✅ Փաշինյանն անդրադարձավ նաև ԼՂ-ում տեղի ունեցած էթնիկ զտումների և ԼՂ հայաթափմանը․
🔸 «Միջազգային հանրության կամ դե յուրե դաշնակիցների նկատմամբ չափազանցված հույսերը մեզ շարունակաբար բերում են աղետալի հետևանքների։ ԼՂ որոշ շրջանակներում ցավոք այդպես էլ չհասունացավ այս և այն գիտակցումը, որ իրենք՝ ԼՂ ընտրված ներկայացուցիչները, պետք է գնան լուծումների, հակառակ դեպքում ոչ ոք չի կարող օգնել։ Միջազգային դերակատարները կարող են անել 10, 20, լավ 30 տոկոսը, մնացած 70 տոկոսը այն սուբյեկտի անելիքն է, որին վերաբերում է խնդիրը; Եթե իհարկե, այդ սուբյեկտը ցանկանում է սուբյեկտ լինել։
🔸 Այն, ինչ տեղի ունեցավ ԼՂ-ում, իրականում ԼՂ-ի մասին չէր, այլ հերթական դավադրությունը հայաստանի պետականությունը ծնկի բերելու համար։ Դա 2020թ․ նոյեմբերին, 2021թ․ փետրվարին, 2021թ․ մայիսին, 2022թ․ սեպտեմբերին անկատար մնացած ծրագրի ի կատար ածման փորձ էր, որի նպատակները շատ կոնկրետ էին՝ Հայաստանը ներքաշել պատերազմի մեջ, Երևանում ստեղծել ներքաղաքական քաոս, տապալել լեգիտիմ կառավարությունը, հաստատել մարիոնետային կառավարություն՝ ըստ էության ՀՀ լուծարային հանձնաժողով։ Բայց այս անգամ էլ դա չստացվեց․․․։