Category: Infocom

  • ԿԽՄԿ աշխատակիցները փետրվարին հերթական անգամ այցելել են Ադրբեջանում պահվող բոլոր…

    🔸 ԿԽՄԿ աշխատակիցները փետրվարին հերթական անգամ այցելել են Ադրբեջանում պահվող բոլոր հայերին։ Այս մասին ՍիվիլՆեթին հայտնել է ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցության ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին։
    🗣 «Ըստ ԿԽՄԿ ընթացակարգերի՝ տեսակցությունների շրջանակներում բոլորին հնարավորություն է տրվել կապ հաստատել հարազատների հետ»,- նշեց Ամատունին։
    💬 Հարցին, թե ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակում տեղյա՞կ են Ռուբեն Վարդանյանի առողջական վիճակի մասին՝ հաշվի առնելով, որ նա արդեն մեկ շաբաթ է՝ հացադուլ է անում, Ամատունին պատասխանել է, որ նման հարցերը կոնֆիդենցիալ երկխոսության մաս են և քննարկվում են պահվող անձանց ներկայացուցիչների հետ։

  • Փետրվարի 27-ից Թամանյան փողոցի ձախ կողմում՝ այգու հարակից ճանապարհահատվածներում…

    ‼️ Փետրվարի 27-ից Թամանյան փողոցի ձախ կողմում՝ այգու հարակից ճանապարհահատվածներում, կարգելվի մեքենաների կանգառը:
    [Երևանի քաղաքապետարան]

  • 2020 թ․ հոկտեմբերի 9-ին ԱԹՍ-ի հարվածից 18 զինծառայողի զոհվելու գործով դատարան…

    ⚖️ 2020 թ․ հոկտեմբերի 9-ին ԱԹՍ-ի հարվածից 18 զինծառայողի զոհվելու գործով դատարան էր ներկայացել ՀՀ ազգային հերոս Ռուբեն Սանամյանը։ Վերջինս այս դեպքի ականատես չէ, մեղադրողը միջնորդել է նրան հարցաքննել՝ հաշվի առնելով, որ 2020 թ․ հուլիսյան մարտերի ժամանակ նա Տավուշում 1 կրակոցով ԱԹՍ է խոցել։
    🗣 Սանամյանը պատմեց՝ ըստ հրահանգի՝ հնարավորության դեպքում պիտի խոցեին, բայց դա գնահատվում էր յուրաքանչյուր անգամ ստեղծված իրավիճակից։ Ի պատասխան մեղադրյալ սպայի պաշտպանի հարցին՝ իր խոցելը նշանակո՞ւմ է, որ մյուսներն էլ պիտի այդպես վարվեն, վկան բացասական պատասխանեց։
    ❗️ Հարցաքննվեց նաեւ ականատես վկա Շալիկո Եղիազարյանը․ «Հարվածից հետո ես զայրացած մոտեցա ուղեկցող սպային, ով արդարացավ, որ մեղավոր է, եւ չպետք է ենթարկվեր վերադասության՝ երթը շարունակելու հրամանին»,- ասաց նա։
    📎 Կարդալ ավելին

    Անդրանիկ Վերանյանի գործով դատարան էր ներկայացել ՀՀ ազգային հերոս Ռուբեն Սանամյանը

  • Երևանն ստացել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ Բաքվի պատասխանը։ Այս մասին հա…

    🇦🇲🇦🇿 Երևանն ստացել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ Բաքվի պատասխանը։ Այս մասին հայտնել է ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը:
    🗣 «Ստացել ենք խաղաղության պայմանագրի վերաբերյալ Ադրբեջանի պատասխանը, իսկ մյուս ուղղություններով առաջարկները՝ կապուղիների ապաշրջափակում և սպառազինությունների փոխադարձ վերահսկման ու վերիֆիկացիայի մեխանիզմ, դեռ մնում են անպատասխան», — նշեց նա: |azatutyun.am|

  • Այս պահին հանրապետության մի շարք մարզերում՝ Սյունիքում, Գեղարքունիքում, Լոռիում,…

    ❗️Այս պահին հանրապետության մի շարք մարզերում՝ Սյունիքում, Գեղարքունիքում, Լոռիում, Կոտայքում և Արագածոտնում, դիտվում է քամու ուժգնացում 17-20 մ/վ արագությամբ՝ որոշ հատվածներում առաջացնելով գետնաբուք:
    📌 Քամու ուժգնացումը ժամանակ առ ժամանակ կշարունակվի մինչև փետրվարի 27-ի երեկոյան ժամեր:
    🔸 Հորդորում ենք այդ մարզերի ճանապարհատվածներով երթևեկել խիստ անհրաժեշտության դեպքում:
    [«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ]

  • Ադրբեջանը Պակիստանից առաջիկայում կստանա JF-17 Thunder կործանիչների առաջին խմբաք…

    🇵🇰🇦🇿 Ադրբեջանը Պակիստանից առաջիկայում կստանա JF-17 Thunder կործանիչների առաջին խմբաքանակը։ Ինչպես հայտարարել է Պակիստանի տեղեկատվության նախարար Աթթա Տարարը՝ դիտարկվում է նաև ապագայում դրանց հնարավոր համատեղ արտադրությունը
    📌 Հիշեցնենք, որ 2024 թ․ սեպտեմբերի 25-ին Իլհամ Ալիևին ներկայացվել էին պակիստանյան JF-17C (Block III) կործանիչները։ Դրանք մշակվել էին Պակիստանի ավիացիոն համալիրի և Չինաստանի Չենդու ավիացիոն կորպորացիայի համատեղ նախագծի շրջանակում։ |factor.am|

  • Հայաստանը դիտարկում է «Զենքերի առևտրի մասին» պայմանագրին միանալու հնարավորությու…

    ❗️Հայաստանը դիտարկում է «Զենքերի առևտրի մասին» պայմանագրին միանալու հնարավորությունը։ Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածում։
    «ՀՀ-ն մշտապես հաստատուն դիրքորոշում է ունեցել, առ այն, որ արդյունավետ գործող սովորական սպառազինությունների վերահսկման ռեժիմն անփոխարինելի նշանակություն ունի միջազգային, տարածաշրջանային և ենթատարածաշրջանային մակարդակներում ռազմական և քաղաքական կայունության ապահովման համար։ Մենք հետևողականորեն պաշտպանում ենք սպառազինությունների վերահսկման համաձայնագրերի ամբողջական իրագործումը՝ զուգակցված այդ ռեժիմի առաջնորդող սկզբունքների անվերապահ պահպանմամբ՝ որպես կայուն խաղաղության և անվտանգության ապահովման կարևոր նախապայման», — նշել է նախարարը։
    📎Կարդալ ավելին

  • Մենք ձգտում ենք խաղաղության Հայաստանի և Ադրբեջանի միջև և պատրաստ ենք աջակցել դր…

    🇮🇷🇷🇺 Մենք ձգտում ենք խաղաղության Հայաստանի և Ադրբեջանի միջև և պատրաստ ենք աջակցել դրան․ Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին Թեհրանում Սերգեյ Լավրովի հետ հանդիպումից հետո
    🗣 Նա նշել է, որ ռուս գործընկերոջ հետ քննարկել են երկկողմ հարաբերությունների մի շարք ուղղություններ, ինչպես նաև տարածաշրջանային ու միջազգային հարցեր:
    📌 Նշենք, որ Սերգեյ Լավրովն այսօր աշխատանքային այցով մեկնել էր Թեհրան: ՌԴ ԱԳՆ-ից հայտնել էին, որ նախարարները կքննարկեն նաև իրավիճակը Հարավային Կովկասում։
    📌 Հիշեցնենք նաև, որ Լավրովը երեկ էլ Թուրքիայում էր, որտեղ Թուրքիայի ԱԳ նախարարի հետ ի թիվս այլ հարցերի քննարկվել էր նաև «համատեղ գործունեությանը Հարավային Կովկասում «3+3» համագործակցության հարթակի շրջանակում»։

  • Բաքվից հնչած հայտարարությունը, թե խաղաղության պայմանագիր ստորագրելու համար Հայա…

    🇦🇲 Բաքվից հնչած հայտարարությունը, թե խաղաղության պայմանագիր ստորագրելու համար Հայաստանը պետք է փոխի իր Սահմանադրությունը, Հայաստանի սահմանադրական բարեփոխումներին խոչընդոտելու փորձ է։
    📌 Այս մասին հայտարարեց ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը։
    🗣 «Ադրբեջանի ներկայացուցիչները, հրաշալի իմանալով, թե Հայաստանում ինչպիսի արձագանք է ունենալու նման հայտարարությունը, ցանկանում են թույլ չտալ, որպեսզի Հայաստանում սահմանադրական բարեփոխումներ իրականացվեն։ Ես այդպես եմ դա գնահատում»,- ընդգծեց Եղոյանը։ |armenpress.am|

  • Ալեն Սիմոնյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի ն…

    🇦🇲📞🇷🇺 Ալեն Սիմոնյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ:
    🗣 Զրուցակիցները քննարկել են հայ-ռուսական հարաբերությունների օրակարգին, ինչպես նաեւ ԱՊՀ ՄԽՎ խորհրդում եւ այլ հարթակներում համագործակցությանը վերաբերող տարբեր հարցեր:
    📌 Անդրադարձ է կատարվել նաեւ Վալենտինա Մատվիենկոյի` Հայաստան նախատեսված պաշտոնական այցի կազմակերպչական հարցերին:
    [ՀՀ ԱԺ]