Category: Infocom

  • Ապրիլի 5-ին՝ ժամը 17:05-ին, Չինարիի (Տավուշի մարզ), իսկ ժամը 17:30-ին Վերին Շորժ…

    ❗️Ապրիլի 5-ին՝ ժամը 17:05-ին, Չինարիի (Տավուշի մարզ), իսկ ժամը 17:30-ին Վերին Շորժայի (Գեղարքունիքի մարզ) հատվածում Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքից կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ:
    📌Միևնույն ժամանակ, ՀՀ ՊՆ հայտնում է, որ Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունն այն մասին, թե ապրիլի 5-ին՝ ժամը 17:25-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներն իբր կրակ են բացել սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է։
    [ՀՀ ՊՆ]

  • 2016 թ․ դեկտեմբերից մինչև 2020 թ․ ապրիլն ընկած ժամանակահատվածում Գեղարքունիքի մ…

    ⚖️ 2016 թ․ դեկտեմբերից մինչև 2020 թ․ ապրիլն ընկած ժամանակահատվածում Գեղարքունիքի մարզի Գեղամավանի համայնքապետարանի բարձրաստիճան պաշտոն զբաղեցնող անձը, օժտված լինելով կազմակերպական-տնօրինչական, վարչատնտեսական գործառույթներով, ծառայության նկատմամբ անբարեխիղճ և անփույթ վերաբերմունքի հետևանքով պաշտոնավարման ընթացքում իր լիազորությունները պատշաճ չի կատարել, որի հետևանքով համայնքին անզգուշությամբ պատճառվել է 2․790․000 դրամ գույքային վնաս։
    🔸 Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Գեղամավանի համայնքապետարանի բարձրաստիճան պաշտոն զբաղեցնող անձին մեղադրանք է ներկայացվել: Նախաքննությունն ավարտվել է: [ՔԿ]

  • Ապրիլի 8-ին պաշտոնական այցով Հայաստանում է գտնվելու Եվրոպայի խորհրդի Գլխավոր քա…

    🇪🇺 Ապրիլի 8-ին պաշտոնական այցով Հայաստանում է գտնվելու Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը:
    📌 Նախատեսվում են բարձրաստիճան հանդիպումներ, այդ թվում` ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ:
    [ՀՀ ԱԳՆ]

  • Մենք կիսում ենք հայ ժողովրդի ապագայի տեսլականը, ուզում ենք, որ Հայաստանը լինի ո…

    🇺🇸 Մենք կիսում ենք հայ ժողովրդի ապագայի տեսլականը, ուզում ենք, որ Հայաստանը լինի ուժեղ, անկախ պետություն, որը խաղաղ է ապրում իր հարևանների հետ և միացված է տարածաշրջանին ու աշխարհին. պետքարտուղար Բլինքեն 🗣 «Շարունակելու ենք աջակցել 100 հազար տեղահանված արցախցիներին…

  • ԳԱԱ-ն արտահերթ ընդհանուր ժողով է գումարել և  բուհերի խոշորացման և գիտահետազոտակ…

    🔸 ԳԱԱ-ն արտահերթ ընդհանուր ժողով է գումարել և  բուհերի խոշորացման և գիտահետազոտական կազմակերպությունների հետ միավորման գործընթացի վերաբերյալ որոշում ընդունել։
    🔸 Ակադեմիան առաջարկել է բուհերից դուրս ունենալ առանձին գործող, գիտական և գիտատեխնոլոգիական գործունեություն իրականացնող կազմակերպություններ կամ դրանց համակարգեր, ինչպես նաև ներկայացրել է գիտության և բարձրագույն կրթության համագործակցության տարբերակներ։
    🔗Կարդալ ավելին

    ԳԱԱ-ն արտահերթ ընդհանուր ժողով է գումարել՝ ներկայացնելով բարձրագույն կրթության և գիտության ինտեգրման իր առաջարկները

  • ԵՄ-ն ցանկանում է Հայաստանի համար դրական օրակարգ մշակել և Միացյալ Նահանգների հետ…

    🇪🇺 ԵՄ-ն ցանկանում է Հայաստանի համար դրական օրակարգ մշակել և Միացյալ Նահանգների հետ միավորելով ուժերը՝ ցույց տալ Հայաստանի ինքնիշխանության, ժողովրդավարության ու դիմակայունության հանդեպ ամուր նվիրվածությունը․ ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորել
    📌 Բորելը հավաստիացրեց, որ սրանք միայն աջակցության խոսքեր չեն։ «Մենք ողջունում ենք Հայաստանի ջանքերը ժողովրդավարության, կոռուպցիայի դեմ պայքարի և օրենքի գերակայության հաստատման ուղղությամբ։ Կարևոր կլինի շարունակել բարեփոխումները երկրի դիմակայունությունն էլ ավելի բարձրացնելու համար»,-նշեց ԵՄ բարձր ներկայացուցիչը:
    🗣 Բորելը շեշտեց, որ ուժեղ և կայուն Հայաստան նշանակում է ավելի ուժեղ և կայուն Հարավային Կովկաս, և դա օգուտ կբերի տարածաշրջանի բոլոր երկրներին։|armenpress.am|

  • Դատավոր Կարապետ Բադալյանի կայացրած վճռի հիման վրա գործարար Սամվել Մայրապետյանից…

    👨‍⚖️ Դատավոր Կարապետ Բադալյանի կայացրած վճռի հիման վրա գործարար Սամվել Մայրապետյանից և «Գլոբուս» ՍՊԸ տնօրեն Գ․ Հակոբջանյանից հօգուտ Հայաստանի կբռնագանձվի ավելի քան 4 մլրդ դրամ գումար։

  • Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը զանգահարել է Իլհամ Ալիևին։ Ադր…

    🇪🇺🇦🇿 Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը զանգահարել է Իլհամ Ալիևին։
    ❗️ Ադրբեջանական կողմից հայտնում են, որ բարձրացվել է ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք եռակողմ հանդիպման հարցը։
    📌 Կողմերը քննարկել են Ադրբեջանի և ԵՄ միջև համագործակցության զարգացման հեռանկարները: Եվրահանձնաժողովի նախագահն ընդգծել է, որ ԵՄ-ն պատրաստ է աջակցել Ադրբեջանին մարդասիրական ականազերծման աշխատանքներում։

  • Թուրքիան դատապարտում է ԵՄ-ԱՄՆ-Հայաստան եռակողմ հանդիպումը․ այն հարված կհասցնի չ…

    🇹🇷 Թուրքիան դատապարտում է ԵՄ-ԱՄՆ-Հայաստան եռակողմ հանդիպումը․ այն հարված կհասցնի չեզոքության մոտեցմանը, որը պետք է հիմք ընդունվի տարածաշրջանում բարդ խնդիրների լուծման համար. Թուրքիայի ԱԳՆ
    🗣 «Տարածաշրջանը շատ մոտ է նրան, որ այդ պատմական հնարավորությունը հաջողությամբ պսակվի: Այս առումով առավել քան երբևէ կարևոր է, որ երրորդ երկրները, մասնավորապես ոչ տարածաշրջանային, այս գործընթացին մոտենան արդար և անաչառ՝ զգուշորեն խուսափելով առաջընթացի հասնելուն խոչընդոտող գործողություններից։
    📌 Այդ նախաձեռնությունը, որից դուրս է մղված Ադրբեջանը, միայն հիմք կստեղծի նոր աշխարհաքաղաքական տարաձայնությունների համար Հարավային Կովկասում», – նշվում է հայտարարության մեջ:։
    📢 Անկարան ևս մեկ անգամ կոչ է անում երրորդ երկրներին հետագա գործողություններում հաշվի առնել տարածաշրջանի առանձնահատկությունները և հավասար դիրքորոշում պահպանել կողմերի նկատմամբ։

  • Մեծանուն բարերար Տիգրան Իզմիրլյանին Հայաստանի ազգային հերոսի կոչում է շնորհվել,…

    🎖 Մեծանուն բարերար Տիգրան Իզմիրլյանին Հայաստանի ազգային հերոսի կոչում է շնորհվել, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության բարձրագույն պարգև՝ Հայրենի շքանշան։
    🗣 «Դժվար է գերագնահատել պարոն Իզմիրլյանի ավանդը հայապահպանության, կրթության, առողջապահության և բազմաթիվ այլ ոլորտներում: Իր ամբողջ գործունեության ընթացքում նա առաջնորդվել է բացառապես մարդասիրությամբ և հայրենիքի հանդեպ սերը՝ գործով, ստեղծելով ու կառուցելով ի ցույց դնելու սկզբունքներով», – պարգևատրման հանդիսավոր արարողության ժամանակ հայտարարել է նախագահ Վահագն Խաչատուրյանը:
    📌 Պարգևը հանձնվել է նրա որդուն՝ Սարգիս Իզմիրլյանին։