Category: Infocom

  • Բաքվից հնչած հայտարարությունը, թե խաղաղության պայմանագիր ստորագրելու համար Հայա…

    🇦🇲 Բաքվից հնչած հայտարարությունը, թե խաղաղության պայմանագիր ստորագրելու համար Հայաստանը պետք է փոխի իր Սահմանադրությունը, Հայաստանի սահմանադրական բարեփոխումներին խոչընդոտելու փորձ է։
    📌 Այս մասին հայտարարեց ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը։
    🗣 «Ադրբեջանի ներկայացուցիչները, հրաշալի իմանալով, թե Հայաստանում ինչպիսի արձագանք է ունենալու նման հայտարարությունը, ցանկանում են թույլ չտալ, որպեսզի Հայաստանում սահմանադրական բարեփոխումներ իրականացվեն։ Ես այդպես եմ դա գնահատում»,- ընդգծեց Եղոյանը։ |armenpress.am|

  • Ալեն Սիմոնյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի ն…

    🇦🇲📞🇷🇺 Ալեն Սիմոնյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ:
    🗣 Զրուցակիցները քննարկել են հայ-ռուսական հարաբերությունների օրակարգին, ինչպես նաեւ ԱՊՀ ՄԽՎ խորհրդում եւ այլ հարթակներում համագործակցությանը վերաբերող տարբեր հարցեր:
    📌 Անդրադարձ է կատարվել նաեւ Վալենտինա Մատվիենկոյի` Հայաստան նախատեսված պաշտոնական այցի կազմակերպչական հարցերին:
    [ՀՀ ԱԺ]

  • ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը ՀՀ-ԵՄ խորհրդարանական գոր…

    ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը ՀՀ-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի նիստին, դիմելով ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանին, հարց ուղղեց քաղբանտարկյալների մասին՝ թվելով Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանի, ընտրված քաղաքապետներ Մամիկոն Ասլանյանի, Առուշ Առուշանյանի, Բալասանյանների և այլ դեպքերի մասին:
    💬 Գալյանն ասաց. «Իհարկե, առաջին հայացքից Դուք խոսում եք ճշմարտությունների մասին, բայց ձեր կողմից ճշմարտությանը հակադրվում է օրենքի գերակայություն ասված ճշմարտությունը: Պետք է հասկանալ, որ Ձեր կողմից նշված անձանցից շատերը հետապնդվում են իրենց պաշտոնավարման տարիների ընթացքում կատարած պաշտոնեական լիազորությունների չարաշահման համար: Դժվար է պատկերացնել, որ այդ հետապնդումները կարող են ունենալ քաղաքական բնույթ:
    🔸 Ճիշտ չէ, թե հետապնդում է իրականացվում միայն նախկին պաշտոնյաների հանդեպ, դա այդպես չէ, քրեական հետապնդում է հարուցվել գործող նախարարների, փոխնախարարների նկատմամբ»: |tert.am|

  • Խորհրդարանում անցկացվում է ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի 4…

    🇦🇲🇪🇺 Խորհրդարանում անցկացվում է ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի 4-րդ նիստը:
    ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն իր երախտագիտությունը հայտնեց ԵՄ կողմից տրամադրվող նշանակալի ֆինանսական աջակցության համար, որն ուղղված է Հայաստանում տեղի ունեցող բարեփոխումներին և մի շարք ուղենշային նախաձեռնություններին:
    🤝 Խոսելով ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության տեղակայման մասին՝ Ալեն Սիմոնյանն ասաց. «Դա ակնհայտորեն և էապես կրճատեց սահմանին տեղի ունեցող միջադեպերի թիվը և կանխեց հնարավոր էսկալացիայի ռիսկը»: |armenpress.am|

  • Գիշերը շտապօգնության բժիշկների նկատմամբ բռնության դեպք է տեղի ունեցել Երևանում….

    ‼️ Գիշերը շտապօգնության բժիշկների նկատմամբ բռնության դեպք է տեղի ունեցել Երևանում. առողջապահության նախարար 🗣 «Իրենց մասնագիտական պարտքը կատարող բուժաշխատողների հանդեպ ոտնձգության դեպքերը, ցավոք, շարունակվում են: Գիշերը բռնության հերթական դեպքն է տեղի ունեցել…

  • 44-օրյա պատերազմի ժամանակ գումարտակի հրամանատարի տեղակալ Հրաչյա Ղազարյանի կարծի…

    🗣 44-օրյա պատերազմի ժամանակ գումարտակի հրամանատարի տեղակալ Հրաչյա Ղազարյանի կարծիքով՝ եթե հոկտեմբերի 4-ին Ջրականում զբաղեցրած բնագծից չնահանջեին Հադրութ, 5000 զոհին կգումարվեր եւս 120-ը․ «Դրանով ամեն ինչ կավարտվեր, եւ այս դատապրոցեսն էլ չէր լինի»,- ցուցմունք տալով՝ հայտարարեց նա։
    ❗️ Խոսքն այն նահանջի մասին է, որի համար գումարտակի հրամանատար Հովիկ Գաբրիելյանն այժմ մեղադրյալի կարգավիճակ ունի։ Ըստ մեղադրանքի՝ նա չթույլատրված նահանջ է իրականացրել, ինչի հետեւանքով իր պաշտպանության տակ գտնվող բնագիծն անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ, իսկ անպաշտպան թողնված հատվածով թշնամին կարողացել է աջակողմյան ստորաբաժանմանը անարգել շրջանցել եւ գցել շրջափակման մեջ։ 22 զինծառայող զոհվել է, 3-ը համարվում է անհետ կորած։
    📎 Կարդալ ավելին

    «Եթե չնահանջեինք, 5000 զոհին կգումարվեր եւս 120-ը»․ Հովիկ Գաբրիելյանի տեղակալի հարցաքննությունը

  • ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հա…

    🇺🇸🇺🇦 ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ «օգնում է Ուկրաինային այնպես, ինչպես ոչ ոք երբեք չի օգնել», և նշել է, որ հակամարտությունը կարող է ավարտվել շաբաթների ընթացքում:
    🗣 Թրամփը նաև նշել է, որ Ուկրաինան կարող է վերադարձնել իր տարածքների մի մասը, սակայն Կիևը հնարավոր զիջումների մասին հարցին հստակ պատասխան չի տվել։ ԱՄՆ նախագահի կարծիքով՝ այս բախումը կարող է վերաճել երրորդ համաշխարհային պատերազմի։ Վաշինգտոնը մտադիր է թույլ չտալ դա։ |tert.am|

  • Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը G7-ի հանդիպմա…

    🇺🇦🇺🇸 Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը G7-ի հանդիպմանը զրուցել են։
    🗣 «Մենք մեծ հույս ունենք, որ Միացյալ Նահանգները կշարունակի աջակցել մեզ, ինչպես մյուս գործընկերները: Իհարկե, մենք չպետք է կորցնենք Եվրոպայի և ԱՄՆ-ի այս միասնությունը»,- ընդգծել է Ուկրաինայի նախագահը։ |armenpress.am|

  • ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Կարմիր խաչի միջազգային կոմիտ…

    🤝 ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Միրյանա Սպոլյարիչ Էգերի հետ։
    🗣 Նախարար Միրզոյանն անդրադարձ է կատարել Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների և պատանդառված քաղաքացիական անձանց ազատ արձակման խնդրին, ընթացող կեղծ դատավարություններին՝ մտահոգություն հայտնելով նշյալ անձանց առողջական վիճակի, նրանց նկատմամբ հնարավոր ներգործության առնչությամբ։
    📌 Օրակարգային այլ հարցերի շարքում անդրադարձ է կատարվել անհայտ կորած անձանց ճակատագրերի պարզման ուղղությամբ գործադրվող և անհրաժեշտ լրացուցիչ ջանքերին։ [ՀՀ ԱԳՆ]

  • ՄԱԿ 193 անդամներից բաղկացած Գլխավոր ասամբլեան 93 կողմ ձայնով ընդունեց Ուկրաինայ…

    🇷🇺🇺🇦 ՄԱԿ 193 անդամներից բաղկացած Գլխավոր ասամբլեան 93 կողմ ձայնով ընդունեց Ուկրաինայի և եվրոպացի դաշնակիցների կողմից մշակված բանաձևը, որով Ռուսաստանը դատապարտվում է Ուկրաինա ներխուժման համար։
    🔸 18 երկիր դեմ է քվեարկել, 65 երկիր՝ ձեռնպահ։ |azatutyun.am|