Category: Infocom

  • ՊՆ-ն Կիրանց-Խեյրեմլի գյուղի հատվածում իրականացնում է ականազերծում. ՆԳՆ «ՊՆ-ն Հայ…

    ❗️ՊՆ-ն Կիրանց-Խեյրեմլի գյուղի հատվածում իրականացնում է ականազերծում. ՆԳՆ
    🗣 «ՊՆ-ն Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշի մարզի Կիրանց գյուղի և Ադրբեջանի Ղազախի շրջանի Խեյրեմլի գյուղի հատվածում իրականացնում է ականազերծում, պետական սահմանի տվյալ հատվածի վերարտադրության նպատակով Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերի կողմից գեոդեզիական չափումների հիման վրա՝ կոորդինատների ճշգրտման աշխատանքների իրականացումը ապահովելու համար:
    👮‍♂️ ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը ականազերծման գոտիներում իրականացնում է ուժեղացված ծառայություն՝ ականապատ գոտիներ քաղաքացիական անձանց մուտքը թույլ չտալու և նրանց անվտանգությունն ապահովելու համար»։

  • Քայլերը տեղի են ունենալու հետևյալ հաջորդականությամբ. լուծվելու է այս սահմանազա…

    🗣 Քայլերը տեղի են ունենալու հետևյալ հաջորդականությամբ.
    🔸լուծվելու է այս սահմանազատվող հատվածներում սահմանի պահպանությունը սահմանապահ զորքերին հանձնելու հարցը,
    🔸հանձնաժողովները մինչև հուլիսի մեկը համաձայնության են գալու հանձնաժողովների համատեղ աշխատանքի կանոնակարգի շուրջ, որից հետո այդ կանոնակարգը կանցնի ներպետական հաստատման ընթացակարգեր,
    🔸հանձնաժողովները պետք է հանդիպեն և պայմանավորվեն, թե ինչ հերթականությամբ են իրականացնում սահմանազատումը` որ հատվածներում, և հետագայում արդեն անցնեն սահմանազատմանը։
    [Նիկոլ Փաշինյանը՝ Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում]|1lurer.am|

  • Վրաստանում իրավիճակը շարունակվում է լարված մնալ: Թբիլիսիում ցուցարարները վնաս…

    📌 Վրաստանում իրավիճակը շարունակվում է լարված մնալ: 🔸Թբիլիսիում ցուցարարները վնասել են Վրաստանի խորհրդարանի դարպասները։ Ոստիկանությունը հատուկ միջոցների կիրառմամբ փորձել է կանխել վերջիններիս գործողությունները։

  • Սահմանազատված հատվածներում ՊՆ-ն ծառայություն չի իրականացնելու՝ սահմանի պահպանու…

    ❗️ Սահմանազատված հատվածներում ՊՆ-ն ծառայություն չի իրականացնելու՝ սահմանի պահպանության համար։ Սահմանի պահպանության հարցը ամբողջությամբ իրականացնելու են ԱԱԾ սահմանապահ զորքերը։
    🗣 Այսինքն մենք այդ հատվածում ՊՆ դիրքեր չենք ունենալու և հնարավոր է, որ մեր ինքնիշխան տարածքից դիրք դուրս գա։
    [Նիկոլ Փաշինյանը՝ Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում]

  • Չորս գյուղերի հարցի չլուծումը Ադրբեջանին ավելի մեծ հնարավորություն կտա չպահել պ…

    ❗️ Չորս գյուղերի հարցի չլուծումը Ադրբեջանին ավելի մեծ հնարավորություն կտա չպահել պայմանավորվածությունը, քան լուծումը։
    🗣 2021, 2022 թվականների իրադարձությունները միջազգային հանրությանը ներկայացվել են 4 գյուղի համատեքստում։ Այսինքն փորձ է արվել ցույց տալու, որ Հայաստանն է գործել իր լեգիտիմ գծերից անդին։
    🔸 Մենք եկել ենք այն եզրակացության, որ Հայաստանի անվտանգության գլոբալ փլուզվող միջավայրում լեգիտիմությունը այն գործոնն է, որը թույլ կտա հենվել իր վրա և անվտանգային նոր համակարգ ստեղծել։
    [Նիկոլ Փաշինյանը՝ Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում]

  • Քանի սահմանազատումն արված չէ, կոնֆլիկտի որոշակի առիթ կարող է դառնալ, այս է պատճա…

    ❗️Քանի սահմանազատումն արված չէ, կոնֆլիկտի որոշակի առիթ կարող է դառնալ, այս է պատճառը, որ սկսում ենք առավել մեծ կոնֆլիկտային պոտենցիալ ունեցող տեղերից, որպեսզի իրադրությունը պահենք մաքսիմալ կառավարելի։
    📌Սա շատ կարևոր իրադարձություն է․ սա անկյունաքար է ՀՀ-ի ինքնիշխանությանը, անկախությանը, անվտանգությանը և հետագա զարգացմանը, և մեր պետության երկարաժամկետ գոյության համար։
    🔸 Ես էլի եմ ասում, որ առաջիկա տարիները մեր պետության համար վճռորոշ նշանակություն ունեն, և եթե մենք կարողանանք պահպանել մեր պետականությունը, ինքնիշխանությունը, անկախությունը՝ կկարողանանք երաշխավորել, որ առաջիկա տասնամյակներում ՀՀ անկախ պետությունը գոյություն կունենա:
    [Նիկոլ Փաշինյանը՝ Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում]

  • Սահմանազատման գործընթացում ՀՀ կառավարության խնդիրը եղել է ներդնել մի բանաձև, որ…

    🗣 Սահմանազատման գործընթացում ՀՀ կառավարության խնդիրը եղել է ներդնել մի բանաձև, որը կապահովի ոչ միայն առանձին վերցրած մի հատվածի սահմանի վերականգնման լեգիտիմ հիմքերը, այլև Հայաստան-Ադրբեջան ամբողջ սահմանագծով։
    [Նիկոլ Փաշինյանը՝ Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում]

  • Վրաստանում ցույցերը շարունակվում են՝ ընդդեմ օտարերկրյա գործակալների մասին օրենք…

    🇬🇪 Վրաստանում ցույցերը շարունակվում են՝ ընդդեմ օտարերկրյա գործակալների մասին օրենքի 📌Ցույցերին զուգընթաց Վրաստանի խորհրդարանը 2-րդ ընթերցմամբ ընդունեց «օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը: |tert.am|

  • Երեկոյան հոթ դոգ #12 Լրատվամիջոցների հավաստի աղբյուրները, շատ ձյունն ու աղբյուրն…

    Երեկոյան հոթ դոգ #12 Լրատվամիջոցների հավաստի աղբյուրները, շատ ձյունն ու աղբյուրների առատությունը
    Լրատվամիջոցների սուտ «հավաստի աղբյուրները», աղբյուրի կարևորությունը լրատվամիջոցի համար ու ամեն բամբասանք չհրապարակելու էթիկան, նույնիսկ աղբյուրի տեղեկությունը ստուգելու, փաստակված ներկայացնելու անհրաժեշտությունը, լրատվամիջոցների՝ իրենց աղբյուրները չբացահայտելու իրավունքն ու դատական գործընթացները՝ դրանք բացահայտնելու համար, շատ ձյունն ու աղբյուրների առատությունը, բաց և փակ աղբյուրները, նախաինտերնետային դարն ու ինչն է կերակրում լրագրողին, նախկին մարդկային շփումն ու ներկա ավելի օֆիսային լրագրությունը, լրագրողական խանդը, հեղինակային իրավունքն ու նույն տառասխալն անող այլ լրատվամիջոցի աղբյուրը, հռոմեացի զինվորի առնանդամն ու տեղեկությունը ստուգելու անհրաժեշտությունը, լրատվամիջոցի հեղինակությունն ու սխալվելու իրավունքը, արագ «փչացող» ինֆորմացիան ու խորհուրդներ ընթերցողին։
    Երեկոյան այս մասին են հոթդոգում Քրիստիանն ու Ռոմանը, «Հետք»-ի լրագրող Գրիշա Բալասանյանն ու Media.am կայքի խմբագիր Գեղամ Վարդանյանը։

    Երեկոյան հոթ դոգ #12 Լրատվամիջոցների հավաստի աղբյուրները, շատ ձյունն ու աղբյուրների առատությունը

    #infocom #ինֆոքոմ https://youtube.com/playlist?list=PL-NLgL5vbSye-uPcfoznL5k8F8DG6xsbv&si=bAiSHO2Gvdr2EXjk
    Լրատվամիջոցների սուտ «հավաստի աղբյուրները», աղբյուրի կարևորությունը լրատվամիջոցի համար ու ամեն բամբասանք չհրապարակելու էթիկան, նույնիսկ աղբյուրի տեղեկությունը…

  • Հունաստանի ԱԳՆ-ն կարևորել է Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության, կայուն…

    🇬🇷🇦🇲🇦🇿Հունաստանի ԱԳՆ-ն կարևորել է Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության, կայունության և բարգավաճման անհրաժեշտությունը և ողջունել ապրիլի 19-ին հայկական և ադրբեջանական կողմերի միջև պետական ​​սահմանների սահմանազատման և անվտանգության հանձնաժողովի 8-րդ նիստի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունը։
    🗣«Մենք խրախուսում ենք երկու կողմերին շարունակել համաձայնեցված քայլերի իրականացումը և ընդգծում ենք հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը»,- գրված է Հունաստանի ԱԳՆ-ի X-ի միկրոբլոգում։ |1lurer.am|