Category: Infocom

  • Իրանի Ռասկա և Չաբահար քաղաքներում ահաբեկչական հարձակումներ են եղել ոստիկանական …

    🇮🇷 Իրանի Ռասկա և Չաբահար քաղաքներում ահաբեկչական հարձակումներ են եղել ոստիկանական բաժանմունքների վրա, զոհվել է 5 մարդ, վիրավորվել՝ 10-ը, հայտնում է IRNA-ն։
    🗣 Իրանի ներքին գործերի փոխնախարարը հայտնել է, որ հարձակումները իրականացրել է «Ջեյշ ալ-Ադլ» խմբավորումը։ Նրա խոսքով՝ ահաբեկչությունները ամբողջությամբ խափանվել են, բոլոր ահաբեկիչները ոչնչացվել են, ևս վեց ահաբեկիչներ գտնվում են անվտանգության ուժերի շրջափակման մեջ, որոնք մի քանի ժամից կձերբակալվեն կամ կսպանվեն։

  • «Չեմ հասկանում, թե ինչպես մի երկրի օգնելը, որը դիմակայում է հումանիտար ճգնաժամի…

    🇫🇷 «Չեմ հասկանում, թե ինչպես մի երկրի օգնելը, որը դիմակայում է հումանիտար ճգնաժամի, որը կանգնած է տարածքային սպառնալիքների առջև, կարող է վնասել տարածաշրջանի անվտանգությանը։ ․․․ Ինչպե՞ս կարող է Հայաստանին օգնելը Ռուսաստանի դեմ լինել»,- Հանրային ՀԸ-ին տված հարցազրույցում ասել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը՝ անդրադառնալով Բաքվից և Մոսկվային հնչող կարծիքներին, թե Բրյուսելում կայանալիք հանդիպումը սպառնալիքներ կստեղծի Հարավային Կովկասի տարածաշրջանի անվտանգության համար։
    🗣 Դեսպանի խոսքով՝ վերջին տարիներին Ռուսաստանը Հայաստանին օգնության չի հասել, երբ վերջինիս տարածքը ՀԱՊԿ-ի անդամ չհանդիսացող երկրի կողմից երկու անգամ հարձակման է ենթարկվել 2021 և 2022 թթ․․ «2023 թ․, երբ Ադրբեջանը ռազմական գործողություններ սկսեց ԼՂ-ում, Ռուսաստանը [․․․] չմիջամտեց։ Այսպիսով, եթե ինչ-որ մեկը չի օժանդակում Հայաստանի անվտանգությանը, դա Ռուսաստանն է»,- ասել է դեսպանը։ |armenpress.am|

  • Զրույց են ունեցել ՌԴ եւ Ֆրանսիայի պաշտպանության նախարարները։ Ըստ ռուսական կողմ…

    🇷🇺🇫🇷 Զրույց են ունեցել ՌԴ եւ Ֆրանսիայի պաշտպանության նախարարները։
    🇷🇺🗣️ Ըստ ռուսական կողմի՝ «Ֆրանսիացի նախարարը համառորեն փորձել է համոզել, որ Ուկրաինան և արևմտյան երկրները ներգրավված չեն ահաբեկչության մեջ՝ պատասխանատվությունը բարդելով ԻԼԻՊ-ի վրա»։
    Շոյգուն հիշեցրել է, որ ուկրաինական հետքի մասին տեղեկություններ կան։ Նա նշել է, որ «Կիևի ռեժիմը ոչինչ չի անում առանց արևմտյան կուրատորների հավանության եւ հույս հայտնել, որ ֆրանսիական հատուկ ծառայությունները չեն սրա հետևում կանգնած»։
    🇫🇷🗣️Ըստ ֆրանսիական կողմի՝ Սեբաստիեն Լըկորնյուն կոչ է արել Ռուսաստանի իշխանություններին դադարել ահաբեկչությունն օգտագործել Ուկրաինայի դեմ մեղադրանքներ հնչեցնելու համար և ասել, որ Փարիզը չունի որևէ տեղեկատվություն, որը կմատնանշեր հարձակման և Ուկրաինայի միջև կապը։

  • ԱՄՆ պետքարտուղարն ասել է, որ տեղեկություններ է ստացել ապրիլի 5-ին ԱՄՆ-ԵՄ-Հայաստ…

    🇺🇸🇦🇿🇦🇲 ԱՄՆ պետքարտուղարն ասել է, որ տեղեկություններ է ստացել ապրիլի 5-ին ԱՄՆ-ԵՄ-Հայաստան հանդիպման վերաբերյալ ադրբեջանական կողմի մտահոգությունների մասին և ցանկացել է հստակություն մտցնել այդ հարցում. նշված հանդիպման հիմնական թեման լինելու է Հայաստանի տնտեսական…

  • ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 55-րդ նստաշրջանում կոնսենսուսով ընդունվել է Հ…

    ⚖️ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 55-րդ նստաշրջանում կոնսենսուսով ընդունվել է Հայաստանի կողմից ներկայացված «Ցեղասպանության կանխարգելում» բանաձևը:
    📌 Այս տարվա բանաձևի տեքստում, հաշվի առնելով ժամանակակից մարտահրավերները, կարևոր դրույթներ են ավելացվել վաղ նախազգուշացման և ցեղասպանությունների հետ կապված ռիսկերի վերաբերյալ:
    🔸 Մասնավորապես, նման ռիսկերի շարքում նշվում են զինված հակամարտությունների օգտագործումը ցեղասպանություն իրականացնելու նպատակով և որպես պատերազմ վարելու արգելված միջոց խաղաղ բնակչությունը սովի մատնելու անթույլատրելիությունը: [ՀՀ ԱԳՆ]

  • Երուսաղեմի Հայոց պատրիարքարանը գտնվում է իր 16-դարյա պատմության ամենամեծ գոյութ…

    ⛪️ Երուսաղեմի Հայոց պատրիարքարանը գտնվում է իր 16-դարյա պատմության ամենամեծ գոյութենական սպառնալիքի ներքո, և Էքզիստենցիալ-տարածքային վտանգը լիովին տարածվում է Երուսաղեմի բոլոր քրիստոնեական համայնքների վրա։ Այս մասին գրել է Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի դիվանապետ…

  • ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը ասել է․ «Հայաստանը մեր դաշնակիցն է ՀԱՊԿ-ում: Հ…

    🇦🇲🇷🇺 ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը ասել է․
    🗣 «Հայաստանը մեր դաշնակիցն է ՀԱՊԿ-ում: Հայաստանն ակտիվորեն մասնակցում է Եվրասիական տնտեսական միության աշխատանքներին: Հայաստանը հիմնական շահառուն է, որը շատ մեծ առավելություններ է ստանում որպես անդամ՝ Եվրասիական տնտեսական միության աշխատանքներին մասնակցությունից։
    📌 ՌԴ-ի հետ հարաբերությունները խզելու վերաբերյալ Հայաստանից պաշտոնական հայտարարություններ չեն եղել»,- շեշտել է նա։ |news.am|

  • ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագ…

    🇺🇸🇦🇿 ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը։

  • Մի խումբ քաղաքացիներ քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում՝ պայքարե…

    📌 Մի խումբ քաղաքացիներ քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում՝ պայքարելով ծառերի հատման դեմ։
    🔸 Նրանց հետ հանդիպման եկավ Տիգրան Ավինյանը։
    🗣 «Երևանի քաղաքապետարանը վերջին 2 տարում 35 հա ծառ է կտրել, այսինքն` 10 000 հատ, դա արվել է ոռոգման համակարգի ներդրման համար։ Երևանի քաղաքային իշխանությունը տասնյակ այգիներ է վերականգնում` Մերգելյանի այգի, Դավթաշենի այգի, Դավիթ Անհաղթի այգի, Օղակաձև այգու հատվածներ և այլն։ Վերականգնել ենք նաև անտառներ` Սարալանջի հատվածում, «Եռաբլուր» զինվորական պանթեոնի մոտ»,- ասաց քաղաքապետը։ |armeniasputnik.am|

  • Երեկոյան հոթ դոգ #10 Սննդամթերքի անվտանգությունը, ցուպիկներով պիցցաներն ու դեռ չ…

    Երեկոյան հոթ դոգ #10 Սննդամթերքի անվտանգությունը, ցուպիկներով պիցցաներն ու դեռ չածած ձվերը խանութում

    Սննդամթերքի անվտանգությունը, մակնշումը՝ սննդամթերքի անձնագիր, Google translate-ով հայերեն թարգմանված մակնշումները, ինչպես գնել ձու, որը հավը դեռ չի ածել կամ արտադրման վաղվա ժամկետով սնունդը խանութներում, հաջորդ օրվա պիտակով փաթեթավորելու սովորությունն ու արտադրողների՝ հայտնաբերված խախտումը չվերացնելու բնավորությունը, քաղաքացիների ահազանգերը հանրային սննդի կետերից, գործունեության կասեցման որոշումից հետո գործող սրճարանն ու շղթան, թե որտեղից էր եկել սալմոնելան, անվտանգ ցուպիկներն ու խանութ սառնարանով գնալու անհրաժեշտությունը, վլադիկավկազցին ու հայկական Ջերմուկը։
    Երեկոյան այս մասին են հոթդոգում Քրիստիանն ու Ռոմանը, ՍԱՏՄ սննդամթերքի անվտանգության վարչության պետ Գոհար Վարդանյանն ու «Անվտանգ սնունդ» կայքի խմբագիր, հետաքննող լրագրող Տաթև Խաչատրյանը։

    Երեկոյան հոթ դոգ #10 Սննդամթերքի անվտանգությունը, ցուպիկներով պիցցաներն ու դեռ չածած ձվերը խանութում

    #infocom #ինֆոքոմ https://youtube.com/playlist?list=PL-NLgL5vbSye-uPcfoznL5k8F8DG6xsbv&si=bAiSHO2Gvdr2EXjkՍննդամթերքի անվտանգությունը, մակնշումը՝ սննդամթերքի…