Category: Infocom

  • Լեռնային Ղարաբաղի անկումն անձնական պարտություն էր Շառլ Միշելի համար․ POLITICO Այ…

    Լեռնային Ղարաբաղի անկումն անձնական պարտություն էր Շառլ Միշելի համար․ POLITICO
    📰 Այս մասին ասվում է POLITICO-ի լրագրող Գաբրիել Գևինի՝ «Մեր հայրերի մոխիրը, Լեռնային Ղարաբաղի անկումը ներսից» գրքում, որը լուսաբանել է Լեռնային Ղարաբաղի անկումը։ Գրքից հատվածներ է ներկայացնում POLITICO-ն։
    🔸 «Մեղմ վարքով բելգիացին, նախկին վարչապետը, տեսականորեն ղեկավարում էր ԵՄ արտաքին քաղաքականությունը, բայց գործնականում իր ժամանակը ծախսում էր առանձին հարցեր ընտրելով, որոնց շուրջ կշռադատում էր: Գրեթե երկու տարի, երբ լրագրողները դիմում էին Միշելի գրասենյակին եվրոպական գործերի վերաբերյալ հարցումներով, ստանում էին պարզ պատասխան՝ նա զբաղված է՝ փորձելով կանխել պատերազմը Հարավային Կովկասում։

    🔸 Սա ԵՄ-ի համար հնարավորություն էր՝ ուժեղացնելու իր ազդեցությունը և փոխարինելու Մոսկվայի դաժան իրական քաղաքականությունը՝ արժեքների վրա հիմնված մարդասիրական նկատառումներով: Սակայն, չնայած երկու կողմերի հետ հարաբերություններ հաստատելու ջանքերին, Միշելի արշավը տուժեց այն բանից, որ սկզբունքորեն չկարողացավ հասկանալ, թե ում հետ գործ ունի, կամ որքան բարձր են խաղադրույքները»,- նշում է գրքի հեղինակը։ |factor.am|

  • 15 տարում ոչ մարտական 427 զոհ․ Փաստահավաք հանձնաժողովի մասին ուշացող խոստումը15 …

    15 տարում ոչ մարտական 427 զոհ․ Փաստահավաք հանձնաժողովի մասին ուշացող խոստումը
    🪖15 տարվա ընթացքում ոչ մարտական պայմաններում զոհվել է 427 հայ զինծառայող։ Նույն ժամանակահատվածում Հայաստանում փոխվել է կառավարող ուժը, արդարադատության 10 նախարար, բայց արդարության սպասողների շարքերում դեմքերը հաճախ անփոփոխ են։ Նանա Մուրադյանը նույնքան տարի պայքարում է որդու մահվան հանգամանքների բացահայտման համար․ նրա որդին՝ Վալերիկ Մուրադյանը, այդ 427 զինծառայողներից մեկն է։
    🔍 Ոչ մարտական պայմաններում մահվան դեպքերը մեկն է այն խնդիրներից, որոնք պետությունը որոշել է ուսումնասիրել Փաստահավաք հանձնաժողովի շրջանակներում։ Հանձնաժողովը, որ պիտի ստեղծված լիներ դեռ 2020-ին, ձեւավորվելու եւ իր գործունեությունը սկսելու է միայն 2025 թ․–ին։ Մեր հարցին ի պատասխան Արդարադատության նախարարությունն այս ձգձգումը պայմանավորել է նախագծի շուրջ երկարատեւ քննարկումներով։
    🗣 Որդեկորույս մայրը թերահավատորեն է մոտենում սրան, ասում՝ եթե իրավական դաշտում, ոչինչ չարվեց, Փաստահավաք հանձնաժողովը ի՞նչ պիտի անի։

  • Արևմտյան Հայաստանն Արմավիրն է, Թալինն է, Մարալիկն է. սրանից դուրս չկա և չի կարող…

    Արևմտյան Հայաստանն Արմավիրն է, Թալինն է, Մարալիկն է. սրանից դուրս չկա և չի կարող լինել Արևմտյան Հայաստան. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան
    🇦🇿 «Արևմտյան Ադրբեջանը Ղազախն է, Թովուզն է, Աղստաֆան է, Գեդաբեյն է, Դաշքեսանն է, Քելբաջարն է, Լաչինն է, Կուբաթլուն է, Զանգելանն է: Սրանից դուրս չկա և չի կարող լինել Արևմտյան Ադրբեջան: Եթե շատ են ուզում այլ տեղ փնտրել, Նախիջևանն էլ կարող ենք համարել Արևմտյան Ադրբեջան:
    🇦🇲 Արևելյան Հայաստանը Իջևանն է, Բերդն է, Ճամբարակն է, Վարդենիսն է, Ջերմուկն է, Գորիսն է, Կապանն է, Ներքին Հանդն է, Նռնաձորն է. սրանից դուրս չկա և չի կարող լինել Արևելյան Հայաստան:
    ❗️ Ադրբեջանը պնդում է, որ Հայաստանը քննարկի փախստականների իրավունքների հարցը՝ «Արևմտյան Ադրբեջանի» խոսույթի ներքո: Երբ Ադրբեջանն օգտագործում է «Արևմտյան Ադրբեջանի փախստականների վերադարձի հարց» խոսույթը, այս ձևակերպման բերումով հենց ինքը փակում է որևէ քննարկման հնարավորություն, որովհետև ակնհայտ է դարձնում, որ փախստականների հարցը փորձում է օգտագործել միջազգային իրավունքի սուբյեկտ, ինքնիշխան պետություն Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը կասկածի տակ դնելու, Հայաստանից տարածքային պահանջներ ձևակերպելու համար: Հարցի քննարկման համար Ադրբեջանը նախ պետք է հրաժարվի «Արևմտյան Ադրբեջանի» և այդ կարգի խոսույթներից:
    🔸 Նախորդ կետում նշված հանգամանքների համապատկերում պաշտպանունակ բանակ ունենալու ՀՀ իրավունքը կասկածի տակ դնելով՝ պաշտոնական Բաքուն փորձում է ստանալ ՀՀ դեմ անարգել ագրեսիա իրականացնելու հնարավորություն»,- գրել է Նիկոլ Փաշինյանը:

  • Արտախորհրդարանական 4 ուժերի նախաձեռնած Եվրաքվեի 60 000 ստորագրություն այսօր փոխ…

    🇪🇺🗳 Արտախորհրդարանական 4 ուժերի նախաձեռնած Եվրաքվեի 60 000 ստորագրություն այսօր փոխանցվել է ԿԸՀ-ին։ 💬 ԿԸՀ նախագահի մամուլի քարտուղար Սեդա Ղուկասյանը aysor.am-ին ասել է, որ ԿԸՀ-ն ստորագրած քաղաքացիների տվյալները համադրելուց և նիստով հաստատելուց հետո օրինագիծը…

  • Արարատ Միրզոյանն ասուլիսում անդրադարձավ փորձագիտական հանրությունում հնչող տեսակ…

    🇺🇸🇦🇲 Արարատ Միրզոյանն ասուլիսում անդրադարձավ փորձագիտական հանրությունում հնչող տեսակետի վերաբերյալ հարցին, թե մինչև Դոնալդ Թրամփի երդմնակալությունը կստորագրվի Հայաստանի ու ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության համաձայնագիր:   🗣 «Մենք ունենք ռազմավարական…

  • Արարատ Միրզոյանն ասուլիսում անդրադարձավ փորձագիտական հանրությունում հնչող տեսակ…

    🇺🇸🇦🇲 Արարատ Միրզոյանն ասուլիսում անդրադարձավ փորձագիտական հանրությունում հնչող տեսակետի վերաբերյալ հարցին, թե մինչև Դոնալդ Թրամփի երդմնակալությունը կստորագրվի Հայաստանի ու ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության համաձայնագիր:   🗣 «Մենք ունենք ռազմավարական…

  • Լոս Անջելեսում արտակարգ դրություն է հայտարարվել անտառային հրդեհների պատճառով, ո…

    🇺🇸 Լոս Անջելեսում արտակարգ դրություն է հայտարարվել անտառային հրդեհների պատճառով, որոնք ընդգրկել են քաղաքի արևմուտքում գտնվող մի քանի շրջաններ։
    📌 Ինչպես հայտնում է BBC-ին, վերջին տվյալներով երկու մարդ մահացել է։ Ըստ Reuters-ի՝ 70000 մարդ տարհանվել է։
    🔸 Իշխանությունները զգուշացնում են, որ իրավիճակը սրվում է փոթորկոտ քամիների և չոր եղանակի պատճառով, և կրակը զսպելու հնարավորություն չկա։ |armradio.am|

  • Հունվարի 8-ին Հայաստան է ժամանել Իրանի Իսլամական Հանրապետության ազգային անվտանգ…

    🇦🇲🇮🇷 Հունվարի 8-ին Հայաստան է ժամանել Իրանի Իսլամական Հանրապետության ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանը:
    🤝 ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը գործընկերոջը դիմավորել է Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ ԱԽ քարտուղարը:

  • Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազ…

    🇦🇿🇹🇷Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել:
    🤝 Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են Ադրբեջանի և Թուրքիայի երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային և գլոբալ հարցեր։
    🗣️ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ընդգծել է, որ երկու երկրների համագործակցությունը բոլոր ոլորտներում զարգանալու է «Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքով։ Թուրքիայի նախագահն ասել է, որ իրենք լիովին աջակցում են հարավկովկասյան տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանը և նշել, որ Թուրքիան միշտ լինելու է Ադրբեջանի կողքին։

  • Վաղվանից, արդեն իսկ ուժի մեջ մտած տրանսպորտային նոր սակագներից արտոնությունից օգ…

    ❗️Վաղվանից, արդեն իսկ ուժի մեջ մտած տրանսպորտային նոր սակագներից արտոնությունից օգտվելու իրավունք ունեցող մեր քաղաքացիները սեփական ֆիզիկական անհպում վճարման հնարավորություն ունեցող բանկային քարտերով կարող են մոտենալ իրենց վարչական շրջանի մասնաշենք (թաղապետարան), նույնականացվել և արտոնյալ փաթեթը կցել բանկային քարտին։
    📌 Արտոնությամբ տոմս գնելու համար վարչական շրջանի մասնաշենք անհրաժեշտ է մոտենալ անձը հաստատող փաստաթղթով և հանրային ծառայության համարանիշով։
     
    🔸 Հիշեցնենք նաև, որ նույն գործընթացը հնարավոր է իրականացնել transport.yerevan.am կայքում՝ առանց որևէ տեղ մոտենալու։
    [Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյան]