⚖️ Երևանում «Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնության երթի ընթացքում մայիսի 10-ին՝ ժամը 12։00-ի սահմաններում երկու մասնակից ձերբակալվել է սառը զենք կրելու կասկածանքով․ Քննչական կոմիտե
👮♂️ «Անձնական խուզարկությամբ նրանց մոտ հայտնաբերվել է սառը զենքի նմանվող առարկա՝ մեկական ծալովի դանակ։
📌 Պարզվել է, որ վերջիններս Երևան քաղաքի 42-ամյա և 47-ամյա բնակիչներ են, որոնցից առաջինը նախկինում երեք անգամ դատապարտված է եղել՝ գույքի հափշտակության համար (որոնցից երկուսը՝ ավազակությամբ), իսկ երկրորդը՝ ուրիշի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու համար։ Նախաձեռնվել է քրեական վարույթ ապօրինի կերպով քաղաքացիական ողորկափող հրազեն, գազային, օդաճնշիչ, սառը կամ նետողական զենք կրելու հատկանիշներով», – հայտնում են ՔԿ-ից։