Category: Infocom

  • 5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Թուրքիայի հարավ-արևելյան Մալաթիա նահանգում։ …

    🇹🇷 5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Թուրքիայի հարավ-արևելյան Մալաթիա նահանգում։ Նախնական տվյալներով՝ տուժածներ չկան, շաբաթ օրը հայտնել է Աղետների կառավարման վարչությունը (AFAD):
    📢 «5.0 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել առավոտյան ժամը 6:20-ին, էպիկենտրոնը գտնվել է Բաթալգազի շրջանի մոտակայքում, իսկ օջախը՝ 15.5 կիլոմետր խորության վրա», – ասվում է մամուլի հաղորդագրության մեջ։ |shantnews.am|

  • 2026 թվականի բուհերի ընդունելության համար կառավարությունը հատկացրել է 12,720 տե…

    👩‍🎓 2026 թվականի բուհերի ընդունելության համար կառավարությունը հատկացրել է 12,720 տեղ, որից 2,133-ը՝ անվճար, 10,587-ը՝ վճարովի։ Այս մասին հայտնել է ԳԹԿ մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը։
    📢 «Բուհ է ընդունվել 9 620 մարդ, որից անվճար հիմունքներով, ներառյալ նաև պահուստային և նպատակային տեղերը, 1 875 հոգի, վճարովի տեղերը զբաղեցրել է 7 799 դիմորդ։
    📌 Ընդունելության արդյունքները կհրապարակվեն հուլիսի 18-ին՝ ընդունվածների ցուցակները կփակցվեն բուհերում»,- նշել է նա:

  • Բաքվի վերաքննիչ դատարանում այսօր տեղի է ունեցել հայ գերիների բողոքների վերաբերյ…

    🔸 Բաքվի վերաքննիչ դատարանում այսօր տեղի է ունեցել հայ գերիների բողոքների վերաբերյալ «նիստ»։
    📣 Ելույթ են ունեցել մեղադրյալ Մադաթ Բաբայանի ու Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի «պաշտպանները», հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
    🔸 Խորհրդարանի նախկին խոսնակ Դավիթ Իշխանյանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը և ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը միջնորդություններ են ներկայացրել։
    🔸 Ընդմիջումից հետո «դատարանը» հայտարարել է, որ միջնորդությունները «մասնակիորեն բավարարվել են»։
    📌 Հաջորդ «դատական նիստը» տեղի կունենա հուլիսի 21-ին։ |arm.sputniknews.ru|

  • Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայր անցել է ամերիկյան ընկերության․ այն ղեկավար…

    🇦🇲🇺🇸 Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայր անցել է ամերիկյան ընկերության․ այն ղեկավարում է Կոնստանտին Սոկոլովը, որը վերջերս Պետքարտուղարության կողմից նշանակվել էր նաև «Թրամփի երթուղու»՝ TRIPP + առևտրային հիմնադրամի ղեկավար։
    Ամուլսարի ոսկու հանքավայրից հետո սա ներկայում արևմտյան երկրորդ խոշոր ներդրումն է Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում։ |azatutyun.am|
    🇺🇸 Հայաստանով անցնող TRIPP + առևտրային նախագծի ղեկավար կնշանակվի Կոնստանտին Սոկոլովը. The Guardian 📌 Ըստ պարբերականի, ԱՄՆ Պետդեպարտամենտը հաստատել է այս նշանակումը անցած ուրբաթ. «Ռուսաստանում ծնված, Չիկագոյում մասնավոր կապիտալի ներդրող Սոկոլովը կնախագահի…

  • Ուժեղ կարկտահարության հետևանքները Շիրակի մարզի գյուղ Բագրավանում։ Այս մասին գրե…

    ❗️🌨 Ուժեղ կարկտահարության հետևանքները Շիրակի մարզի գյուղ Բագրավանում։
    📌 Այս մասին գրել և տեսանյութ է հրապարակել Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։

  • ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Գևորգյանի գլխավորած պատվիրակությունն…

    🇦🇲🇨🇳 ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Գևորգյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով գտնվում է Չինաստանում։
    🤝 Այցի շրջանակում Արմեն Գևորգյանը հանդիպել է ՉԺՀ Հունան նահանգի փոխնահանգապետ, Հանրային անվտանգության վարչության պետ Վան Իոուին:
    📌 Կողմերը կարևորել են նմանատիպ հանդիպումները՝ ընդգծելով իրավական ոլորտում համագործակցության ընդլայնման տեսանկյունից դրանց արդյունավետությունը:
    [ՀՀ քննչական կոմիտե]

  • Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Մինդաուգաս Սինկյավիչյուսին…

    🇦🇲🇱🇹 Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Մինդաուգաս Սինկյավիչյուսին` Լիտվայի վարչապետի պաշտոնում նշանակվելու առիթով:
    🗣 «Լիտվան 1991 թվականին առաջինն էր, որ ճանաչեց ՀՀ անկախությունը, և այդ ժամանակից ի վեր՝ մեր երկրների միջև ձևավորվել է ամուր համագործակցություն, որը որակապես նոր մակարդակի բարձրացավ 2026 թվականի մայիսի 19-ին Երևանում ստորագրված՝ «Հայաստանի Հանրապետության և Լիտվայի Հանրապետության միջև ռազմավարական գործընկերության մասին» համատեղ հռչակագրով:
    🔸 Մենք բարձր ենք գնահատում Հայաստանում իրականացվող բարեփոխումներին և հատկապես Հայաստան–Եվրոպական միություն գործընկերության խորացմանը ցուցաբերվող՝ Լիտվայի շարունակական և անվերապահ աջակցությունը»,- մասնավորապես նշված է ուղերձում։
    [ՀՀ վարչապետի աշխատակազմ]

  • ՌԴ-ն պատրաստ է նպաստել Երևանի ու Բաքվի միջև տրանսպորտային և տնտեսական կապերի հա…

    🇷🇺 ՌԴ-ն պատրաստ է նպաստել Երևանի ու Բաքվի միջև տրանսպորտային և տնտեսական կապերի հաստատմանն ու մարդասիրական հարցերի լուծմանը։
    🗣 Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ ասուլիսի ժամանակ:
    💬 «Մենք անդրադարձանք արևմտյան երկրների կողմից Հարավային Կովկասը որպես աշխարհաքաղաքական դիմակայության ասպարեզ օգտագործելու փորձերի հարցին։ Այս համատեքստում մենք տեսնում ենք տարածաշրջանային համագործակցության զգալի ներուժ «3+3» հարթակի շրջանակներում, որը միավորում է Հարավային Կովկասի երեք երկրներին՝ Ադրբեջանին, Հայաստանին, Վրաստանին և նրանց հարևաններին՝ Ռուսաստանին, Իրանին և Թուրքիային»,- ասել է Լավրովը: |armenpress.am|

  • ՍԴ նախկին դատավոր Հրայր Թովմասյանն ընդդեմ Հայաստանի գանգատ է ներկայացրել Մարդու…

    ⚖️ ՍԴ նախկին դատավոր Հրայր Թովմասյանն ընդդեմ Հայաստանի գանգատ է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ Factor.am-ին հայտնել է Թովմասյանի պաշտպան Արամ Օրբելյանը։
    📌 Հրայր Թովմասյանը 2024-ի սեպտեմբերին մեղավոր է ճանաչվել արդարադատության նախարար եղած ժամանակ չարաշահումներ կատարելու մեջ, սակայն նա մեղադրանքը չի ընդունել, բազմիցս պնդել է, որ իր նկատմամբ քաղաքական դրդապատճառներով հետապնդում է իրականացվել։

  • Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի մ…

    🇦🇿🗣 Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև դե ֆակտո խաղաղություն է:
    🔸 Մոսկվայում ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում Բայրամովը նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացում վերջին շրջանում տեղի ունեցած իրադարձությունները, այդ թվում՝ խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը, հնարավորություն են ստեղծում տարածաշրջանում ապահովելու կայուն խաղաղություն, անվտանգություն և բարեկեցություն։ |armenpress.am|