Category: Infocom

  • Տավուշցիները եկել են դեպի Բագրատաշեն գնացող ճանապարհահատված՝ փակելու այն։ Ոստիկ…

    Տավուշցիները եկել են դեպի Բագրատաշեն գնացող ճանապարհահատված՝ փակելու այն։ Ոստիկանության մեծաթիվ ուժեր կան այստեղ։
    👮Պարեկային ծառայությունը հորդորում է բացել ճանապարհը։ Տեղում ծառայություն են իրականացնում նաեւ կարմիր բերետավորներ։

  • Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Սենատի Հայաստան-Ֆրանսիա բարեկամա…

    🇦🇲🇫🇷 Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Սենատի Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Ժիլբեր-Լյուկ Դըվինազի գլխավորած պատվիրակությանը:
    🤝 Զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանային նշանակության հարցերի, այդ թվում՝ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման և սահմանազատման գործընթացին, մասնավորապես, 1991թ․ Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա սահմանազատման գործընթացը սկսելու պայմանավորվածությանը:
    🔸 Մտքեր են փոխանակվել ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագծի, ինչպես նաև Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության շուրջ: [ՀՀ կառավարություն]

  • Իլհամ Ալիևն այսօր հայտարարել է․ «Այո, [2020 թ․ նոյեմբերի 9-ի] եռակողմ հայտարարո…

    🇦🇿 Իլհամ Ալիևն այսօր հայտարարել է․
    🗣 «Այո, [2020 թ․ նոյեմբերի 9-ի] եռակողմ հայտարարությունում նշված չէ «Զանգեզուրի միջանցքի» մասին, սակայն այնտեղ հիշատակում կա, որ Ադրբեջանը պետք է կապվի Նախիջևանին, և այն պետք է վերահսկեն Ռուսաստանի սահմանապահ ուժերը։
    🔸 Այն ստորագրել են նախագահ Վլադիմիր Պուտինը, վարչապետ Փաշինյանը և ես։ Եվ հիմա, ավելի քան երեք տարի, Հայաստանը խախտում է այս դրույթը։ Այժմ նրանք ցանկանում են այդ կետը դուրս մղել, սակայն դա հնարավոր չէ։ Նրանք արգելափակում են Նախիջեւանի հետ ճանապարհային կապ հաստատելու հնարավորությունը։ Նման վերաբերմունքը, իհարկե, շատ հիասթափեցնող է»,- նշել Ադրբեջանի նախագահը։

  • Տավուշի մարզում երեկ եւ այսօր տեղի ունեցած ցույցերի ընթացքում ոստիկանների գործո…

    🚔 Տավուշի մարզում երեկ եւ այսօր տեղի ունեցած ցույցերի ընթացքում ոստիկանների գործողությունների առնչությամբ նշանակված ծառայողական քննություն այս պահին առկա չէ։ Այս մասին «Ինֆոքոմի» հարցին ի պատասխան՝ տեղեկացրին ՆԳՆ ոստիկանության լրատվական բաժնից:

  • ԱՄՆ պետդեպարտամենտը հրապարակել է մարդու իրավունքների տարեկան զեկույցը։ Նշվում է…

    🇺🇸📃 ԱՄՆ պետդեպարտամենտը հրապարակել է մարդու իրավունքների տարեկան զեկույցը։ Նշվում է Ադրբեջանի ռազմական գործողության հետևանքով 2023-ին ԼՂ-ից ավելի քան 100 հազար հայերի տեղահանման փաստը։ Նշվում է նաև, որ տարվա ընթացքում ադրբեջանական ուժերը հարվածել են ՀՀ ներսում որոշակի ենթակառուցվածքների։
    🔸 Ներհայաստանյան խնդիրներին ևս անդրադարձ կա. ըստ Պետդեպի բազմաթիվ ոչ կառավարական կազմակերպություններ հաղորդել են անազատության մեջ գտնվող անձանց նկատմամբ իրավապահների կողմից բռնության կամ խոշտանգումների դեպքերի զգալի աճի մասին և պնդում են, որ նման վարքագիծը դառնում է համակարգային և հաճախ մնում է անպատիժ:
    🔸 Զեկույցը նշում է, որ ՀՀ կառավարությունն ամրապնդել է կոռուպցիայի դեմ պայքարի իր ինստիտուցիոնալ շրջանակը՝ կիրառելով նոր հակակոռուպցիոն ռազմավարությունը մի շարք ուղղություններով։
    🔸 Հաղորդվում է, որ կառավարությունը միայն սահմանափակ հավաստի քայլեր է կատարել նախկին կամ գործող պետական պաշտոնյաների և իրավապահների կողմից մարդու իրավունքների ենթադրյալ խախտումները հետաքննելու և պատժելու համար․ «Հաղորդագրություններ չկան 2020-ի ռազմական գործողությունների ընթացքում ՀՀ ԶՈՒ կամ անհատների կատարած ենթադրյալ չարաշահումների վերաբերյալ հետաքննության ընթացքի առաջընթացի մասին։

  • Այժմ մենք ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության պայ…

    🇦🇿 Այժմ մենք ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության պայմանագիրը: Մենք պարզապես պետք է վերջնական տեսքի բերենք մանրամասները: Բայց, իհարկե, երկու կողմերին էլ ժամանակ է պետք։
    🗣 Հիմա առավել քան երբևէ Երևանն ու Բաքուն մոտ են խաղաղության հաստատմանը։
    [Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև]|hetq.am|

  • Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմա…

    ❗️ Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը։

  • Բաքուն համաձայնել է Ղազախստանում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման…

    🇦🇲🇰🇿🇦🇿 Բաքուն համաձայնել է Ղազախստանում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը․ Իլհամ Ալիև

    🗣 «Եթե Հայաստանը նույնպես համաձայնի դրան, ապա արտաքին գործերի ղեկավարների հաջորդ հանդիպումը կկայանա Ղազախստանում», – նշել է Ալիևը։
    📌 Հիշեցնենք, որ Ղազախստանի նախագահը Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Հայաստանում նշել էր, որ Ղազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել Հայաստանին և Ադրբեջանին՝ խաղաղության շուրջ բանակցություններ վարելու համար։

  • Բաղանիսի և Ոսկեպարի վարչական ղեկավարները Երևանից վերադարձել են Տավուշ, հանդիպել…

    📌 Բաղանիսի և Ոսկեպարի վարչական ղեկավարները Երևանից վերադարձել են Տավուշ, հանդիպել բնակիչների հետ։ 🔸Նրանք դժգոհ են Մհեր Գրիգորյանի հետ երեկ կառավարությունում ունեցած հանդիպումից. ասացին, որ նշվել է՝ կոնկրետ Բաղանիս Այրումի հատվածում սահմանի փոփոխություններ…

  • Այս պահին Բաղանիսում իրավիճակը լարված է. ոստիկանները փակել են դեպի Ոսկեպար տանող…

    ❗️Այս պահին Բաղանիսում իրավիճակը լարված է. ոստիկանները փակել են դեպի Ոսկեպար տանող Բաղանիս Այրումին հարակից ճանապարհը, ինչը զայրացրել է գյուղացիներին, նրանք պահանջում են բացել այն: 🔸Բնակիչները համոզված են, որ այդ հատվածում արդեն չափումներ են իրականացվում…