սովորելու անհրաժեշտությունը։ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը այս օրերին մեկնարկել է և պետք է դառնա այն գործիքներից մեկը, որ Հայաստանի ու Ադրբեջանին կսովորեցի խաղաղ ապրել։
    [Նիկոլ Փաշինյանը՝ ՎԶԵԲ կառավարիչների խորհրդի նիստի բացման արարողությանը] |armenpress.am|

  • Ադրբեջանում դատարանը ևս 5 ամսով երկարացրել է Արցախի նախկին ղեկավարների կալանքի ժ…

    🇦🇲🇦🇿Ադրբեջանում դատարանը ևս 5 ամսով երկարացրել է Արցախի նախկին ղեկավարների կալանքի ժամկետը։
    ⚖️ Բինագադիի շրջանային դատարանը որոշում է կայացրել ԱՀ նախկին նախագահներ Բակո Սահակյանի, Արայիկ Հարությունյանի,  ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանի, ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանի, գեներալներ Լևոն Մնացականյանի և Դավիթ Մանուկյանի նկատմամբ։ Ավելի վաղ նման որոշում էր կայացվել նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի նկատմամբ: |tert.am|

  • Բագրատ Սրբազանը հայտնեց, որ նախկին նախագահներից ոչ մեկի հետ «դժբախտաբար» հանդիպ…

    🗣 Բագրատ Սրբազանը հայտնեց, որ նախկին նախագահներից ոչ մեկի հետ «դժբախտաբար» հանդիպում չի ունեցել։ Նա հանդիպել է նախկին վարչապետներից Հրանտ Բագրատյանի, Խոսրով Հարությունյանի և Վազգեն Մանուկյանի հետ։
    🔸 Նա նաև նշեց, որ «մեկ ուժի, շատ ծանրակշիռ ուժի հետ» են հանդիպել՝ չնշելով, թե որ ուժն է դա, և որ այդ ուժը կհանրահռչակի դրա մասին։

  • Անհայտ անձը կրակել է Սլովակիայի վարչապետ Ռոբերտո Ֆիցոյին, երբ վերջինս դուրս էր …

    🇸🇰 Անհայտ անձը կրակել է Սլովակիայի վարչապետ Ռոբերտո Ֆիցոյին, երբ վերջինս դուրս էր գալիս Կառավարության արտահերթ նիստից․ նա հոսպիտալացվել է։ Ըստ սլովակյան Pravda-ի՝ վարչապետը վիրավորվել է ստամոքսի և կրծքի հատվածում։ Pluska-ի տվյալներով նրա վիճակը ծանր է։
    🔸 Ականատեսների վկայությամբ Ֆիկոն մոտեցել է մարդկանց, ինչից հետո մի քանի կրակոց է հնչել, և վարչապետը ընկել է գետնին։ Հարձակվողը ձերբակալված է։

  • Նիկոլ Փաշինյանը ժամանեց Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն։ Ոստիկաննե…

    🎞 Նիկոլ Փաշինյանը ժամանեց Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն։
    👮 Ոստիկանները պատ են կազմել փողոցի երկու կողմերից՝ քաղաքացիներին հրելով դեպի մայթը, որ պաշտոնյաների ու միջոցառման հյուրերի մեքենաներն անցնեն։