Category: Infocom

  • Կոմունալ ծառայությունների դիմաց վճարումներից հետվճար այսուհետ չի հաշվարկվում։ Մ…

    💳 Կոմունալ ծառայությունների դիմաց վճարումներից հետվճար այսուհետ չի հաշվարկվում։
    ‼️ Միաժամանակ կենսաթոշակների և նպաստների անկանխիկ վճարումների դեպքում հետվճարի չափը սահմանվել է 12 %՝ նախկին 10%-ի փոխարեն, առավելագույն չափը՝ 6000 դրամ՝ նախկին 5000 դրամի փոխարեն։
    [ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն]

  • Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:…

    🇦🇲🇹🇷 Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:
  • Աննա Ամրոյանը՝ Ծանրամարտի երիտասարդների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրՄարզ…

    🏋🏻Աննա Ամրոյանը՝ Ծանրամարտի երիտասարդների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
    📌Մարզիկը երկամարտում գրանցեց 228 կգ արդյունք: Աննա Ամրոյանը նաև նվաճեց փոքր բրոնզե մեդալ` հրում վարժությունում գլխավերևում պահելով 128 կիլոգրամանոց ծանրաձողը:

  • Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը սեպտեմբերի 24-ին դադարեցրել է ՀՀ ԱԺ …

    ⚖️ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը սեպտեմբերի 24-ին դադարեցրել է ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանին պատկանող «Կեչառիս» հյուրանոցի գործունեությունը: Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում 2024թ. սեպտեմբերի 16-ին հարուցվել է կատարողական վարույթ։
    🔸 Տրվել է ժամանակ մինչև սեպտեմբերի 24-ը ժամը 15։00՝ որոշման պահանջները կամովին կատարելու համար։ Սեպտեմբերի 24-ին տարածք այցելության ընթացքում պարզվել է, որ հյուրանոցի գործունեությունը չի դադարեցվել, արդյունքում՝ հարկադիր կատարողների կողմից հյուրանոցի շահագործումը դադարեցվել է մինչև հայտնաբերված խախտումների վերացումը։

  • Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի հաղորդագրության համաձայն՝ ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հ…

    📢 Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի հաղորդագրության համաձայն՝ ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը Հայաստանի Անկախության օրվա առիթով ամերիկահայ համայնքին հղած շնորհավորական ուղերձում հայտարարել է․
    🗣 «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տներն անվտանգ վերադառնալու իրավունքը չափազանց կարևոր է հայ ժողովրդի արժանապատվությունը և տարածաշրջանում կայունությունը վերականգնելու տեսանկյունից։ Հարկավոր է նաև միշտ հիշել Հայոց ցեղասպանության ողբերգությունը, որը շարունակում է ձևավորել հայ ժողովրդի ինքնությունը։ Ամերիկահայ համայնքի տոկունությունը ոգեշնչման աղբյուր է մեր ընդհանուր ամերիկյան պատմության համար։
    ❗️Ես հավատարիմ եմ Հայաստանի և նրա հարևանների միջև կայուն խաղաղության հաստատմանը, որը հաշվի կառնի երկրների ինքնիշխանությունը, անկախությունը և տարածքային ամբողջականությունը: Կշարունակեմ աջակցել Հայաստանին ժողովրդավարության ամրապնդման և տարածաշրջանում կայունության հաստատման ջանքերում։ Հավատարիմ եմ մեր երկրների միջև կապերի խորացմանը և գործընկերային հարաբերությունների ամրապնդմանը: Միասին կարող ենք կառուցել ավելի ապահով, արդար և ազատ աշխարհ»։ |azatutyun.am|

  • Պաշտոնյաներ, որոնք եկամուտ են ստացել առցանց խաղատներիցԳլխավոր դատախազության, Պետ…

    Պաշտոնյաներ, որոնք եկամուտ են ստացել առցանց խաղատներից

    Գլխավոր դատախազության, Պետական եկամուտների կոմիտեի և Ծաղկահովիտ համայնքի չորս պաշտոնյաներ 2022 և 2023 թվականներին եկամուտ են ստացել առցանց խաղատներից։ Այս մասին պարզ է դառնում հայտարարատու բոլոր պաշտոնյաների՝ 2021-2023 թվականներին հայտարարագրած եկամուտների ուսումնասիրությունից։
    Մանրամասները կարող եք կարդալ «Ինֆոքոմի» հոդվածում։

  • Բաքվում հանդիպում են ունեցել Ադրբեջանի և Թուրքիայի պաշտպանության նախարարներ Զաք…

    🇦🇿🇹🇷 Բաքվում հանդիպում են ունեցել Ադրբեջանի և Թուրքիայի պաշտպանության նախարարներ Զաքիր Հասանովը և Յաշար Գյուլերը, քննարկել երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման հեռանկարները, տարածաշրջանային անվտանգության և այլ հարցեր:
    📝 Ադրբեջանական կողմի փոխանցմամբ՝ հանդիպումների ավարտին երկու երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցության վերաբերյալ համաձայնագրեր են ստորագրվել, դրանց բովանդակության մասին մանրամասներ չեն հաղորդվում։ |azatutyun.am|

  • Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակում հանդիպում է ունեցե…

    🇦🇲🇨🇾 Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակում հանդիպում է ունեցել Կիպրոսի նախագահ Նիկոս Քրիստոդուլիդեսի հետ:
    🤝 Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին` շեշտելով հայկական կողմի հավատարմությունը խաղաղության օրակարգին: Մտքեր են փոխանակվել նաև Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության շուրջ: [ՀՀ կառավարություն]

  • Անկարան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացին։ Նյու Յորքում …

    🇦🇲🇦🇿🇹🇷 Անկարան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացին։ Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ելույթ ունենալով հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Նա անդրադարձել է նաև Հայաստան-Թուրքիա հարաբերություններին՝ ընդգծելով, որ երկու երկրները նույնպես ջանքեր են գործադրում կարգավորման համար։
    🗣 «Հույս ունենք, որ այդ գործընթացը կավարտվի որքան հնարավոր է շուտ, և մենք կլսենք բարի լուրեր: Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացի հաջողությունը դրական ազդեցություն կունենա նաև Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունների վրա»,- շեշտել է Էրդողանը։ |armeniasputnik.am|

  • Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում ներկա է եղել ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 79-…

    📌 Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում ներկա է եղել ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանի ընդհանուր քննարկումների բացմանը:
    🤝 Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մի շարք երկկողմ հանդիպումներ կունենա տարբեր երկրների գործընկերների հետ:
    [ՀՀ կառավարություն]