Category: Infocom

  • «Վեոլիա Ջուր»-ը շարունակաբար հետաձգում է իր պարտավորությունների կատարումը ու նոր…

    «Վեոլիա Ջուր»-ը շարունակաբար հետաձգում է իր պարտավորությունների կատարումը ու նոր պահանջներ ներկայացնում․ Hetq.am

    🚰 Հայաստանի խմելու ջրի համակարգը վարձակալության տրամադրելիս` 2016թ․-ին, ջրի կորուստը գնահատվել էր 76-80%։ Խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունը ստանձնած ֆրանսիական ընկերության բիզնես պլանում ներկայացված է նաև ջրի կորուստը նվազեցնելու ժամանակացույցը։ 2023թ․-ին այն պետք է կազմեր 64%, իսկ պայմանագրային կառավարման ավարտին՝ 2031թ․-ին, նախատեսվում է ջրի կորուստը նվազեցնել մինչև 46%:
    📌 2023թ․–ը «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի պայմանագրային կառավարման 7-րդ տարին է, և ներկայացրած ցուցանիշը՝ 69․4% ջրի կորուստը, նախատեսվածից բարձր է 5,4%-ով։ Ջրի կորուստը նվազեցնելու սահմանված ցուցանիշը չապահովելը բացատրություն պետք է ունենա, սակայն «Վեոլիա Ջուր»-ն իր կառավարման 8 տարիներին երբևէ չի պահպանել պայմանագրով և լիցենզիայով ստանձնած՝ հանրությանը հաշվետու լինելու պարտավորությունը։

  • Նիկոլ Փաշինյանը մայիսի 7-ի ասուլիսի ժամանակ ենթադրություն էր հայտնել, թե պետակա…

    🗣 Նիկոլ Փաշինյանը մայիսի 7-ի ասուլիսի ժամանակ ենթադրություն էր հայտնել, թե պետական դավաճանության հոդվածով մեղադրվողների մեծ մասն արդեն ունի դատապարտյալի կարգավիճակ։
    ՍիվիլՆեթը պարզել է, որ վարչապետի այս ենթադրությունը չի համապատասխանում իրականությանը․

    ⚖️ Վերջին չորս տարիներին պետական դավաճանության հոդվածով նախաձեռնվել է շուրջ երեք տասնյակ քրեական վարույթ, շուրջ 20 վարույթ՝ ավելի քան 25 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան։ Մինչդեռ, մինչ օրս դատարաններում ավարտվել է միայն երեք գործ, որոնցով երեք անձ մեղավոր է ճանաչվել։

  • ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Նիկոլ Փաշինյանի հետ զրույցում նշել է․ «Հայաստանի հ…

    🇦🇲🇷🇺 ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Նիկոլ Փաշինյանի հետ զրույցում նշել է
    🗣 «Հայաստանի համար առևտրաշրջանառության ավելացումը ԵԱՏՄ երկրների հետ 2015 թվականից զգալի է եղել՝ 14 անգամ: Ինչ վերաբերում է երկկողմ հարաբերություններին, ապա դրանք ևս զարգանում են հաջողությամբ: Նախորդ տարվա ընթացքում առևտրաշրջանառության աճը զգալի է եղել, ինչը կապված է ձեր կողմից արտահանման աճի հետ մեր երկիր: Առևտրաշրջանառությունը մեր երկրների միջև կազմել է ավելի քան յոթ միլիարդ դոլար, նման ծավալ մեր առևտրատնտեսական կապերում երբեք չի եղել: Իհարկե, կան հարցեր ոչ միայն առևտրաշրջանառության աճի հետ կապված, կան հարցեր, որոնք վերաբերում են տարածաշրջանում անվտանգությանը, այժմ բաց ռեժիմով դրանք չենք քննարկի, բայց կա հնարավորություն ԵԱՏՄ աշխատանքի հարթակում խոսել մեր հարաբերությունների ողջ համալիրի շուրջ, այդ թվում՝ տարածաշրջանում անվտանգության հարցերին անդրադառնալ»։
    [ՀՀ կառավարություն]

  • Սերժ Սարգսյանի ուղերձը՝ Հաղթանակի օրվա առթիվ. Մեր եռատոնը վերստին եռագույնով կտո…

    Սերժ Սարգսյանի ուղերձը՝ Հաղթանակի օրվա առթիվ.
    🔸 Մեր եռատոնը վերստին եռագույնով կտոնենք, ազգովին կվերադարձնենք մեր հաղթանակները, կվերականգնենք հայոց բանակի փառավոր անցյալն ու ազգադավների կողմից մսխված համազգային պայքարի մեր ձեռքբերումները, եթե այսօր մեզնից յուրաքանչյուրն առաջին հերթին հաղթի իր ներսի անտարբերությանը, կործանարար հուսահատությանն ու համազգային ներուժի նկատմամբ թերահավատությանը:
    🔸 Մեր հայրերն ու պապերը գրեթե ութ տասնամյակ առաջ հաղթանակ տարան համամարդկային չարիքի՝ ֆաշիզմի, բռնատիրության, այլատյացության դեմ պայքարում, իմ սերունդը ավելի քան երեք տասնամյակ առաջ Արցախում հաղթանակ կռեց Ադրբեջանի հայատյացության, բարբարոսության, զավթողականության դեմ պայքարում: Մենք պաշտպանում էինք մեր Հող հայրենին, մեր օջախները, մեր արժանապատվությունը, ազատ ու անկախ ապրելու աստվածապարգև մեր իրավունքը, և մենք հաղթեցինք:

  • Ֆաշիզմի դեմ տարած հաղթանակում հայ ժողովրդի զավակների ժառանգության կրողը պետք է …

    🗣 Ֆաշիզմի դեմ տարած հաղթանակում հայ ժողովրդի զավակների ժառանգության կրողը պետք է լինի Հայաստանի Հանրապետությունը, որ պետք է ավելի ու ավելի ամրապնդի իր տեղն ու դերը միջազգային հարաբերություններում՝ որպես միջազգային հանրության պատասխանատու անդամ, որը լեգիտիմության հենքի վրա իր ներդրումն է բերում միջազգային կայունությանն ու խաղաղությանը: Նաև այս պատճառով է կառավարությունը որդեգրել խաղաղության օրակարգը` այն հենելով Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված տարածքի վրա:
    🎖Այսօր մենք ոգեկոչում ենք ոչ միայն ֆաշիզմի դեմ մղված պայքարում, այլև Հայաստանի Հանրապետության պետականության, անկախության, ինքնիշխանության համար իրենց կյանքը տված մեր նահատակներին:
    [Նիկոլ Փաշինյանի ուղերձը՝ Մայիսի 9-ի առիթով]

  • Ուրախ եմ Ձեզ տեսնել։Վերջին անգամ հանդիպել ենք անցած տարվա դեկտեմբերին։ Այդ ժաման…

    🇦🇲🇷🇺Ուրախ եմ Ձեզ տեսնել։Վերջին անգամ հանդիպել ենք անցած տարվա դեկտեմբերին։ Այդ ժամանակից ի վեր կուտակվել են հարցեր, որոնք պետք է քննարկել։
    🗣️Իհարկե, տնտեսական բլոկը մենք արդեն քննարկել ենք ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստի ժամանակ։ Այժմ հուսով եմ, որ կքննարկենք երկկողմ հարաբերությունների կարևոր հարցեր, տարածաշրջանային խնդիրները։
    [Նիկոլ Փաշինյանը` Վլադիմիր Պուտինին] |armeniasputnik.am|

  • Սկսվել է Նիկոլ Փաշինյանի ու Վլադիմիր Պուտինի առանձին երկկողմ հանդիպումը։…

    🇦🇲🇷🇺 Սկսվել է Նիկոլ Փաշինյանի ու Վլադիմիր Պուտինի առանձին երկկողմ հանդիպումը։

  • «Տավուշը հանուն Հայաստանի» շարժման երթը շարունակվում է։ Աբովյան քաղաքին կից ա…

    📌 «Տավուշը հանուն Հայաստանի» շարժման երթը շարունակվում է։ 🔸Աբովյան քաղաքին կից ավտոճանապարհին երթին են միացել Շիրակից քայլերթ կազմակերպած քաղաքացիները։

  • Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի արտաքին գործերի նախարար Մելա…

    🇦🇲🇨🇦 Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլիի հետ։ ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ քննարկվել են տարածաշրջանային հարցեր։
    📌Նախարար Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ, այդ թվում՝ սահմանազատման գործընթացում վերջին զարգացումները։ [ՀՀ ԱԳՆ]

  • Եվրասիական «հնգյակի» առաջնորդներն այսօր Կրեմլում կայացած գագաթնաժողովում չեն քնն…

    📌Եվրասիական «հնգյակի» առաջնորդներն այսօր Կրեմլում կայացած գագաթնաժողովում չեն քննարկել ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության հետ կապված իրավիճակը: Այս մասին լրագրողներին պարզաբանել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
    🗣«ՀԱՊԿ-ը ԵԱՏՄ-ի թեման չէ, ԵԱՏՄ-ն զուտ տնտեսական խնդիր է»,- ասաց նա։ |tert.am|