⚖️ Հակակոռուպցիոն դատարանում շարունակվում է Արցախի Իշխանաձոր գյուղի տարածքում հակառակորդի ԱԹՍ-ի հարվածից 18 զինծառայողի զոհվելու հանգամանքների վերաբերյալ քրեական գործի քննությունը։ Այս գործով ամբաստանյալի աթոռին է փոխգնդապետ Անդրանիկ Վերանյանը։
👨⚖️ Դատավոր Սուրեն Խաչատրյանի նախագահությամբ դատարանն այսօր հարցաքննեց երկու վկաների՝ Իշխանաձոր համայնքի նախկին ղեկավար Արսեն Թելունցին, որն ԱԹՍ-ի հարվածից հետո առաջինն է հասել դեպքի վայր, եւ Արմեն Ավետիսյանին, որն Իշխանաձորում ծառայություն է իրականացրել որպես ոստիկան։
Թելունցը պատմեց, որ հենց լսել են ԱԹՍ-ի ձայնը, ում հնարավոր է՝ տեղեկացրել են, որ պատսպարվեն․
🗣 «Ահագին երկար ժամանակ պտտվում էր էդ բեսպիլոտնիկը, հետո նկատեցի, որ մի հատ բեռնատար մեքենա ա բարձրանում պադյոմը։ Երեւի թե մի քանի րոպե հետո բեսպիլոտնիկը խփեց։ Անմիջապես գնացել եմ դեպքի վայր, հասել եմ, տեսել էդ վառվող մեքենան, դրա հետեւի մասում վիրավոր զինվոր կար»։
18 զինծառայողի զոհվելու գործով վկաները հիշում են՝ «Ուրալը» խոցած ԱԹՍ-ն տեւական ժամանակ երկնքում է եղել