🇷🇺 Հայաստանն ինքը դեռ չի որոշել իր տարածքում ՀԱՊԿ պատասխանատվության գոտին. Սերգեյ Լավրով
🗣 «Իհարկե, երբ ասում են, որ ՀԱՊԿ-ը չի կարողանում որոշել, թե որտեղ է գտնվում իր պատասխանատվության գոտին Հայաստանում, Հայաստանն ինքը դեռ չի որոշել։ ․․․
🤝 Մենք դեռևս դաշնակիցներ ենք Հայաստանի հետ։ Մենք մեզ շարունակում ենք դաշնակիցներ համարել։ Իրավաբանորեն մենք դաշնակիցներ ենք, բայց ես կարծում եմ ոչ միայն իրավաբանորեն, այնտեղ կան նաև այնպիսիք, ովքեր հասկանում են Ռուսաստանի կարևորությունը Հայաստանի անվտանգության և տնտեսական զարգացման համար», – ասել է Ռուսաստանի արտգործնախարարը։