Category: Infocom

  • Փարաքարի բոլոր ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքներով «Միասնություն» դ…

    Փարաքարի բոլոր ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքներով «Միասնություն» դաշինքը ավելի քան 56%-ով հաղթում է։
    ԿԸՀ նախնական արդյունքներն են․
    🔸 ՔՊ կուսակցություն — 3669 ձայն կամ 31․8%
    🔸 «Միասնություն» կուսակցությունների դաշինք — 6508 ձայն կամ 56․45%
    🔸 «Ազգային առաջընթաց» կուսակցություն — 900 ձայն կամ 7․8%
    🔸 «Կայունություն» կուսակցություն — 426 ձայն կամ 3․69%

  • Փարաքարի 14 ընտրատեղամասի արդյունքներով «Միասնություն» կուսակցությունը 60%-ից ա…

    🗳 Փարաքարի 14 ընտրատեղամասի արդյունքներով «Միասնություն» կուսակցությունը 60%-ից ավելի ձայն է հավաքել՝ ըստ ԿԸՀ տվյալների։
    Նախնական արդյունքներն են․
    🔸 ՔՊ կուսակցություն — 2863 ձայն կամ 29․01%
    🔸 «Միասնություն» կուսակցությունների դաշինք — 6043 ձայն կամ 61.2%
    🔸 «Ազգային առաջընթաց» կուսակցություն — 588 ձայն կամ 5․95%
    🔸 «Կայունություն» կուսակցություն — 362 ձայն կամ 3․66%
    Փարաքարում «Միասնություն» կուսակցության համայնքապետի թեկնածուն Վալոդյա Գրիգորյանն է։ Վերջինս ֆեյսբուքյան գրառմամբ արդեն «շնորհակալություն է հայտնել ընտրողներին վստահության համար»։

  • Փարաքարի 16 ընտրատեղամասից 6-ի քվեարկության արդյունքներով առաջատարը «Միասնությո…

    ❗️ Փարաքարի 16 ընտրատեղամասից 6-ի քվեարկության արդյունքներով առաջատարը «Միասնություն» կուսակցությունն է՝ ըստ ԿԸՀ տվյալների։
    Նախնական արդյունքներն են․
    🔸 ՔՊ կուսակցություն — 1459
    🔸 «Միասնություն» կուսակցությունների դաշինք — 2102
    🔸 «Ազգային առաջընթաց» կուսակցություն — 204
    🔸 «Կայունություն» կուսակցություն — 191

  • ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանի և լրագրողներից մեկի միջև միջադե…

    🔸 ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանի և լրագրողներից մեկի միջև միջադեպ է տեղի ունեցել Գյումրիում՝ ՔՊ նախընտրական շտաբի դիմաց։
    ❗️ Միջադեպի ժամանակ Գաբրիելյանը, որն այդ պահին սթափ վիճակում չէր, հայհոյել է լրագրողին։
    💬 Լրագրողի հետ միջադեպի մասին տեղեկանում ենք մեկ այլ լրագրող Սյուզի Բադոյանի ֆեյսբուքյան ուղիղ եթերից, որում վերջինս ՔՊ շտաբի դիմաց ՀՀ վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանին ցույց է տալիս վերոնշյալ միջադեպի տեսանյութը ու մեկնաբանություն խնդրում, ինչին ի պատասխան՝ Բաղդասարյանն ասում է․ «Ցանկացած պարագայում լրագրողի գործունեությունը խոչընդոտելը անընդունելի է․․․ Ընդհանրապես որևէ մեկին հայհոյել չի կարելի»։

  • «Հաստատում ենք, որ ընտրակաշառք բաժանվել է»․ «Անկախ դիտորդ» առաքելության ներկայաց…

    «Հաստատում ենք, որ ընտրակաշառք բաժանվել է»․ «Անկախ դիտորդ» առաքելության ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյան
    💬 Ընտրակաշառքի կասկածանքով ձերբակալումների շուրջ Իոաննիսյանը ստույգ տեղեկություն չուներ, թե արդյոք հենց այդ անձինք են ընտրակաշառք բաժանել, բայց իրենց տեղեկության համաձայն՝ նման դեպքեր Գյումրիում տեղի են ունեցել։
    📍 Ընդհանուր առմամբ դիտորդական առաքելությունը առանձնացրել է Փարաքարի 7 և Գյումրու 11 ընտրատեղամաս, որտեղ ամենաշատն են խախտումներ արձանագրվել։
    📍 Արձանագրվել են ընթացակարգային խախտման դեպքեր 12 տեղամասում, կուտակումներ 8 տեղամասում, բաց քվեարկության դեպք 6 տեղամասում, 5 տեղամասում գրանցվել է վիճաբանության 6 դեպք՝ երկու դեպք մեկ տեղամասում։

  • ՏԻՄ ընտրական գործընթացում ՄԻՊ-ը արձանագրել է ատելության, խտրական խոսքի ու հասար…

    ‼️ ՏԻՄ ընտրական գործընթացում ՄԻՊ-ը արձանագրել է ատելության, խտրական խոսքի ու հասարակության բևեռացման բարձր մակարդակ։
    🔸 «Արձանագրվել են նաև հաշմանդամություն ունեցող անձանց համար տեղեկատվության մատչելիության ապահովման հետ կապված խնդիրներ։
    🔸 Տեղեկատվություն է ստացվել, որ անձը, հաշմանդամությամբ պայմանավորված, չի կարողացել տնից դուրս գալ և իրացնել իր ընտրական իրավունքը, ինչը հետևանք է նաև շրջիկ արկղի միջոցով քվեարկությանը մասնակցելու օրենսդրական հնարավորության բացակայության»,- ասվում է ՄԻՊ ամփոփման մեջ։

  • Գյումրու ու Փարաքարի առանձին ընտրատեղամասերում քվեարկության մասնակցությունը էակա…

    Գյումրու ու Փարաքարի առանձին ընտրատեղամասերում քվեարկության մասնակցությունը էականորեն բարձր է եղել այս համայնքների ընդհանուր մասնակցության ցուցանիշից։
    Ընտրատեղամասերի քարտեզն ու խախտումներն այստեղ՝ https://infocom.am/hy/article/150995

  • Ժամը 20։00-ի դրությամբ ՆԳՆ ոստիկանությունը նախաքննական մարմին է ուղարկել ենթադր…

    📣 Ժամը 20։00-ի դրությամբ ՆԳՆ ոստիկանությունը նախաքննական մարմին է ուղարկել ենթադրյալ հանցագործության վերաբերյալ 6 հաղորդում․
    🔸 1-ը՝ քարոզչություն կատարելուն կամ կատարելուց հրաժարվելուն հարկադրելու, կամ քարոզչություն կատարելուն այլ կերպ խոչընդոտելու,
    🔸 1-ը՝ խուլիգանության ու ընտրական գործընթացի պատշաճ կազմակերպման համար անհրաժեշտ առարկաները հափշտակելու,
    🔸 2-ը՝ քվեարկության գաղտնիությունը խախտելու,
    🔸 2-ը՝ ընտրական կամ հանրաքվեին մասնակցելու իրավունքի իրականացումը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը կամ հանրաքվեին մասնակցող անձանց իրավունքների կամ պարտականությունների իրականացմանը խոչընդոտելու։
    [ՀՀ ՆԳՆ հայտարարությունը]

  • Գյումրու ՏԻՄ ընտրությույունների քվեարկությանը մասնակցել է ընտրության իրավունք ու…

    📌Գյումրու ՏԻՄ ընտրությույունների քվեարկությանը մասնակցել է ընտրության իրավունք ունեցողների 42․66%-ը, ինչը էականորեն գերազանցում է 2021 թվականի ցուցանիշը՝ 24․14%-ը։ 111 236 անձանից քվեարկությանը մասնակցել է 47 452 ընտրող։
    Փարաքարում համայնքում էլ ընտրության իրավունք ունեցող 20 967 անձանցից քվեարկությանը մասնակցել է 11 526 ընտրող կամ 54,97%-ը։

  • Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր մարտի 29-ի երեկոյան և մարտի 30-ի առավոտյ…

    Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր մարտի 29-ի երեկոյան և մարտի 30-ի առավոտյան ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան և հարավարևելյան հատվածներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։
    [ՀՀ ՊՆ]