Category: Infocom

  • Պետեր Ստանոն, մեկնաբանելով Նիկոլ Փաշինյանի՝ «Հայաստանը պատրաստ է մոտ լինել ԵՄ-ի…

    🇦🇲🇪🇺 Պետեր Ստանոն, մեկնաբանելով Նիկոլ Փաշինյանի՝ «Հայաստանը պատրաստ է մոտ լինել ԵՄ-ին այնքան, որքան Եվրամիությունը դա հնարավոր կհամարի» հայտարությունը, ասել է՝ «Բրյուսելում կայացած ԱՄՆ-ԵՄ-Հայաստան եռակողմ հանդիպումն ապացուցում է, որ մենք մոտենում ենք միմյանց»։
    «Մեր ընթացիկ աշխատանքում մենք հիմնվում ենք այն հենքի վրա, որ ունենք։ Միաժամանակ արդեն առաջ ենք տանում դա գործընկերության նոր օրակարգով, որը համաձայնեցվել է երկու ամիս առաջ և կրկին ամրապնդվել Բրյուսելում։ Վերջին հանդիպումը, իհարկե, ընդգծեց կամ ձևակերպեց՝ ինչ ենք ուզում անել, ինչպես ենք ուզում անել, իհարկե, ելնելով մեր ունեցած հնարավորություններից, միաժամանակ գիտակցումից, որ մենք մեր ունեցածն ավելի ենք ընդլայնում և բերում նոր, ավելի բարձր մակարդակի, որովհետև ուզում ենք համագործակցել՝ առավել սերտ ու ընդարձակ, և առավել լայն հարցերի շուրջ ու ավելի շատ ոլորտներում»,- ասել է Ստանոն։ |azatutyun.am|

  • Տարածքային ամբողջականության, ինքնիշխանության համար մենք ունենք միջազգային իրավո…

    🇪🇺🇦🇲🇦🇿 Տարածքային ամբողջականության, ինքնիշխանության համար մենք ունենք միջազգային իրավունք։ Եվ Եվրամիությունը շատ հստակ մոտեցում ունի՝ պետք է հարգել միջազգային իրավունքը, այն չի կարող խախտվել․ Պետեր Ստանոն՝ հարցին, թե կարող է Եվրամիությունն օգնել՝ վերականգնելու Հայաստանի տարածքային ամբողջականությունը
    🗣 «Եթե կան խնդիրներ, ապա դրանք պետք է լուծվեն բանակցային սեղանի շուրջ։ Այդ իսկ պատճառով մենք մեծապես ներգրավված ենք աջակցելու կողմերի միջև բանակցությունների գործընթացին՝ լուծելու բոլոր առկա խնդիրները։ Սա այն է, ինչ մենք արդեն անում ենք՝ աշխատում ենք երկու կողմերի հետ երկկողմ և եռակողմ ձևաչափերով՝ այդ գործընթացն առաջ տանելու համար: Բայց, ի վերջո, Ադրբեջանն ու Հայաստանը պետք է իրենք լուծումը գտնեն: Ոչ ոք չի կարող խնդիրը լուծել ձեր փոխարեն։ Ոչ ոք չի կարող ձեզ լուծումներ պարտադրել։ Մենք բոլորս՝ միջազգային հանրությունը միայն կարող ենք օգնել»,- «Ազատության հետ հարցազրույցում ասել է ԵՄ արտաքին հարաբերությունների խոսնակը։

  • Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելությունն այսօր պարեկություն է իրականա…

    🇪🇺🇦🇲 Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելությունն այսօր պարեկություն է իրականացրել Սոթք, Վերին Շորժա, Արավուս և Մովսես բնակավայրերում: Այս մասին հայտնում է ՀՀ-ում ԵՄ առաքելությունը։ 🗣️ «Իրավիճակը եղել է կայուն և հանգիստ»,- նշված է հաղորդագրության…

  • Բժիշկները բուժման համար երբեմն ՀՀ-ում չգրանցված դեղեր են նշանակում։Պահանջված շա…

    💊 Բժիշկները բուժման համար երբեմն ՀՀ-ում չգրանցված դեղեր են նշանակում։
    🔸Պահանջված շատ դեղեր կա՛մ Հայաստանում գրանցված չեն, կա՛մ եթե գրանցված էլ են, այնքան թանկ են, որ բուժառուների մեծ մասին հասանելի չեն։
    🔸Բուժառուները հաճախ ստիպված են լինում անօրինական ճանապարհով ներմուծված դեղեր գնել։
    🔸Չգրանցված դեղեր վաճառում են դեղատներում և սոցիալական ցանցերում։
    🔸Անօրինական ճանապարհով Հայաստան են մտնում և՛ իրական, և՛ կեղծ դեղեր։
    🔸Սև շուկայից ձեռք բերված դեղերն անվտանգության ոչ մի երաշխիք չունեն։
    🔍 «Հետքն» ուսումնասիրել է Հայաստանում չգրանցված դեղերի շուկան

  • Ադրբեջանն ակնհայտորեն հետապնդել է սադրիչ նպատակ՝ …

    Ադրբեջանն ակնհայտորեն հետապնդել է սադրիչ նպատակ՝

  • Երևանի Ազնավուրի հրապարակում տեղի է ունենում հանրահավաք։ Կազմակերպիչներից Սուրեն…

    🚶‍♂️Երևանի Ազնավուրի հրապարակում տեղի է ունենում հանրահավաք։ Կազմակերպիչներից Սուրեն Սուրենյանցը հայտարարեց, որ այս հանրահավաքով ազդարարում են պրոցեսի սկիզբ․

    🗣 «Մենք մտադիր ենք նման փոքր հանրահավաքներ անցակցնել ամբողջ Երևանում և առաջիկա երկու ամիսներին դրանով զբաղված կլինենք, որպեսզի մայիս-հունիս ամիսներին գեներացնենք այն պրոցեսը, որը, մեր կարծիքով, որակապես վիճակ կփոխի երկրում, իսկ այդ փոփոխությունը հնարավոր է, եթե Նիկոլ Փաշինյանը հեռանա»,- ասաց «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության Քաղաքական խորհրդի նախագահը՝ նշելով, որ իրենք լավ գիտակցում են նաև, որ հասարակական գիտակցության հետ կապված էլ ճգնաժամ կա, և այս հանրահավաքները ուղղված են լինելու հասկանալու, թե ինչն է խնդիրը, որ հասարակությունը, խիստ դժգոհ լինելով իշխանությունից, հապաղում է պայքարի դուրս գալու հարցում։

  • Ադրբեջանական զինուժի անկանոն և ոչ նպատակային կրակի հետևանքով վնասվել են քաղաքացի…

    Ադրբեջանական զինուժի անկանոն և ոչ նպատակային կրակի հետևանքով վնասվել են քաղաքացիական ենթակառուցվածքներ՝ Տավուշի մարզի Մովսես գյուղում վնասվել են տներ և գերեզմանաքար, իսկ Ներքին Կարմիրաղբյուր գյուղում՝ քաղաքացիական մեքենա:
    [ՀՀ ՆԳՆ]
  • ՀՀ ԱԳՆ-ն հայտարարում է՝ Ադրբեջանի ԶՈՒ սադրիչ գործողություններն արդարացում չունե…

    ❗️🇦🇲 ՀՀ ԱԳՆ-ն հայտարարում է՝ Ադրբեջանի ԶՈՒ սադրիչ գործողություններն արդարացում չունեն:

  • Իշխանասարի ուղղությամբ ժամը 21:00-23:00-ն ընկած ժամանակահատվածում դիտարկվել է նա…

    ❗️Իշխանասարի ուղղությամբ ժամը 21:00-23:00-ն ընկած ժամանակահատվածում դիտարկվել է նաև ադրբեջանական զինուժի ավտոտեխնիկայի ակտիվ տեղաշարժ։ ❗️ՀՀ ԶՈՒ-ն, գնահատելով իրադրությունը, հետագա սրմանը նպաստող գործողություններ չի արել, ինչից հետո իրադրությունը սահմանագծում…

  • #վճարովի_բովանդակություն Ապրիլի 7-ին մայրիկներին նվիրե՜ք արվեստ։ Ավելին, քան պար…

    #վճարովի_բովանդակություն
    Ապրիլի 7-ին մայրիկներին նվիրե՜ք արվեստ։
    Ավելին, քան պարզապես աքսեսուար՝ գնահատանքի և սիրո խորհրդանիշ #Artuyt– ի աքսեսուարները՝ հայ նկարիչների (Սերգեյ Փարաջանով, Վրույր Գալստյան, Մինաս Ավետիսյան և այլն) ստեղծագործություններով, կջերմացնեն և կարտահայտեն քնքշանքն ու սերը մայրիկների հանդեպ:
    Անկախ նրանից, թե նա թրենդային է, նորաձևության սիրահար, թե պարզապես սիրում է շքեղություն հաղորդել իր առօրյա կերպարին, #Artuyt – ի աքսեսուարները կատարյալ նվեր են նրա յուրահատուկ ոճը լրացնելու համար:
    Էլեգանտ և յուրօրինակ շարֆերն ու ապարանջանները լավագույն նվերը կլինեն Ձեր սիրելիներին։ Փաթաթվե՜ք արվեստով։
    Գործում է առաքում։
    🔹Artuyt.am 🔹Facebook 🔹Instagram