Category: Infocom

  • Մենք հավատում ենք, որ Հարավային Կովկասում խաղաղություն հնարավոր է։ Սա աշխարհի …

    🇺🇸 Մենք հավատում ենք, որ Հարավային Կովկասում խաղաղություն հնարավոր է։
    🗣 Սա աշխարհի մի տարածք է, որով անձամբ քարտուղարն (Էնթոնի Բլինքենն) է զբաղվում: Եվ քարտուղար լինելու ընթացքում նա կանոնավոր շփումներ է ունեցել երկու երկրների հետ էլ: Եվ մեր շփումները շարունակվում են երկուսի հետ էլ:
    [ԱՄՆ պետդեպարտամենտի փոխխոսնակ Վեդանտ Պատել] |azatutyun.am|

  • Աղքատությունը հնարավոր է հաղթահարել միայն աշխատանքով՝ զուգորդված կրթությամբ և ո…

    💼 Աղքատությունը հնարավոր է հաղթահարել միայն աշխատանքով՝ զուգորդված կրթությամբ և որակավորման բարձրացմամբ․ վարչապետի ուղերձը Աշխատանքի և աշխատավորների համերաշխության միջազգային օրվա առթիվ
    🔸 «Միանշանակ կարելի է պնդել. այսօր որևէ մարդու աղքատության մեջ ապրելու առանցքային պատճառը ժամանակին նրա չստացած կրթությունն է, կամ ստացած կրթության ոչ պատշաճ որակը, կամ ցկյանս կրթության տրամաբանությունից դուրս լինելը:
    🔸 Իմ համոզմունքն է, որ յուրաքանչյուր մարդ տաղանդավոր է, և պատշաճ կրթությունը կարող է բացահայտել նրա տաղանդն այնպես, որ մարդն աշխատանքով իր բարեկեցությունը կառուցելու հնարավորություն ունենա», – նշված է ուղերձում:

  • Ոստիկանությունը բռնի ուժ կիրառելով բերման ենթարկեց նաև կանանց և տարեցների։ ԱԺ…

    📌Ոստիկանությունը բռնի ուժ կիրառելով բերման ենթարկեց նաև կանանց և տարեցների։ 🔸 ԱԺԲ-ից հայտնում են, որ բերման է ենթարկվել ավելի քան 100 մարդ, նրանց թվում են նաև ԱԺԲ ԳՄ անդամներ Ժիրայր Սեֆիլյանը, Գարեգին Չուքասզյանը։ Այս պահին քաղաքացիները քայլերթով շարժվում…

  • Civic.am կայքը հայտնում է, որ Լևոն Քոչարյանի թիկնապահը ԱԺ շենքի տարածքում հարվա…

    🔸 Civic.am կայքը հայտնում է, որ Լևոն Քոչարյանի թիկնապահը ԱԺ շենքի տարածքում հարվածել է կայքի լրագրողներից մեկին։ Մեկնաբանելով միջադեպը՝ ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը հայտնել է․ 🗣 «ԱԺ շենքի դիմային հատվածում Civic.am-ի լրագրողը հարցազրույց…

  • Հեռախոսազրույց են ունեցել Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսն ու Մեծի Տանն Կիլիկ…

    📞Հեռախոսազրույց են ունեցել Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսն ու Մեծի Տանն Կիլիկիոյ Արամ Ա կաթողիկոսը: Այս մասին հայտնում է Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսարանը:
    🗣«Վեհափառ Հայրապետները վերաշեշտեցին Հայաստանի տարածքային ամբողջականությունը ու անվտանգությունը ամուր պահելու հրամայականը եւ այս ուղղությամբ հայ եկեղեցու անխախտ հանձնառությունը: Միաժամանակ, Հայրապետները ընդգծեցին մեր ժողովուրդին ներքին միասնականությունը ամրապնդելու անհրաժեշտությունը, հատկապես ներկա տագնապալից օրերին»:

  • Այն գործընթացները, որոնք տեղի են ունենում Տավուշում միտված են առաջին անգամ Հայա…

    🗣 Այն գործընթացները, որոնք տեղի են ունենում Տավուշում միտված են առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի մեջ սահմանները ճշտելուն։ Ի վերջո, մենք պետք է գիտակցենք, որ եթե կա պետություն, պետությունը պետք է ունենա սահմաններ, և այդ պետության ապագան կախված է լինելու նրանից, թե հարևանների հետ սահմաններն ինչքանով են ճշգրտված։
    🔸 Հակառակ դեպքում միշտ վտանգ կա, այդ վտանգը պետք է չեզոքացնել։ Ոչ թե պետք է սպասել և այդ վտանգը չեզոքացնել այն ժամանակ, երբ այն իրականում արդեն կա, այլ այն ժամանակ, երբ դա չկա, պասիվ վիճակում է։
    📌 Հավատացնում եմ, որ մենք շատ ավելի շահագրգռված ենք և պատասխանատվություն ենք կրում տեղի ունեցող իրադարձությունների համար։ Եվ մեզ համար ամենակարևորն այն մարդկանց անվտանգությունն ապահովելն է, որոնք ապրում են այդ գյուղերում։ [ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյան]

  • Կարմիր բերետավորները ուժի կիրառմամբ բերման են ենթարկում ակիցիայի մասնակիցներին։…

    👮‍♂️ Կարմիր բերետավորները ուժի կիրառմամբ բերման են ենթարկում ակիցիայի մասնակիցներին։ Քաղաքացիները վանկարկում են՝ «ամոթ»։

  • Ազգային-Ժողովրդական բևեռը քայլերթ է իրականացնում Երևան քաղաքում՝ հաջակցություն …

    📢 Ազգային-Ժողովրդական բևեռը քայլերթ է իրականացնում Երևան քաղաքում՝ հաջակցություն Տավուշի, ակցիայի մասնակիցները պահանջում են նաև վարչապետի հրաժարականը։

  • Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխ…

    🇦🇲🇪🇺🇬🇪🇦🇿 Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրեն Խերտ Յան Կոոպմանն ապրիլի 30-ից մայիսի 4-ը կայցելի Հայաստան, Վրաստան և Ադրբեջան՝ քննարկելու երկկողմ և տարածաշրջանային համագործակցությանն առնչվող հարցեր, ինչպես…

  • Մեր հարևանները դեռ դժկամություն են ցուցաբերում Ալմա-Աթայի հռչակագրին հստակ և մի…

    🇦🇲 Մեր հարևանները դեռ դժկամություն են ցուցաբերում Ալմա-Աթայի հռչակագրին հստակ և միանշանակ հղում անելու խաղաղության պայմանագրի նախագծում, որն ավելի համապարփակ փաստաթուղթ է։
    🗣 Այն ժամանակ, երբ մենք [Ադրբեջանի հետ] համաձայնության գանք այս հարցում խաղաղության պայմանագրի համատեքստում, մենք շատ կմոտենանք դրա կնքմանը:
    [ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ «Al-Jazeera»-ին տված հարցազրույցում]