Category: Infocom

  • Տելեգրամով մի կեղծիք է տարածվում, թե իբր Երևանի դպրոցներում ահաբեկչական հարձակո…

    Տելեգրամով մի կեղծիք է տարածվում, թե իբր Երևանի դպրոցներում ահաբեկչական հարձակում է պատրաստվում: Դպրոցներ ու ծնողներ խառնվել են իրար․․․

    🔸 Ինչպե՞ս ստուգել որ ֆեյք է՝ շատ պարզ, Տելեգրամում տարածվող լուսանկարները փնտրեք Google–ի նկարների որոնման ծրագրով ու կտեսնեք, որ նույն տիպի մի տեղեկատվություն, լրիվ նույն լուսանկարների օգտագործմամբ, բայց Գոմելի վերաբերյալ տարածվել է մեկ ամիս առաջ։
    [Մեդիաանվտանգության փորձագետ Արթուր Պապյան]

  • ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգա…

    🤝 ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոյին: Քննարկվել է երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի շրջանակ, ինչպես նաև նախանշվել են հետագա համագործակցության ոլորտները:

  • Պուտինը Մոսկվայում հանդիպել է Լուկաշենկոյի հետ և մի շարք հայտարարություններ արե…

    🇷🇺🇧🇾 Պուտինը Մոսկվայում հանդիպել է Լուկաշենկոյի հետ և մի շարք հայտարարություններ արել ուկրաինական թեմայով.
    🇷🇺🇺🇦 «Ելնելով մարդասիրական նկատառումներից՝ Ռուսաստանի ԶՈՒ-ն ձմռանը հարվածներ չի հասցրել ուկրաինական էներգաօբյեկտներին, սակայն ռուսական օբյեկտների ուղղությամբ ուկրաինական հարձակումներից հետո ստիպված են եղել պատասխանել։
    🔸 ՌԴ-ն պատրաստ է բանակցությունների, բայց առանց իրեն իրականության հետ ոչ մի կապ չունեցող սխեմաներ պարտադրելու։
    🗣 Մոսկվան չի հրավիրվում Շվեյցարիա (Ուկրաինայի խաղաղության կոնֆերանսին)՝ համարելով, որ այնտեղ անելիք չունի։ Բայց միևնույն ժամանակ ասում են, որ առանց ՌԴ-ի ոչինչ հնարավոր չէ լուծել»,- ասել է Պուտինը։ |armeniasputnik.am|

  • Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին այցելել է Կապանի օդանավակայան: «…

    🇦🇲🇫🇷 Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին այցելել է Կապանի օդանավակայան:
    🗣 «Այց Սյունիքի մարզի Կապանի օդանավակայան, որը Հայաստանի ինքնիշխան ենթակառուցվածք է»,- գրել է նա X-ի էջում։

  • ԱԺ-ում ընդդիմադիր խմբակցությունների առաջարկով տեղի է ունենում Հայաստանի և Ադրբե…

    ❗️🗣 ԱԺ-ում ընդդիմադիր խմբակցությունների առաջարկով տեղի է ունենում Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման հարցով հրատապ փակ նիստ․ դրան մասնակցելու գաղտնիության թույլտվություն չունեն ընդդիմադիր պատգամավորներ Սեյրան Օհանյանը, Լևոն Քոչարյանը,…

  • Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու փաստը ՀՀ իշխանություններին ան…

    🇦🇲🇦🇿 Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու փաստը ՀՀ իշխանություններին անհրաժեշտ է Հայաստանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու համար:
    🗣 Եթե դու չես ճանաչում Թուրքիայի, Իրանի, Վրաստանի, Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, չես ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը, որովհետև ՀՀ–ն, նույնիսկ պատմականորեն, ԽՄ տրամաբանությամբ, այն երկիրն է, որ պարփակված է այս երկրներով: Եթե դու չես ճանաչում իրենց տարածքային ամբողջականությունը, դու քո երկրի գոյությունը չես ճանաչում: Հենց այս գայթակղության մեջ են դրել մեզ, և այս գայթակղությունով է, որ ինքներս մեր ձեռքով մեր երկրի սուվերենությունը քայքայել ենք։
    ❗️ Ես՝ որպես ՀՀ վարչապետ, հրաժարվում եմ ընդհանրապես որևէ բան ավելի շատ սիրել, քան իրական Հայաստանը… Նրա այս պահին ապրող ժողովրդին և նրա շահերը։ [Նիկոլ Փաշինյան] |armenpress.am|

  • 44-օրյա պատերազմի ամենամեծ պրոբլեմներից մեկն այն էր, որ պարզվեց՝ բանակը չգիտի կ…

    ❗️ 44-օրյա պատերազմի ամենամեծ պրոբլեմներից մեկն այն էր, որ պարզվեց՝ բանակը չգիտի կողմնորոշվել։
    📌 Հա, մենք էինք մեղավոր, որ երկու տարի եկել էինք, չէինք հասցրել 30 տարվա բանակին սովորեցնել, թե ոնց է պետք տեղանքում կողմնորոշվել։
    [Նիկոլ Փաշինյան] | 1lurer.am|

  • Լուրերի հետ զրույցում ՔԿ մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը պարզաբանել է, որ «Եր…

    📌 Լուրերի հետ զրույցում ՔԿ մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը պարզաբանել է, որ «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամում կատարված առերևույթ չարաշահումներին վերաբերող քրեական վարույթի շրջանակում Աշոտյանը խախտել է խափանման միջոցի…

  • Սահմանին կրակոցների մասին ցանկացած հաղորդագրություն անհանգստացնող է. Հարավային …

    🇪🇺 Սահմանին կրակոցների մասին ցանկացած հաղորդագրություն անհանգստացնող է. Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը՝ անդրադառնալով բրյուսելյան հանդիպման ֆոնին սահմանային լարվածությանը
    Արդյո՞ք հրադադարի խախտումները Բաքվի պատասխանն են Հայաստան-ԵՄ խորացող հարաբերությունների, Կլաարը չգիտի, սակայն նշում է՝ ԵՄ-ն ուզում է տեսնել իրական, բովանդակային բանակցություններ, որոնք կհանգեցնեն խաղաղության պայմանագրին, սահմանազատման վերաբերյալ պայմանավորվածություններին, հաղորդակցությունների բացմանը։
    🗣 «Սրա վրա պետք է կենտրոնացնել ուշադրությունը», – «Ազատության» հետ զրույցում ասել է ԵՄ հատուկ ներկայացուցիչը՝ շեշտելով՝ պետք է վերադառնալ առարկայական բանակցային գործընթացին։ |azatutyun.am|

  • Վարազդատ Լալայանը՝ ծանրամարտի աշխարհի գավաթի հաղթող: Գերծանր քաշային հայ ծանրոր…

    🥇🏋️‍♂️ Վարազդատ Լալայանը՝ ծանրամարտի աշխարհի գավաթի հաղթող:

    🏆 Գերծանր քաշային հայ ծանրորդը ոսկե մեդալը նվաճել է Թաիլանդի Պհուկետ քաղաքում ավարտին մոտեցող ծանրամարտի աշխարհի գավաթի խաղարկությունում՝ երկամարտի 463 կգ արդյունքով (210+253 կգ): Պոկում և հրում վարժություններում ևս հայ ծանրորդն արժանացել է փոքր ոսկե մեդալներին:
    🔸 Այս քաշային կարգում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Սիմոն Մարտիրոսյանը երկամարտում գրանցել է 440 կգ արդյունք և զբաղեցրել 4-րդ տեղը: |armsport.am|