Category: Infocom

  • «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը քայլերթով Երեւան է գալիս, այս մասին հայտարար…

    «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը քայլերթով Երեւան է գալիս, այս մասին հայտարարել է Բագրատ Սրբազանը.
    «Տավուշը հանուն հայրենիքի շարժումը» որոշեց, որ իր ժողովրդով գնա ուղղակի Երևան և պատասխաններ պահանջի ու պահանջը ձևակերպի, որ այս գործընթացը (նկատի ունի տարածքներ զիջելու,-խմբ.)՝ թե՛ այստեղ, թե՛ այլուր, պետք է դադարեցվի՝ այնպես, ինչպես եղել է մեր ժողովրդի պահանջը առաջին իսկ օրվանից։
    🗣️ Միակողմանի զիջումների այս աղետալի ընթացքը, որը վերջ չունի և սահման չունի, որին հավանաբար հաջորդելու է, այսպես կոչված, անկլավների խնդիրը, հաջորդելու է ավելի աղետաբեր՝ Տավուշից դուրս Տիգրանաշենի խնդիրը, Սյունիքի խնդիրը և այլն»,- ասաց Բագրատ Սրբազանը։
    📌 Նա նաև հավելեց, որ պլանավորում են Երևան հասնել մայիսի 9-ին։

  • Կիրանցում այսօր հերթապահում են մեծաթիվ ոստիկանական ուժեր: Իրավապահներն արգելափակ…

    👮‍♂️👮‍♀️Կիրանցում այսօր հերթապահում են մեծաթիվ ոստիկանական ուժեր: Իրավապահներն արգելափակել են միայն այն հատվածները, որոնք գյուղից տանում են սահմանազատվող հատվածներ՝ դեպի Խեյրիմլի:
    🔶️«Ազատության» հարցին, թե ի՞նչ գործողություններ են իրականացնում Կիրանցի տարածքում այսօր իրավապահները, ոստիկանները չպատասխանեցին: Ասացին, որ կանխում են ճանապարհների հնարավոր փակումը ցուցարարների կողմից՝ նշելով, եթե նման փորձ արվի, նրանք կկանխեն այդ գործողությունները, եթե անգամ անհրաժեշտ լինի ուժ գործադրել: |azatutyun.am|

  • «Հենց հիմա Ռուսաստանի սահմանների մոտ անցկացվում են «սառը պատերազմից» ի վեր ՆԱՏՕ…

    🇷🇺 «Հենց հիմա Ռուսաստանի սահմանների մոտ անցկացվում են «սառը պատերազմից» ի վեր ՆԱՏՕ-ի խոշորագույն Steadfast Defender զորավարժությունները։ Նրանց սցենարով՝ բոլոր գործիքների, այդ թվում՝ հիբրիդային և սովորական սպառազինությունների կիրառմամբ, մշակվում են Ռուսաստանի դեմ կոալիցիոն գործողություններ։
    📌Պետք է արձանագրել, որ ՆԱՏՕ-ականները լրջորեն պատրաստվում են մեզ հետ «պոտենցիալ հակամարտության», ինչի մասին, ի դեպ, անկեղծորեն խոսում են ՆԱՏՕ-ի բարձրաստիճան ներկայացուցիչները»։
    [ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովա] | tert.am |

  • Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ֆուատ Օքթա…

    🇺🇲🇹🇷Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ֆուատ Օքթայը Վաշինգտոն կատարած այցի շրջանակում քննարկել է նաև Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորումը:
    🤝Հիմնական քննարկման թեմաներն են եղել ԱՄՆ-ից F-16 կործանիչներ գնելու Թուրքիայի հայտը, Գազայի հատվածում տիրող իրավիճակը, Ուկրաինայի և Ռուսաստանի միջև շարունակվող հակամարտությունը, իրավիճակը Իրաքում և Սիրիայում, Կիպրոսի հարցը, գործակցությունը ՆԱՏՕ-ի շրջանակում և ահաբեկչության դեմ պայքարը: |1lurer.am|

  • ԱՄՆ-ում կոնգրեսական Հենրի Կուելյարին և նրա կինը մեղադրվում են Ադրբեջանի կառավարո…

    🇺🇲ԱՄՆ-ում կոնգրեսական Հենրի Կուելյարին և նրա կինը մեղադրվում են Ադրբեջանի կառավարությունից կաշառք ստանալու մեջ։ Կուելյարը կասկածվում է մոտ 600 հազար դոլար կաշառք ստանալու և այդ միջոցները «լվանալու» համար։
    🔶️Ենթադրվում է, որ քաղաքական գործիչը միջոցները ստացել է 2014-2021 թվականներին Ադրբեջանի պետական նավթագազային ընկերությունից և Մեքսիկական բանկից, ապա կնքել խորհրդատվական ծառայությունների մատուցման կեղծ պայմանագրեր իր կնոջը՝ Իմելդա Կուելյարին պատկանող կեղծ ընկերությունների միջոցով: |1lurer.am|

  • Գյումրի քաղաքի Սուրեն Մատնիշյան փողոցի տներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով փր…

    🚨Գյումրի քաղաքի Սուրեն Մատնիշյան փողոցի տներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով փրկարարները հայտնաբերել են Մ. Մ.-ի (ծնված 2021 թ.) և Ն. Գ.-ի (ծնված 2019 թ.) դիերը:
    👩‍🚒Հրդեհը մեկուսացվել է ժամը 08:36-ին, մարվել՝ 09:25-ին: Այրվել է տունը։
    [ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայություն]

  • Վաշինգտոնում կայացած ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամների հանդիպման ժամ…

    🇦🇲🇺🇸Վաշինգտոնում կայացած ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամների հանդիպման ժամանակ Կովկասի և տարածաշրջանային հարցերով գրասենյակի Մարկ Քեմերոնին ողջունել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման գործընթացը հիմնված Ալմա-Աթայի հռչակագրի վրա։
    📌Նա նաև ընդգծել է, որ Միացյալ Նահանգները Հայաստանի կողքին է
    իր ինքնիշխանության պաշտպանության եւ ժողովրդավարության ամրապնդման ճանապարհին։
    [ՀՀ ԱԺ]

  • Երևանի Նոր Արեշ փողոցի շենքերից մեկի մոտակայքում գետի ջրի մակարդակի բարձրացման …

    📌 Երևանի Նոր Արեշ փողոցի շենքերից մեկի մոտակայքում գետի ջրի մակարդակի բարձրացման հետևանքով փլուզվել է Ողջաբերդ գետի հենապատը, ինչի հետևանքով հեղեղվել են մոտակա տները և փողոցները։
    👩‍🚒Փրկարարները իրականացնում են գետի հունի մաքրման, երկաթբետոնե կառուցատարրերի տեղափոխման, մոտոպոմպով՝ ջրալցված տներից ջրահեռացման աշխատանքներ, ավազով լցված պարկերով փակել են պատնեշի վնասված հատվածները։
    [ՆԳՆ փրկարար ծառայություն]